117.0224.151205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11705468
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 նոյեմբերի 2005 թվականի N 224-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թ. մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները`
հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի.
i
1. 7.3 կետի առաջին նախադասության «մետաղական խողովակներից» բառերից հետո լրացնել «իսկ բնակարանի ներքին հատվածը` նաև ծալքավոր մետաղական ճկախողովակներից:» բառերը:
2. 7.3 կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Մետաղական ծալքավոր ճկախողովակների և կցամասերի որակը պետք է համապատասխանի ՀՍՏ ԻՍՕ 10380 և ՀՍՏ ԻՍՕ 10806 միջազգային ստանդարտների պահանջներին»:
3. 7.4 կետի երկրորդ նախադասությունը լրացնել հետևյալ բառերով`
i
«ինչպես նաև մետաղական ծալքավոր ճկախողովակների օգտագործման դեպքում` գազատարների ճյուղավորման և գազասարքավորումների միացման տեղերում:»
i
4. ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջների ապահովման նպատակով կիրառված ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ տողերով`
«ՀՍՏ ԻՍՕ 10380-2005 Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր ճկախողովակներ
և ճկախողովակային միացումներ
ՀՍՏ ԻՍՕ10806-2005 Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր
ճկախողովակների կցամասեր»: