Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 927-Ն ...

 

 

040.0805.200606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2006 թվականի N 805-ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 927-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 766-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 31-րդ կետի երկրորդ պարբերության մեջ վերջակետը փոխարինել ստորակետով և կետը լրացնել «, իսկ եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն և ավելի դրամ, ապա հողամասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերը, դրանց գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո, կարող են երկարաձգվել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան նախատեսված չէ:» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասերը վարձակալությամբ տրամադրելու առանձնահատկությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 12-ի N 927-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 766-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

i

ա) որոշման վերնագրում «հողամասերը վարձակալությամբ տրամադրելու» բառերը փոխարինել «հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման» բառերով.

i

բ) որոշման 6-րդ կետի առաջին պարբերությունը «5 տարի» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2006
N 805-Ն
Որոշում