010.0094.200606
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (24 սեպտեմբերի 2003 թվականի, ՀՕ-1-Ն) 6-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացիների» բառից հետո լրացնել «` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սոցիալական քարտը հոգևոր խնդիրներին չի առնչվում և մարդու խղճի ու կրոնական համոզմունքների դեմ չի կարող օգտագործվել:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ հոդվածում`
i
1) առաջին մասի 1-ին կետի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.
2) առաջին մասի 3-րդ կետը «վարելու» բառից հետո լրացնել «և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները ճշտելու» բառերով.
3) 2-րդ մասի 4-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «ամբողջական» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «ստանալ այդ տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
20 հունիսի 2006 թվականի
ՀՕ-94-Ն