Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱ ...

29.06.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.08.2005  -ից մինչեւ   29.06.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 25.03.09 թիվ 206-Ն հրաման)

i

103.0070.020705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         07           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10305248

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2005 թվականի N 70-Ն

 

i

ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ, 29-րդ հոդվածի 1-ին և 31-րդ հոդվածի 5-րդ մասերին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Օգտակար մոդելի արտոնագիր ստանալու հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայարտոնագրի պետի 2000 թ. դեկտեմբերի 15-ի «Օգտակար մոդելի արտոնագիր ստանալու հայտի ձևակերպման և քննարկման կանոնները հաստատելու մասին» N 69 հրամանը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2005թ. ապրիլի 1-ի

N 70-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

Բովանդակություն

 

Կարգում օգտագործվող հասկացությունները ԲԱԺԻՆ I. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԳԼՈՒԽ 1. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Հայտ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

Հայտ ներկայացնելու ընթացակարգը

Հայտը արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով

ներկայացնելը ԳԼՈՒԽ 2. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԸ

Օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմանները

Օգտակար մոդելի առարկան

Առաջարկություններ, որոնք ենթակա չեն իրավական պահպանության

Օգտակար մոդելի միասնության պահանջը

Հայտի կազմը

Հայտին կցվող փաստաթղթերը

Փաստաթղթերի ներկայացումը

Հայտի լեզուն

Օրինակների քանակը

Ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի օգտագործումը ԳԼՈՒԽ 3. ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Դիմում արտոնագիր ստանալու մասին

Օգտակար մոդելի նկարագրությունը

Նկարագրության նշանակությունը

Նկարագրության կառուցվածքը

Օգտակար մոդելի անվանումը

Նկարագրության բաժինների բովանդակությունը

Տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է օգտակար մոդելը

Տեխնիկայի մակարդակը

Օգտակար մոդելի բացահայտումը

Սարքը բնութագրող հատկանիշները

Գրաֆիկական նյութերի համառոտ նկարագրությունը

Օգտակար մոդելի իրականացումը

Օգտակար մոդելի իրագործելիությունը հաստատող տեղեկությունները

Օգտակար մոդելի հավակնության սահմանումը

Հավակնության սահմանման նշանակությունը և դրան ներկայացվող պահանջները

Հավակնության սահմանման կառուցվածքը

Միօղակ հավակնության սահմանումը

Բազմօղակ հավակնության սահմանումը

Հավակնության սահմանման կետը

Հավակնության սահմանման անկախ կետը

Հավակնության սահմանման կախյալ կետը

Սարքին վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները

Օգտակար մոդելի էությունը պարզաբանող նյութերը

Օգտակար մոդելի համառոտ շարադրանքը (ռեֆերատ) ԳԼՈՒԽ 4. ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԱՐՐԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ԳԼՈՒԽ 5. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՆՇԱՆՆԵՐ ԳԼՈՒԽ 6. ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

Պիտանիությունը վերարտադրման համար

Օգտագործվող նյութը

Առանձին թերթեր, թերթերի չափը, դաշտերը

Թերթերի համարակալումը

Տողերի համարակալումը

Տեքստի ձևակերպումը

Քիմիական բանաձևերը

Մաթեմատիկական բանաձևերը և սիմվոլները

Աղյուսակները

Գրաֆիկական նյութերը

 

ԲԱԺԻՆ II. ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳԼՈՒԽ 7. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԳԼՈՒԽ 8. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳԼՈՒԽ 9. ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԳԼՈՒԽ 10. ՀԱՅՏԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԶԻՋՈՒՄԸ ԳԼՈՒԽ 11. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ ԳԼՈՒԽ 12. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԼՈՒԽ 13. ՀԱՐՑՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԳԼՈՒԽ 14. ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

ԲԱԺԻՆ III. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈՒԽ 15. ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԳԼՈՒԽ 16. ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ Հայտի փորձաքննության անցկացման պայմանները Հայտի ներկայացման թվականի սահմանումը Հայտի փորձաքննության բովանդակությունը Հայտ ներկայացնելու համար վճարված պետական տուրքի համապատասխանության ստուգումը Հայտի ուղղված կամ պակաս փաստաթղթերի ներկայացման մասին հարցումը Հայտարկված օգտակար մոդելի դասակարգումը Առաջնության սահմանումը հայտի ներկայացման թվականով Առաջնության սահմանումը ավելի վաղ թվականով Կոնվենցիայով առաջնության սահմանումը Առաջնության սահմանումը ավելի վաղ ներկայացված հայտով լրացուցիչ նյութերի ստացման թվականով Առաջնության սահմանումը նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով Զատված հայտով ներկայացված գյուտի առաջնության սահմանումը Մի քանի առաջնությունների սահմանումը Օգտակար մոդելի առաջնության թվականի սահմանման լրացուցիչ պայմանների ստուգումը Օգտակար մոդելի հավակնության սահմանման ստուգումը Լրացուցիչ նյութերի ստուգումը Հայտի փոխակերպումը Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը ԳԼՈՒԽ 17. ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ Օգտակար մոդելի արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակումը Օգտակար մոդելի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ հեղինակին չհիշատակելը ԳԼՈՒԽ 18. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Միջազգային հայտի ներկայացումը Ազգային փուլ Ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի փորձաքննությունը

 

Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ, 29-րդ հոդվածի 1-ին և 31-րդ հոդվածի 5-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` օգտակար մոդելի հայտի ձևակերպման, ներկայացման, քննարկման, օգտակար մոդելի հայտի փորձաքննության հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

 

Կարգում օգտագործվող հասկացությունները

ՀՀ` Հայաստանի Հանրապետություն

Օրենք` «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թ. դեկտեմբերի 8-ին և ուժի մեջ է մտել 2005 թ. հունվարի 9-ից

Փարիզյան կոնվենցիա` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիա

ՄՍՀԿ` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն

ԱՀՊ` Արտոնագրային համագործակցության մասին պայմանագիր (PCT)

ՄԱԴ` Միջազգային արտոնագրային դասակարգում

Գործակալություն` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Հայտ` օգտակար մոդելի արտոնագիր ստանալու հայտ

