040.0535.261197
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» Նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 1997 թվականի թիվ 535
ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տավուշի մարզային ենթակայության Դիլիջանի արվեստի մանկապատանեկան ակադեմիան հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը` սահմանված կարգով այն վերակազմավորելով միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 267 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման թիվ 1 հավելվածի Դիլիջան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «արվեստի մանկապատանեկան ակադեմիա» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ավարտել Դիլիջանի արվեստի մանկապատանեկան ակադեմիայի շենքի և այլ գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 26-ից: