010.0251.221205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-13) 5-րդ հոդվածի երկրորդ մասում`
ա) հանել առաջին պարբերության «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.
բ) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասից հանել «իրենց և հաճախորդի կամ երրորդ անձի միջև կնքված» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ պարբերության «եռօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասի «ա» կետից հանել «ապահովագրական կազմակերպությունների, գրավատների,» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին պարբերության «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և պայմաններով իրավունք ունի» բառերով, իսկ «պահանջել» բառը` «պահանջելու» բառով:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
22 դեկտեմբերի 2005 թվականի
ՀՕ-251-Ն