Կոնվենցիայով հայտ` հայտ, որը ներկայացված է Փարիզյան կոնվենցիայի համաձայն առաջնության խնդրանքով

Միջազգային հայտ` հայտ, որը ներկայացված է ԱՀՊ-ի համաձայն

Հեղինակ` այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է օգտակար մոդելը

Հայտատու` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում անունով խնդրարկվում է արտոնագիրը

Արտոնագրատեր` անձ, ում անունով տրված է օգտակար մոդելի արտոնագիրը

Ներկայացուցիչ` անձ, որը լիազորված է Գործակալությանը ներկայացնելու հայտատուին, արտոնագրատիրոջը կամ այլ անձի

Արտոնագրային հավատարմատար` ներկայացուցիչ, որը ֆիզիկական անձ է և Գործակալությունում գրանցված է որպես արտոնագրային հավատարմատար

Դիմում` օգտակար մոդելի ՀՀ արտոնագիր ստանալու մասին դիմում

 

ԲԱԺԻՆ I. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

Հայտ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

 

1. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտը ներկայացնում է արտոնագիր ստանալու իրավունք ունեցող անձը, մասնավորապես` օգտակար մոդելի հեղինակը (համահեղինակները), գործատուն կամ նրանց իրավահաջորդը (այսուհետ` հայտատու):

Արտոնագիր ստանալու իրավունքը հավաստող որևէ փաստաթուղթ չի պահանջվում:

2. Հայտատուի կողմից Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն արտոնագիր ստանալու իրավունքի զիջումը, որի մասին նշված է հայտում կամ կարող է նշվել Գործակալություն ուղղված դիմումում` մինչև օգտակար մոդելի պետական գրանցումը, համարվում է նաև հայտատուի իրավունքների զիջում:

3. Օգտակար մոդելի հեղինակն իրավունք ունի հայտ ներկայացնելու հետևյալ դեպքերում`

եթե օգտակար մոդելը ծառայողական չէ, այսինքն` դա կապված չէ հեղինակի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ.

եթե օգտակար մոդելը ծառայողական է, բայց աշխատողի (հեղինակի) և գործատուի միջև այդ մասին պայմանագիր չկա, կամ կնքված պայմանագրով նախատեսված է, որ աշխատողի կողմից ստեղծված օգտակար մոդելի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է հեղինակին, կամ եթե օգտակար մոդելի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում Գործակալություն կամ հայտ ներկայացնելու իրավունքը չի զիջում այլ անձի:

 

Հայտ ներկայացնելու ընթացակարգը

 

4. Հայտը կարող է ներկայացվել Գործակալություն անմիջականորեն կամ փոստային առաքմամբ:

5. Հայտը կարող է ներկայացվել Գործակալություն նաև ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով` ֆաքսիմիլային պատկերի տեսքով, հայտի բնօրինակի հետագա ներկայացմամբ` համաձայն սույն Կարգի 40-43-րդ կետերի:

 

Հայտը արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով

ներկայացնելը

 

6. Հայտը կարող է ներկայացնել հայտատուն` անձամբ կամ Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ արտոնագրային հավատարմատար չհանդիսացող ներկայացուցչի միջոցով:

7. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, օտարերկրյա իրավաբանական անձինք կամ նրանց արտոնագրային հավատարմատարները և ՀՀ-ից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք Գործակալության հետ գործավարությունն իրականացնում են արտոնագրային հավատարմատարների միջոցով: ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում օտարերկրյա իրավաբանական անձինք (կամ նրանց արտոնագրային հավատարմատարները) կամ ՀՀ-ից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք ՀՀ միջազգային պայմանագրի համաձայն կարող են հայտը ներկայացնել անձամբ, վճարել արտոնագրային տուրքերը և կատարել այլ գործողություններ:

8. Եթե նշված անձանց հետ որպես հայտատու հանդես են գալիս ՀՀ-ում մշտապես բնակվող ֆիզիկական անձինք կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք, ապա հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը կարող են վարվել առանց արտոնագրային հավատարմատարի: Այս դեպքում Գործակալությունը կարող է պահանջել, որ ՀՀ տարածքում նշվի հասցե` նամակագրություն իրականացնելու համար:

9. Ներկայացուցչի նշանակումը իրականացվում է հայտատուի, արտոնագրատիրոջ կամ այլ շահագրգիռ անձի կողմից տրված լիազորագրի միջոցով, որը կազմված է պարզ գրավոր ձևով, առանց նոտարական վավերացման: Լիազորագիրը ստորագրվում է հայտատուի, արտոնագրատիրոջ կամ այլ շահագրգիռ անձի կողմից, ընդ որում լիազորագրում պետք է նշվի հասցե` նամակագրություն իրականացնելու համար:

10. Եթե ներկայացուցչին նշանակում են մի քանի անձինք, ապա լիազորագիրը ստորագրվում է բոլոր անձանց կողմից:

11. Առանձին լիազորագիր չի պահանջվում, եթե ներկայացուցիչը նշված է հայտատուի կողմից ստորագրված օգտակար մոդելի արտոնագիր ստանալու մասին դիմումի ձևում: Այդ դեպքում ներկայացուցիչն ունի բոլոր լիազորությունները տվյալ հայտի նկատմամբ` ընդհուպ մինչև արտոնագիր ստանալը:

12. Գործակալություն ներկայացվում է ներկայացուցչին տրված լիազորագրի բնօրինակը:

13. Եթե մեկ հայտում նշված են մի քանի հայտատու կամ արտոնագիրը տրված է մի քանի արտոնագրատիրոջ անունով, ապա նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի գործերը վարելու Գործակալությունում, սակայն նրանք կամ բոլորը միասին պետք է ստորագրեն հայտատուի կամ արտոնագրատիրոջ ստորագրությունը պահանջող յուրաքանչյուր փաստաթուղթ, կամ հայտատուների կամ արտոնագրատերերի կազմից պետք է նշանակեն ընդհանուր ներկայացուցչի, կամ էլ պետք է նշանակեն այլ ներկայացուցիչ: Այս դրույթը տարածվում է նաև այլ շահագրգիռ անձանց վրա, որոնք վարում են գործերը Գործակալությունում:

