100.0585.221205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10005489
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 հունիսի 2004 թվականի N 585-Ն
ՀՀ ԱՆ 15.05.03Թ. N 348 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` «Որովայնային տիֆի և պարատիֆերի համաճարակաբանական հսկողություն և կանխարգելում» ՍԿ N 3.1.1.002-03 սանիտարահամաճարակային կանոններում փոփոխություն կատարելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ ԱՆ 15.05.03թ. N 348 հրամանով հաստատված «Որովայնային տիֆի և պարատիֆերի համաճարակաբանական հսկողություն և կանխարգելում» ՍԿ N 3.1.1.002-03 սանիտարահամաճարակային կանոններում կատարել ներքոհիշյալ փոփոխությունները և լրացումները.
i
Բաժին 2-ի 2.14 կետում «հսկողության» բառից հետո պարբերությունը շարունակել հետևյալ խմբագրությամբ` «3 ամիս տևողությամբ, որից հետո կատարվում է կղանքի, մեզի և լեղու մանրէաբանական հետազոտություն` խրոնիկական մանրէակրություն հայտնաբերելու նպատակով»:
i
Բաժին 3-ի 3.1.1 կետում «ինչպես նաև» բառակապակցությունից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «սննդամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող անհատ ձեռնարկատերը` սահմանված կարգով (այսուհետև այդ խմբին պատկանողները կնշվեն ինչպես «սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք»)»: Նույն բաժնի 3.2.1 կետի «Մանրէաբանական հետազոտության են ենթարկվում կղանքը, մեզը և լեղին» նախադասությունից հետո հաջորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մանրէաբանական հետազոտության համար արտաթորանքների և մեզի նմուշառում կատարվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնների լաբորատորիաներում, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների ինֆեկցիոն կաբինետներում, բուժկետերում կամ հետազոտվողի աշխատավայրում, ինչպես նաև հիվանդանոցներում (ստացիոնար հետազոտություն) կամ տիֆ-պարատիֆային հիվանդների օջախներում: ՈՒղիղ աղուց խողովակով նմուշառում կատարել չի կարելի: Լեղու նմուշառում կատարվում է ստացիոնար պայմաններում կամ պոլիկլինիկաների միջամտությունների սենյակներում` բժիշկ-թերապևտի նախնական խորհրդատվությունից հետո»: Նույն բաժնի 3.2.2 կետում «իմունաբանական» բառից հետո փակագծերում լրացնել «օժանդակ» բառը: Նույն բաժնի 3.3.1 կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նշված կազմակերպություններ աշխատանքի ընդունվող անձանց հետազոտությունն սկսվում է պասիվ հեմագլյուտինացիայի շճաբանական ռեակցիայի կատարմամբ` ցիստեինով: Միաժամանակ կատարվում է կղանքի (անհրաժեշտության դեպքում մեզի) միանվագ մանրէաբանական հետազոտություն: Բացասական արդյունքի դեպքում այդ անձինք թույլատրվում են աշխատանքի: Միանվագ մանրէաբանական հետազոտության դրական արդյունքի դեպքում պարզվում է մանրէակրության բնույթը: Շճաբանական հետազոտության դրական արդյունքի դեպքում կատարվում է կղանքի և մեզի հնգակի, բացասական արդյունքի դեպքում` լեղու միանվագ հետազոտություն: Հետազոտության արդյունքները գրանցվում են անձնական սանիտարական գրքույկում և ամբուլատոր քարտում: Մանրէաբանական հետազոտության բացասական արդյունքի դեպքում վերոհիշյալ անձինք թույլատրվում են աշխատանքի»: Նույն բաժնի 3.3.2 կետի առաջին պարբերությունում «ռեակցիայի կատարման» բառակապակցությունից հետո լրացնել «ցիստեինով» բառը, այնուհետև` նույն շարադրությամբ: Նույն բաժնի 3.4.3 կետի երկրորդ պարբերությունում «հեմագլյուտինացիայի ռեակցիա» բառակապակցությունից հետո լրացնել «ցիստեինով», այնուհետև` նույն շարադրությամբ: Նույն բաժնի 3.4.4 կետի առաջին պարբերությունում «հեմագլյուտինացիայի ռեակցիա» բառակապակցությունից հետո լրացնել «ցիստեինազգայուն հակամարմինների որոշմամբ» բառակապակցությունը: 4-րդ բաժնում լրացնել 4.4 կետը հետևյալ բովանդակությամբ` «Տիֆ-պարատիֆային հիվանդությունների արձանագրման դեպքում ախտահանման միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են «Ախտահանման գործի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.5.1. 007-03 սանիտարահամաճարակային կանոնների «Ախտահանում» բաժնի պահանջներին համապատասխան»: 2. ՊՀՀ տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդների օջախներում համաճարակաբանական հսկողության և կանխարգելման միջոցառումներ իրականացնելիս հաշվի առնել սույն հրամանով հաստատված լրացումները և փոփոխությունները: