040.0268.140306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2006 թվականի N 268-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» N 79-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման հավելվածը լրացնել փորձաքննությունների հետևյալ տեսակներով.
i
._________________________________________________________________________.
|Համակարգչային - |150 |մյուսների մաս չկազմող հետազոտելի |
|տեխնիկական | |համակարգչային կամ տեղեկատվական |
| | |յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Մշակութային արժեքների |120 |յուրաքանչյուր հետազոտելի մշակութային |
| | |օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Հոգեբանական |153 |յուրաքանչյուր հետազոտելի անձը, անձի |
| | |հետ կապված նյութերը, առանձին |
| | |հետազոտելի օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Դատաբժշկական |124 |յուրաքանչյուր գործի նյութերի |
| | |ներկայացված ամբողջությունը |
|______________________|____________|_____________________________________|
|Դատաքիմիական |21 |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող |
|(տոքսիկոլոգիական) | |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Կենսաբանական |60 |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող |
|(հողագիտական) | |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