 

ԳԼՈՒԽ 2. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԸ

 

Օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմանները

 

14. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որպես օգտակար մոդել սահմանված կարգով պահպանվում է նոր և արդյունաբերորեն կիրառելի այն լուծումը, որը վերաբերում է արտադրության միջոցների և սպառման առարկաների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ մասերի կառուցվածքային իրականացմանը:

15. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, օգտակար մոդելը արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է օգտագործվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

16. Որպեսզի օգտակար մոդելը համարվի արդյունաբերորեն կիրառելի, անհրաժեշտ է պայմանների հետևյալ համախմբության պահպանումը`

ա) արդյո՞ք նշված է հայտարկված օգտակար մոդելի նշանակությունը հայտի ներկայացման թվականի դրությամբ հայտի նկարագրության մեջ (եթե այդ թվականի դրությամբ հայտը պարունակում է հավակնության սահմանում, ապա նշված է նշանակությունը նկարագրության կամ հավակնության սահմանման մեջ), իսկ ավելի վաղ, քան հայտի ներկայացման թվականը, առաջնություն խնդրարկելու դեպքում` նաև փաստաթղթերում, որոնք հիմք են հանդիսանում առաջնության խնդրարկման համար.

բ) արդյո՞ք հայտի նկարագրությունում և վերը նշված փաստաթղթերում նկարագրված են այն միջոցները, որոնցով հնարավոր է օգտակար մոդելի իրագործումն այն տեսքով, որով այն բնութագրված է օգտակար մոդելի հավակնության սահմանման յուրաքանչյուր կետում: Նշված փաստաթղթերում այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում բավարար է նշված միջոցների նկարագրված լինելը մինչև օգտակար մոդելի առաջնության թվականը հանրամատչելի դարձած տեղեկատվության աղբյուրում.

գ) հնարավո՞ր է իսկապես հայտատուի կողմից նշված նշանակությամբ իրագործել օգտակար մոդելը` իրականացնելով այն հավակնության սահմանման յուրաքանչյուր կետով.

դ) օգտակար մոդելի նկարագրության մեջ նշված նշանակությամբ օգտակար մոդելի իրագործելիությունը հաստատող օրինակների առկայությունը.

ե) արդյո՞ք բերված օրինակները բավարար են, որ նշված պահանջի պահպանման դրույթը տարածվի նաև այն հատկանիշի իրագործելիության տարբեր մասնավոր ձևերի վրա, որը բնութագրված է հավակնության սահմանման մեջ հայտատուի կողմից բերված հասկացությունով:

17. Եթե պարզվում է, որ բոլոր նշված պահանջները պահպանվել են, օգտակար մոդելը համարվում է արդյունաբերորեն կիրառելիության պայմանին համապատասխանող:

Եթե չի պահպանվել նշված պայմաններից նույնիսկ մեկը, եզրակացություն է արվում օգտակար մոդելի արդյունաբերորեն կիրառելիության պայմանին չհամապատասխանելու մասին:

18. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օգտակար մոդելը համարվում է նոր, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

Օգտակար մոդելը համարվում է նոր, եթե տեխնիկայի մակարդակում չի հայտնաբերվել նույն նշանակությամբ միջոց, որին բնորոշ են օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետում բերված բոլոր էական հատկանիշները, ներառյալ նշանակությունը:

19. Տեխնիկայի մակարդակը որոշվում է մինչև տվյալ օգտակար մոդելի` առաջնության թվականը աշխարհում հրապարակված հանրամատչելի, ինչպես նաև ՀՀ-ում այդպիսի միջոցների կիրառման մասին տեղեկություններով:

20. Հանրամատչելի են համարվում տեղեկատվության աղբյուրի մեջ բերված տեղեկությունները, որոնց ցանկացած անձ կարող է ծանոթանալ անմիջականորեն, կամ դրանց բովանդակության մասին ծանուցվել օրինական ճանապարհով:

21. Տեխնիկայի մակարդակում տեղեկատվության աղբյուրի ընդգրկվելը որոշող թվական է համարվում`

ա) արտոնագրված օտարերկրյա օգտակար մոդելների նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

բ) ՀՀ-ում արտոնագրված գյուտերի և օգտակար մոդելների նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

գ) ՀՀ-ում հրապարակված հայտերի համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

դ) ՄՍՀԿ-ի կողմից հրապարակված միջազգային հայտերի համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

ե) տպագրական հրատարակությունների համար` դրանց լույս տեսնելու թվականը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ամսվա վերջին օրը կամ հրատարակության մեջ նշված տարվա դեկտեմբերի 31-ը, եթե լույս տեսնելու թվականը համապատասխանաբար որոշվում է միայն ամսով կամ տարեթվով.

զ) ավանդադրված ձեռագրերի, հոդվածների, մենագրությունների և այլ նյութերի համար` դրանց ավանդադրման թվականը.

է) ձեռագրի իրավունքով հրատարակված ատենախոսությունների նյութերի և դրանց սեղմագրերի համար` գրադարան առաքման թվականը.

ը) մրցույթի ընդունված աշխատանքների համար` մրցույթի անցկացմանը վերաբերող փաստաթղթերով հաստատված ծանոթացման ներկայացնելու թվականը.

թ) տեսողությամբ ընկալվող տեղեկատվության աղբյուրների (պլակատներ, մոդելներ, արտադրատեսակներ և այլն) համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած հնարավոր է դրանց դիտումը.

ժ) ցուցահանդես ներկայացված ցուցանմուշների համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսվել է ցուցադրումը.

