(ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
i
040.2309.200106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2309-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 383-Ն, ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ԵՎ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 634-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային տեսչություն ստեղծելու, այդ տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 383-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագրում, 1-ին կետում «վերակազմակերպելու» և «վերակազմակերպել» բառերից հետո, ինչպես նաև որոշման 2-րդ կետում և NN 1 և 2 հավելվածների վերնագրերում «արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության» բառերով.
i
բ) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետում «Արտակարգ իրավիճակների վարչություն (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերով.
i
գ) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետում, 9-րդ կետի երկրորդ պարբերությունում, 11-րդ կետի «ե» ենթակետում և 15-րդ կետում «վարչություն» բառերը փոխարինել «ծառայություն» բառերով.
i
դ) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետում, 11-րդ կետի «դ» և «ը» ենթակետերում, 12-րդ կետում «վարչության պետի» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «ծառայության տնօրենի» բառերով և դրա հոլովաձևերով.
ե) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերում «վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին» բառերը փոխարինել «ծառայության տնօրենին կամ ծառայության աշխատակազմի ղեկավարին» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ բաժնում «Արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 634-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում, 1-3-րդ կետերում և որոշմամբ հաստատված N 2 հավելվածի վերնագրում «Արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով.
բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 22-ի
N 2309-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության (այսուհետ` նախարարություն) կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Ծառայության լիազորությունները սահմանվում են «Հայաստանի փրկարար ծառայության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
3. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
4. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ծառայության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Ծառայությունը կազմված է ծառայության տնօրենից, ծառայության տնօրենի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից, ռեֆերենտներից, ծառայության աշխատակազմից, տարածքային և այլ ստորաբաժանումներից: Ծառայության համակարգում ընդգրկվում են նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
6. Ծառայության նպատակները և խնդիրներն են`
ա) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի ու առողջության փրկումը և պահպանումը.
բ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
գ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
դ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը, վերահսկումը և այդ հարցերով իրազեկման ապահովումը.
ե) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերի, պլանների մշակումն ու դրանց կատարման ապահովումը.
զ) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.
է) բնակչության ուսուցման կազմակերպումը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով.
ը) պետական հակահրդեհային ծառայության մատուցումը և պետական հրդեհային հսկողության իրականացումը.
թ) արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.
ժ) փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցման անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը.
ժա) օրենքով սահմանված այլ լիազորություններ:
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) իր իրավասության սահմաններում օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակում, շահագրգիռ պետական կառավարման այլ մարմինների հետ համաձայնեցում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին (այսուհետ` նախարար) ներկայացնելու նպատակով.
բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից մշակվող ու իրականացվող արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման պետական ծրագրերի համակարգման կազմակերպում.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.
դ) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ներգրավման ապահովում` ըստ փոխգործողությունների պլանների.
ե) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում ու այդ նպատակով հատկացված նյութական և ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման կազմակերպում.
զ) հրդեհների պետական միասնական հաշվառման կազմակերպում և համակարգում.
է) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկային հաշվառում ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավում.
ը) կազմակերպությունները պահպանող հակահրդեհային ստորաբաժանումների ստեղծում` կազմակերպությունների ներկայացմամբ և դրանց համալրման նորմատիվների հաստատում.
թ) իր իրավասության սահմաններում` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում.
ժ) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակման մասնակցություն.
ժա) փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգում.
ժբ) պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների նախապատրաստում` քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.
ժգ) փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և փրկարարական կազմավորումների ատեստավորում.
ժդ) բնակչության ուսուցման կազմակերպում` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով.
ժե) իր բնագավառում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպում.
ժզ) արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ առաջարկություններ մշակելը և դրանք նախարարին ներկայացնելը.
ժէ) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) հավաստի տեղեկատվության ստացում, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրում, հավաքագրված տվյալների և տեղեկատվությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
ժը) օբյեկտների, այդ թվում` շենքերի, շինությունների նախագծման և շինարարության ընթացքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման վերահսկում.
ժթ) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը մասնակցություն.
ի) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն.
իա) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպում.
իբ) պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցություն` քաղաքացիական պաշտպանության մասով.
իգ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ ծառայության` պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրների համաձայնեցում.
իդ) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը մասնակցություն.
իե) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակում.
իզ) իր իրավասությունների սահմաններում կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը մասնակցություն.
իէ) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպում.
իը) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացում.
իթ) կառավարման մարմիններին ու բնակչությանն իրազեկման և տեղեկատվության կազմակերպում` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով.
լ) կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում.
լա) իրեն հանձնված պետական գույքի տիրապետում և օգտագործում.
լբ) քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկման կազմակերպում` հասնելով բարձրացված հարցերի օրինական լուծմանը և քաղաքացիների նամակներում հաղորդվող ծառայության ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
8. Ծառայությունը կառավարում է ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նախարարի ներկայացմամբ: Ծառայության տնօրենն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` ծառայության տնօրենի ներկայացմամբ: Ծառայության տնօրենն իր գործունեությունն իրականացնում է միանձնյա ղեկավարման սկզբունքով և պատասխանատու է ծառայությանն առաջադրված խնդիրների իրականացման համար:
Ծառայության տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
9. Ծառայության տնօրենն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
10. Ծառայության տնօրենը հաշվետու է նախարարին:
11. Ծառայության տնօրենը`
ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է ծառայության գործունեությունը, պատասխանատու է ծառայությանն առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախարարի միջոցով.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) ընդունում և հաստատում է փրկարարական ծառայության պաշտոնահաստիքային ցուցակը, ինչպես նաև իրականացնում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործառույթներ.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության քաղաքացիական և այլ ծառայությունների ծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
է) ծառայության համակարգի ծառայողներին ներկայացնում է պետական պարգևների.
ը) ծառայության համակարգում, մինչև «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փրկարարական ծառայության անցումը, զինվորական ծառայության կազմակերպման գործում օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի ղեկավարի իրավասություններից.
թ) ծառայության համակարգում, մինչև օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության ներդրումը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության աշխատակազմի ղեկավարին և այլ աշխատողներին.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է ծառայության աշխատակազմի կառուցվածքային ու այլ ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ժա) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
ժբ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, ծառայության աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժգ) լսում և նախարարին է ներկայացնում ծառայության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է գործունեության ստուգման արդյունքները, հաստատում ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժդ) հսկողություն է իրականացնում ծառայության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժե) նախարարին է ներկայացնում ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժզ) նախարարին է ներկայացնում ծառայության աշխատողների թիվը.
ժէ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժը) օրենքով սահմանված կարգով կազմավորում և վերակազմավորում է ծառայության կազմի մեջ մտնող ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համալրում է ծառայության անձնակազմը, իրականացնում նյութատեխնիկական, ֆինանսական, կադրային և այլ ապահովում.
ժթ) արձակում է հրամաններ, հաստատում է կանոնադրություններ, հրահանգներ, կանոնակարգեր և այլ նորմատիվ փաստաթղթեր և ստուգում է դրանց կատարումը.
ի) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
իա) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
12. Ծառայության տնօրենի բացակայության դեպքում, նրա ներկայացմամբ և նախարարի հրամանով, ծառայության տնօրենի պարտականությունները կատարում է ծառայության տնօրենի տեղակալներից մեկը:
13. Ծառայության տնօրենի տեղակալը`
ա) համակարգում է ծառայության համակարգի աշխատանքները` ծառայությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) ծառայության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորության սահմաններում համակարգում է ծառայության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` ծառայության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է ծառայության տնօրենի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար ծառայության տնօրենին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության տնօրենի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում ծառայության ղեկավարին.
ժ) ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
ժա) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
14. Ծառայության տնօրենն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
15. Ծառայության աշխատակազմի նպատակը և խնդիրը ծառայությանը (այդ թվում` նրա կազմում գործող գործակալություններին ու տեսչություններին) օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ծառայության մասնակցության ապահովումն է:
16. Ծառայության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող, պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
17. Ծառայության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
18. Ծառայության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
19. Ծառայության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
20. Ծառայության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
21. Ծառայության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Ծառայության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
22. Ծառայության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Ծառայության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև ծառայության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
23. Ծառայության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
24. Ծառայության աշխատակազմի անվանումն է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
25. Ծառայության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պուշկինի 25:
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Ծառայության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից ծառայության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և ծառայության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու ծառայության աշխատակազմի գույքը:
28. Ծառայության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Ծառայության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են ծառայության գործունեությունն ապահովող կառուցվածքային (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված (գործակալություններ, տեսչություններ) ստորաբաժանումներ, ջոկատներ և այլ ստորաբաժանումներ:
30. Ծառայության աշխատակազմի խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ծառայության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
31. Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքը, կանոնադրությունները հաստատում է ծառայության տնօրենը:
32. Ծառայության տնօրենը նախարարին է ներկայացնում աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելու նպատակով:
33. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, ստուգումներ և վերահսկողություն իրականացնող, պատասխանատվության միջոցներ կիրառող մարմիններ են:
34. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև ծառայության առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
35. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ծառայության ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման միջոցներ:
VII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նախարարը և ծառայության տնօրենը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Ծառայության աշխատակազմը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ղեկավարը:
38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է ծառայության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է ծառայության աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է ծառայության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, ծառայության տնօրենի հրամաններով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ծառայության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և ծառայության տնօրենի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Ծառայության աշխատակազմի օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Ծառայության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Ծառայության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, ծառայության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` ծառայության տնօրենի հրամանով:
43. Ծառայության աշխատակազմի ղեկավարը`
ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և այլ աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
զ) ծառայության տնօրենի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է ծառայության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ծառայության տնօրենի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ ծառայության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է ծառայությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է ծառայության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) ծառայության տնօրենի սահմանած կարգով նրա ստորագրությանն է ներկայացնում ծառայության տնօրենի հրամանները, ինչպես նաև այլ ակտեր.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է ծառայությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:
44. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության աշխատակազմի ֆինանսական բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
45. Ծառայության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
46. Ծառայության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
47. Ծառայության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: