Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ ...

 

 

040.0503.101197

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 1997 թ. թիվ 503

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» թիվ 462 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Գյուղական համայնքների բնակավայրերի սահմանագծի մեջ գտնվող տնամերձ հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի համար սահմանված գյուղատնտեսական հողերի (ջրովի տնամերձ հողերի համար` ջրովի վարելահողերի, իսկ անջրդի հողերի համար` անջրդի վարելահողերի) կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը».

(1-ին կետի ա ենթակետը փոփ. 14.04.04 թիվ 489-Ն որոշում)

բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող այգեգործական (ամառանոցային) հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի (Երևան քաղաքի համապատասխան թաղի) գյուղատնտեսական հողերի (ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի) համար սահմանված կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը»:

2. Հաստատել բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի և հողերի կադաստրային արժեքի հաշվարկման համար 1997 թվականին կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը 1994 թվականի նկատմամբ` 2,49:

3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` երկամսյա ժամկետում կատարել բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի և կադաստրային արժեքի վերագնահատում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.1997
N 503
Որոշում