ժա) օգտագործման արդյունքում հայտնի դարձած տեխնիկական միջոցի մասին տեղեկությունների համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած այդ տվյալները դարձել են հանրամատչելի:

22. Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև Գործակալություն ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը` պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը Գործակալությունը կհրապարակի հետագայում:

23. Եթե նախորդող հայտը մինչև դրա հրապարակումը հետ է կանչվել, բայց հրապարակվել է, քանի որ պատրաստ էր հրապարակման համար, այդ հրապարակումը համարվում է անվավեր, ինչի մասին Գործակալությունը կատարում է համապատասխան հրապարակում:

24. Հայտի փաստաթղթերում պետք է նկարագրված լինեն այն միջոցները, որոնք հնարավորություն են տալիս օգտակար մոդելն իրականացնել հայտում նշված նշանակությամբ: Այդ միջոցների մասին տեղեկատվությունը կարող է ամբողջությամբ լինել հայտում, կամ այդ միջոցները կարող են չբացահայտվել օգտակար մոդելի նկարագրությունում, բայց պետք է լինի նշում` օգտակար մոդելը բնութագրող այլ միջոցների հետ փոխներգործմամբ դրանց օգտագործման մասին, և այս դեպքում պետք է նշվի օգտակար մոդելի առաջնության թվականին հանրամատչելի դարձած այն տեղեկատվության աղբյուրը, որտեղ մասնագետի կողմից վերարտադրման համար այդ միջոցները նկարագրված են բավարար չափով: Ընդ որում, փորձաքննության համար օգտակար մոդելի իրականացման հնարավորությունը չպետք է կասկած հարուցի:

25. Օգտակար մոդելի թվարկված մեկ կամ մի քանի արդյունք ստանալու անհնարինությունը չի զրկում օգտակար մոդելն արտոնագրաունակության պայմաններին համապատասխանելու հնարավորությունից, եթե նկարագրությունում նշված մնացած արդյունքները կարող են իրականացվել:

 

Օգտակար մոդելի առարկան

 

26. Օգտակար մոդելի առարկա կարող է լինել սարքը:

27. Սարքերին վերաբերում են կառուցվածքները և պատրաստվածքները:

 

Առաջարկություններ, որոնք ենթակա չեն իրավական պահպանության

 

28. Որպես օգտակար մոդել իրավական պահպանության ենթակա չեն`

ա) այն օգտակար մոդելները, որոնց օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին (Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մաս).

բ) իրի արտաքին տեսքին վերաբերող այն լուծումները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.

գ) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները:

 

Օգտակար մոդելի միասնության պահանջը

 

29. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, օգտակար մոդելի հայտը պետք է վերաբերի մեկ օգտակար մոդելի կամ միասնական մտահղացում կազմող մի խումբ օգտակար մոդելների:

30. Օգտակար մոդելի միասնության պահանջը համարվում է պահպանված, եթե`

օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ բնութագրված է մեկ օգտակար մոդել.

օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ բնութագրված է օգտակար մոդելների խումբ`

որոնցից մեկը նախատեսված է մյուսի ստացման (պատրաստման) համար (օրինակ` սարք և դրա ստացման (պատրաստման) համար սարք).

որոնցից մեկը նախատեսված է մյուսի (կամ մյուսում) օգտագործման համար (օրինակ` սարք և դրա բաղադրիչ մաս).

որոնք վերաբերում են նույն նշանակությամբ նույն սարքերին, որոնք ապահովում են միևնույն տեխնիկական արդյունքը (տարբերակներ):

 

Հայտի կազմը

 

31. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, օգտակար մոդելի հայտը պետք է պարունակի`

ա) դիմում ՀՀ արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են օգտակար մոդելի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

բ) օգտակար մոդելի նկարագրությունը, որը բացահայտում է օգտակար մոդելը` տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրականացնելու համար բավարար չափով.

գ) օգտակար մոդելի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը և ամբողջապես հիմնված է նկարագրության վրա.

դ) գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են օգտակար մոդելի էությունը հասկանալու համար.

ե) օգտակար մոդելի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):

Դիմումը և հավակնության սահմանումը պետք է ստորագրված լինեն հայտատուի (հայտատուների) կողմից:

 

Հայտին կցվող փաստաթղթերը

 

32. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, օգտակար մոդելի հայտին կցվում է հայտը ներկայացնելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ բանկային հանձնարարագիրը (բնօրինակը)` պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի և վճարման ամսաթվի նշումով:

33. Եթե տուրքը վճարվել է զեղչով, ապա տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև զեղչով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ` տեղեկանք իրավաբանական անձի (հայտատուի) աշխատողների թվաքանակի մասին` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը, որը ստորագրում է դրա ղեկավարը կամ այդպիսի իրավունք ունեցող այլ անձ (նշելով պաշտոնը), որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:

34. Եթե Փարիզյան կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն հայտատուն խնդրարկում է ավելի վաղ առաջնություն, հայտին պետք է կցվի առաջին հայտի պատճենը, որը վավերացված է այն գերատեսչության կողմից, որտեղ այն ներկայացվել է: Եթե առաջին հայտերը մի քանիսն են, կցվում են այդ բոլոր հայտերի վավերացված պատճենները:

35. Եթե օգտակար մոդելի հայտը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, հայտին կցվում է հայտատուի կողմից նրան տրված լիազորագիրը: Լիազորագրում նշվում է ներկայացուցչի լիազորությունների ծավալը, լիազորագիր տալու թվականը և վայրը:

 

Փաստաթղթերի ներկայացումը

Հայտի լեզուն

 

36. Հայտի դիմումը ներկայացվում է հայերեն:

37. Հայտի մյուս փաստաթղթերը ՀՀ հայտատուները պարտավոր են ներկայացնել հայերեն:

38. Հայտի մյուս փաստաթղթերը օտարերկրյա հայտատուները կարող են ներկայացնել այլ լեզվով: Այդ դեպքում նրանք պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը Գործակալություն ներկայացնել հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Օրինակների քանակը

 

39. Սույն Կարգի 31-րդ կետում նշված հայտի փաստաթղթերը, որոնք կազմված են հայերենով, ներկայացվում են 3 օրինակով: Նույն փաստաթղթերը, եթե կազմված են այլ լեզվով, ներկայացվում են 1 օրինակով, իսկ դրանց հայերեն թարգմանությունը` 3 օրինակով:

 

Ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի օգտագործումը

 

40. Հայտին վերաբերող ցանկացած փաստաթուղթ, որը մինչև սահմանված ժամկետի լրանալը առաքվել է ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով ֆաքսիմիլային պատկերի տեսքով, համարվում է ժամանակին ներկայացված, եթե դրա բնօրինակը Գործակալություն է ներկայացվում մեկ ամսվա ընթացքում:

41. Եթե հայտատուն կամ այլ շահագրգիռ անձ իր նախաձեռնությամբ Ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով որևէ ժամկետի հետ կապ չունեցող փաստաթուղթ է ներկայացնում, ապա այդ փաստաթղթի բնօրինակը պետք է ներկայացվի մեկ ամսվա ընթացքում:

42. Եթե ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով ստացված փաստաթուղթն ամբողջությամբ կամ մասամբ ընթեռնելի չէ, փաստաթուղթը համարվում է չտրված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

43. Ավելի վաղ ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով ներկայացված փաստաթղթի բնօրինակը ներկայացնելիս անհրաժեշտ է ուղեկցող նամակում հավաստիացնել (եթե ֆիզիկական անձ է` ստորագրությամբ, եթե իրավաբանական անձ է` դրա ղեկավարի կամ այդպիսի իրավունք ունեցող այլ անձի (նշելով պաշտոնը) ստորագրությամբ` վավերացված կնիքով), որ ներկայացված փաստաթուղթը իրենից ներկայացնում է ավելի վաղ ստացված փաստաթղթի բնօրինակը և որ այդ փաստաթղթերի տեքստերը նույնական են:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Դիմում արտոնագիր ստանալու մասին

 

44. Արտոնագիր ստանալու դիմումը ներկայացվում է սույն Կարգին կից տրված ձևով (ձև N 1):

45. Եթե որևէ տեղեկություն ամբողջությամբ չի տեղավորվում դիմումի համապատասխան սյունակում, ապա այդ տեղեկությունը նույն ձևով բերվում է լրացուցիչ թերթի վրա` դիմումի համապատասխան սյունակում նշելով` «տե՛ս լրացուցիչ թերթի վրա» կամ «տեղեկությունները բերված են լրացուցիչ թերթի վրա»:

46. Դիմումի 1-ին և 2-րդ սյունակները նախատեսված են Գործակալության կողմից լրացնելու համար:

47. Դիմումի 1-ին սյունակը լրացվում է այն դեպքում, երբ դիմումը և դրան կից փաստաթղթերը ավելի վաղ ներկայացվել են ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, համաձայն սույն Կարգի 40-43-րդ կետերի: Այդ դեպքում նշվում է ֆաքսիմիլային կապով ստացված փաստաթղթերի թվականը և երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի:

48. Դիմումի 2-րդ սյունակը նախատեսված է Գործակալության կողմից լրացնելու համար:

(86) ծածկագրով դաշտում բերվում են ստացող գերատեսչության կողմից սահմանված միջազգային հայտի գրանցման համարը և ներկայացման թվականը:

(87) ծածկագրով դաշտում բերվում են միջազգային հայտի միջազգային հրապարակման համարը և թվականը:

(85) ծածկագրով դաշտում բերվում է միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականը:

49. Մտից N, (21) և (22) ծածկագրերով «Հայտի պետական գրանցման համարը» և «Հայտի ներկայացման թվականը» դաշտերը նույնպես լրացվում են Գործակալության կողմից:

50. Դիմումի 3-րդ սյունակի (54) ծածկագրով դաշտում բերվում է հայտարկվող օգտակար մոդելի (օգտակար մոդելների խմբի) անվանումը, որը պետք է համընկնի օգտակար մոդելի նկարագրությունում բերված անվանմանը:

51. Դիմումի 4-րդ սյունակի (71) ծածկագրով «Հայտատու (հայտատուներ)» դաշտում բերվում են տեղեկություններ հայտատուի մասին` ֆիզիկական անձի անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, մի քանի հայտատուների դեպքում` իրենց նշած հերթականությամբ, կամ իրավաբանական անձի պաշտոնական անվանումը, ինչպես նաև տեղեկություններ համապատասխանաբար դրանց բնակության կամ գտնվելու վայրի մասին, ներառյալ երկրի պաշտոնական անվանումը, լրիվ փոստային հասցեն և երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի:

Եթե հայտատուները մի քանիսն են, նշված տեղեկությունները բերվում են նրանցից յուրաքանչյուրի համար:

Եթե հայտատուները նաև հեղինակներ են, ապա նրանց բնակության վայրի մասին տեղեկությունները տրվում են միայն (72) ծածկագրով «Հեղինակներ» դաշտում:

52. Դիմումի 5-րդ սյունակի (72) ծածկագրով «Հեղինակ (ներ)» դաշտում բերվում են տեղեկություններ օգտակար մոդելի հեղինակի (հեղինակների) մասին` անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, բնակության վայրի լրիվ փոստային հասցեն, որը ներառում է երկրի պաշտոնական անվանումը և նրա ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի:

53. (72) ծածկագրով սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ հեղինակը խնդրում է հայտի և (կամ) արտոնագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ: Այս դեպքում նշվում է այն հեղինակի անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, ով ցանկանում է հրապարակման ժամանակ չհիշատակվել որպես հեղինակ, և նրա ստորագրությունը:

54. Հաջորդ դաշտը լրացվում է միայն այն դեպքում, երբ հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը հայտատուին փոխանցվել է հեղինակի իրավահաջորդի կողմից: Այստեղ նշվում են տեղեկություններ իրավահաջորդի մասին` անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը և բնակության հասցեն (ֆիզիկական անձի համար) կամ իրավաբանական անձի պաշտոնական անվանումը և գտնվելու վայրի հասցեն (այն դեպքում, երբ հեղինակի իրավահաջորդը իրավաբանական անձ է, դրվում է ղեկավարի ստորագրությունը` վավերացված կնիքով):

55. Դիմումի 6-րդ սյունակի համապատասխան վանդակներում «X» նշանը դրվում է այն դեպքում, երբ հայտատուն հրաժարվում է լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից կամ խնդրում է գաղտնագրել օգտակար մոդելը, կամ հայտնում է օգտակար մոդելն օտարերկրյա պետություններում արտոնագրելու մտադրության մասին:

56. Դիմումի 7-րդ սյունակը նախատեսված է առաջնություն խնդրարկելու մասին նշում կատարելու համար. լրացվում է միայն այն դեպքում, երբ խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն, քան Գործակալություն հայտի ներկայացման թվականն է: Այս դեպքում համապատասխան վանդակում դնելով «X» նշանը, նշվում են առաջնության խնդրարկման հիմքերը և նշվում ավելի վաղ (առաջին, սկզբնական) ներկայացված հայտի համարը, որի կամ դրա լրացուցիչ նյութերի հիման վրա խնդրարկվում է առաջնությունը, և խնդրարկված առաջնության թվականը (ավելի վաղ ներկայացված հայտի կամ դրա լրացուցիչ նյութերի ստացման թվականը):

Եթե առաջնությունը խնդրարկվում է մի քանի հայտերի հիման վրա, ապա նշվում են բոլոր հայտերի համարները և դրվում խնդրարկվող առաջնության թվականները:

Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում նշվում է նաև առաջին հայտի ստացման երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի:

57. Դիմումի 8-րդ «Կցվող փաստաթղթերի ցանկը» սյունակի համապատասխան վանդակները լրացվում են «X» նշանով` նշելով ներկայացվող փաստաթղթերի օրինակների ու յուրաքանչյուր օրինակի թերթերի քանակը: Կից ներկայացվող այն փաստաթղթերի համար, որոնք չեն նախատեսված դիմումի ձևում («Այլ փաստաթղթեր»), նշվում է դրանց կոնկրետ նշանակությունը: Եթե հայտում առկա են համակարգչային պնակիտներ, որոնցում գրված է նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկը, ապա «Այլ փաստաթղթեր» բաժնում նշվում է` «համակարգչային պնակիտով»:

58. «Հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքի հիմքը» դաշտում «X» նշանով նշվում է արտոնագիր ստանալու համապատասխան հիմքը: Նշված սյունակը լրացվում է այն դեպքում, երբ (71) և (72) ծածկագրերով դաշտերում նշված են տարբեր անձինք: Ընդ որում, նշված հիմքը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում:

59. Դիմումի 9-րդ սյունակում բերվում են տեղեկություններ այն անձի մասին, ով հայտատուի կողմից նշանակված է` իր անունից վարելու գործերը Գործակալության հետ` անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, բնակության վայրի հասցեն ՀՀ տարածքում, հեռախոսի, ֆաքսի և էլեկտրոնային փոստի համարները:

Այդ ներկայացուցիչը կարող է լինել հայտատուներից մեկը, արտոնագրային հավատարմատար (նշվում է նրա գրանցման համարը Գործակալությունում) կամ այլ ներկայացուցիչ:

60. Դիմումի 10-րդ սյունակի «Նամակագրության հասցե» դաշտում բերվում են լրիվ փոստային հասցեն ՀՀ տարածքում և հասցեատիրոջ անունը կամ անվանումը, որոնք պետք է բավարարեն փոստային արագ առաքման սովորական պահանջներին:

Որպես նամակագրության հասցե կարող են նշվել, մասնավորապես, հայտատուի` ՀՀ-ում բնակության վայրի (ֆիզիկական անձի համար) կամ գտնվելու վայրի (իրավաբանական անձի համար) հասցեն, կամ Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի հասցեն:

61. Եթե դիմումում բացակայում է նամակագրության հասցեն, ապա այդ հասցեն համարվում է արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի հասցեն, եթե այն նշված է, հակառակ դեպքում նամակագրության հասցեատեր կարող է նշվել ՀՀ-ում բնակվելու կամ գտնվելու վայր ունեցող հայտատուն (եթե հայտատուները մի քանիսն են, նրանցից առաջինի հասցեն):

62. Դիմումի 11-րդ սյունակը` «Ստորագրություններ», լրացվում է` պարտադիր նշելով թվականը: Դիմումը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթով լիազորված այլ անձ` նշելով պաշտոնը, որի ստորագրությունը վավերացվում է իրավաբանական անձի կնիքով:

Եթե հայտը ներկայացվում է հայտատուի ներկայացուցչի միջոցով, դիմումը կարող է ստորագրվել հայտատուի ներկայացուցչի կողմից:

Այն դեպքում, երբ հայտը ներկայացված է արտոնագրային հավատարմատարի կամ հայտատուի այլ ներկայացուցչի միջոցով, դիմումին կցվում է հայտատուի կողմից տրված լիազորագիրը:

63. Դիմումի բաժիններում ստորագրությունները վերծանվում են` ստորագրող անձանց անունների և ազգանունների սկզբնատառերի նշումով:

64. Եթե ստորագրություններ պահանջող այս կամ այն տեղեկությունը բերվում է լրացուցիչ թերթի վրա, այն ստորագրում են նույն կարգով: Հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը պարտադիր է դիմումի յուրաքանչյուր լրացուցիչ թերթի վրա:

 

Օգտակար մոդելի նկարագրությունը

Նկարագրության նշանակությունը

 

65. Օգտակար մոդելի նկարագրությունը պետք է բավարար լրիվությամբ բացահայտի օգտակար մոդելը` տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրականացնելու համար: Եթե ՄԱԴ-ի գործող խմբագրության խորագիրը, որին վերաբերում է հայտարկվող օգտակար մոդելը, որոշված է, ապա այդ խորագրի ցուցիչը անհրաժեշտ է տեղադրել անվանումից առաջ` էջի աջ անկյունում:

 

Նկարագրության կառուցվածքը

 

66. Նկարագրությունն սկսվում է օգտակար մոդելի անվանումով և ունի հետևյալ բաժինները`

տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է օգտակար մոդելը.

տեխնիկայի մակարդակը.

օգտակար մոդելի բացահայտումը.

գրաֆիկական նյութերի համառոտ նկարագրությունը (եթե դրանք կան հայտում).

օգտակար մոդելի իրականացումը:

67. Չի թույլատրվում նկարագրության բաժինը փոխարինել համապատասխան անհրաժեշտ տեղեկություններ ներառող աղբյուրին (գրականության աղբյուր, ավելի վաղ ներկայացված հայտի նկարագրություն, պահպանական փաստաթղթին կից նկարագրություն և այլն) հղում կատարելով:

68. Նկարագրությունը շարադրելու կարգը կարող է տարբերվել վերը նշվածից, եթե հաշվի առնելով օգտակար մոդելի առանձնահատկությունները` այլ կարգը նպաստում է օգտակար մոդելը ավելի լավ հասկանալուն և ավելի հակիրճ շարադրելուն:

 

Օգտակար մոդելի անվանումը

 

69. Օգտակար մոդելի անվանումը, որպես կանոն, բնութագրում է դրա նշանակությունը և շարադրվում եզակի թվով:

70. Մեկը մյուսի պատրաստման, իրագործման կամ օգտագործման համար նախատեսված օգտակար մոդելների խմբի անվանումը պետք է ներառի մեկ օգտակար մոդելի լրիվ և մյուսի` կրճատ անվանումը.

օրինակ` «Հղկման գործիք և դրա պատրաստման հարմարանք»:

71. Մեկը մյուսում կիրառելու համար նախատեսված օգտակար մոդելների խմբի անվանումը պետք է ներառի խմբի մեջ մտնող օգտակար մոդելների լրիվ անվանումները.

օրինակ` «Բազմատեղ կտրիչակալ և խառատային հաստոցի հենոց»:

72. Տարբերակներին վերաբերող օգտակար մոդելների խմբի անվանումը պետք է ներառի մեկ օգտակար մոդելի անվանումը և լրացվի փակագծերում վերցված «տարբերակներ» բառով.

օրինակ` «Մարմնի խոռոչում տեղադրվող ստենտ (տարբերակներ)»:

73. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հեղինակն իրավունք ունի իր ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտն անվանակոչելու իր անվամբ կամ հատուկ անվամբ, եթե դրանով չեն խախտվում երրորդ անձանց` ՀՀ օրենսդրությամբ պահպանվող իրավունքները:

74. Թույլ է տրվում օգտակար մոդելի անվանման մեջ նշել օգտակար մոդելի հեղինակին` օգտակար մոդելի պատկանելությունը նշելու համար: Այդ դեպքում օգտակար մոդելի անվանումը կարող է ներառել, օրինակ` «...Պողոսյանի համակարգ», «...ըստ Պողոսյանի», «...Պողոսյանի սխեմայով» բառերը:

 

Նկարագրության բաժինների բովանդակությունը

Տեխնիկայի բնագավառը

 

75. «Տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է օգտակար մոդելը» բաժնում նշվում է օգտակար մոդելի կոնկրետ նշանակությունը և օգտակար մոդելի կիրառման բնագավառը: Եթե այդ բնագավառները մի քանիսն են, նշվում է դրանցից առավել գերադասելին:

 

Տեխնիկայի մակարդակը

 

76. «Տեխնիկայի մակարդակը» բաժնում բերվում են տեղեկություններ հայտատուին հայտնի նմանակների մասին` առանձնացնելով օգտակար մոդելի հատկանիշների ամբողջությամբ ամենամոտ նմանակը:

77. Որպես օգտակար մոդելի նմանակ նշվում է նույն նշանակությամբ լուծումը, որը հայտնի է մինչև օգտակար մոդելի առաջնության թվականը հանրամատչելի դարձած տեղեկություններից:

78. Նմանակներից յուրաքանչյուրը նկարագրելիս նկարագրության մեջ բերվում են այն բացահայտող տեղեկատվության աղբյուրի մատենագիտական տվյալները, նմանակի հատկանիշները, որոնցից հատուկ նշվում են հայտարկվող օգտակար մոդելի էական հատկանիշներին համընկնող հատկանիշները, ինչպես նաև հայտատուին հայտնի` պահանջվող տեխնիկական արդյունքի ստացմանը խոչընդոտող պատճառները:

79. Օգտակար մոդելների խումբ նկարագրելիս նմանակների մասին տեղեկությունները բերվում են յուրաքանչյուր օգտակար մոդելի համար առանձին:

 

Օգտակար մոդելի բացահայտումը

 

80. Օգտակար մոդելի, որպես տեխնիկական լուծման, էությունն արտահայտվում է էական հատկանիշների համախմբությամբ, որը բավարար է օգտակար մոդելի շնորհիվ ստացվող տեխնիկական արդյունքին հասնելու համար:

81. Հատկանիշները համարվում են էական, եթե դրանք ազդում են տեխնիկական արդյունքի ստացման հնարավորության վրա, այսինքն` գտնվում են նշված արդյունքի հետ պատճառահետևանքային կապի մեջ:

82. Տեխնիկական արդյունքն իրենից ներկայացնում է տեխնիկական ազդեցության, երևույթի, հատկության և այլնի բնութագիրը, որն օբյեկտիվորեն դրսևորվում է արտադրանքի պատրաստման կամ օգտագործման դեպքում:

83. Տեխնիկական արդյունք կարող է լինել, մասնավորապես` շփման գործակցի նվազեցումը (բարձրացումը), ձուլման կառուցվածքի արատների վերացումը, թրթռման նվազեցումը, լրման կանխումը, ազդանշանի ձևի աղավաղման նվազեցումը, աշխատանքային մարմնի և միջավայրի շփման բարելավումը:

84. Ստացվող արդյունքը չի համարվում տեխնիկական բնույթ ունեցող, եթե այն, մասնավորապես`

ստացվում է միայն այս կամ այն գործունեություն իրականացնելիս որոշակի կարգ պահպանելու շնորհիվ` դրա մասնակիցների միջև պայմանավորվածության կամ սահմանված կանոնների հիման վրա.

կայանում է միայն այս կամ այն տեղեկատվության ստացման մեջ և ստացվում է միայն մաթեմատիկական մեթոդ,

էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագիր կամ ծրագրում օգտագործվող ալգորիթմ կիրառելու շնորհիվ.

պայմանավորված է միայն որևէ կրիչի վրա այս կամ այն ձևով ներկայացված տեղեկատվության իմաստային բովանդակության առանձնահատկություններով.

կայանում է հետաքրքրաշարժության և տեսարանայնության մեջ:

85. Եթե օգտակար մոդելը վերաբերում է տեղեկատվության կրիչին, մասնավորապես` մեքենաընթեռնելի, և բնութագրվում է կրիչի վրա գրառված տեղեկատվության բովանդակություն պարունակող հատկանիշների ներգրավմամբ, մասնավորապես` էլեկտրոնային հաշվողական մեքենայի ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի, ապա տեխնիկական արդյունքը չի համարվում տվյալ օգտակար մոդելը մարմնավորող միջոցին վերաբերող, եթե այն դրսևորվում է միայն նշված տեղեկատվության մեջ ներառվող կարգագիրների իրագործելիության շնորհիվ (բացառությամբ այն դեպքի, երբ օգտակար մոդելը վերաբերում է տեղեկատվության մեքենաընթեռնելի կրիչին, այդ թվում` փոխարինովի, որը նախատեսված է տեխնիկական միջոցի աշխատանքում անմիջական մասնակցության համար` այդ կրիչի վրա գրառված, նշված արդյունքի ստացումը ապահովող ծրագրի կառավարմամբ):

86. «Օգտակար մոդելի բացահայտումը» բաժնում մանրամասն բացահայտվում է այն տեխնիկական խնդիրը, որի լուծմանը նպատակաուղղված է օգտակար մոդելը, և այն տեխնիկական արդյունքը, որը կարելի է ստանալ օգտակար մոդելի կիրառմամբ:

87. Եթե օգտակար մոդելը ստեղծելիս լուծվում է միայն այլ նշանակության տեխնիկական միջոցների տեսականու ընդլայնման խնդիրը կամ առաջին անգամ այդպիսի միջոցների ստացման խնդիրը, տեխնիկական արդյունքը կայանում է այդ նշանակության իրականացման մեջ:

88. Տեխնիկական արդյունքը կարող է լինել նաև մարդու գործունեության որևէ բնագավառում արդիական միջոցների տեսականու ընդլայնում կամ առաջին անգամ այդպիսի միջոցների ստացում:

89. Եթե օգտակար մոդելը ապահովում է մի քանի տեխնիկական արդյունքների ստացում (այդ թվում` դրա կատարման որոշակի ձևերում կամ օգտագործման հատուկ պայմաններում) առաջարկվում է նշել բոլոր տեխնիկական արդյունքները:

90. Բերվում են օգտակար մոդելը բնութագրող բոլոր էական հատկանիշները, առանձնացվում են ամենամոտ նմանակից տարբերող հատկանիշները, ընդ որում, նշվում են տեխնիկական արդյունքն ապահովող հատկանիշների ամբողջությունը բոլոր դեպքերի համար, որոնց վրա տարածվում է իրավական պահպանության հայտարկվող ծավալը, և այն հատկանիշները, որոնք բնութագրում են օգտակար մոդելը միայն մասնավոր դեպքերում, կատարման որոշակի ձևերում կամ օգտագործման հատուկ պայմաններում:

91. Չի թույլատրվում հատկանիշի բնութագիրը փոխարինել տեղեկատվության աղբյուրով, որտեղ այդ հատկանիշը բացահայտված է:

92. Օգտակար մոդելի էությունը բացահայտող տեղեկությունները, այդ թվում նաև տեխնիկական արդյունքին վերաբերող, օգտակար մոդելների խմբի համար բերվում են յուրաքանչյուր օգտակար մոդելի համար առանձին:

 

Սարքը բնութագրող հատկանիշները

 

93. Սարքը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

կառուցվածքային տարրի (տարրերի) առկայությունը.

տարրերի միջև կապը.

տարրերի փոխդասավորվածությունը.

տարրի (տարրերի) կամ սարքի ամբողջությամբ իրագործման ձևը, մասնավորապես` երկրաչափական ձևը.

տարրերի կապի իրագործման ձևը.

տարրի (տարրերի) հարաչափերը և այլ հատկանիշները, դրանց փոխկապակցությունը.

նյութը, որից պատրաստված է տարրը (տարրերը) կամ սարքը ամբողջությամբ.

տարրի դեր կատարող միջավայրը:

94. Չի թույլատրվում սարքի բնութագրման համար օգտագործել հատկանիշներ, որոնք արտահայտում են սարքում ամբողջությամբ կամ նրա տարրի վրա այնպիսի նշումների (բառային, գեղարվեստական կամ համակցված) առկայությունը, որոնք չեն ազդում սարքի գործարկման և դրա նշանակությամբ իրագործելու վրա:

 

Գրաֆիկական նյութերի համառոտ նկարագրությունը

 

95. Նկարագրության այս բաժնում բերվում է նկարների ցանկը` համառոտ նկարագրելով, թե ինչ է պատկերված յուրաքանչյուր նկարի վրա:

96. Եթե ներկայացված են այլ գրաֆիկական նյութեր, որոնք պարզաբանում են օգտակար մոդելի էությունը, ապա դրանք նույնպես նշվում են ցանկում և բերվում է դրանց բովանդակության համառոտ պարզաբանումը:

Օգտակար մոդելի իրականացումը

97. Այս բաժնում ցույց է տրվում, թե ինչպես կարող է հայտատուի կողմից նշված նշանակությամբ իրագործվել օգտակար մոդելը, գերադասելիորեն` օրինակների միջոցով և գծագրերին կամ այլ գրաֆիկական նյութերին հղումներով, եթե այդպիսիք կան:

98. Օգտակար մոդելում, որի էությունը բնութագրվում է ընդհանրացված հասկացությամբ արտահայտված հատկանիշով, որը ներկայացված է, մասնավորապես` ֆունկցիոնալ ընդհանրացման մակարդակով, նկարագրվում են այդպիսի հատկանիշի իրականացման միջոցը կամ դրա ստացման եղանակները, կամ նշվում է այդպիսի միջոցի կամ դրա ստացման եղանակների հայտնի լինելը:

99. Այս բաժնում բերվում են նաև տեղեկություններ, որոնք հաստատում են օգտակար մոդելի իրականացման դեպքում այն տեխնիկական արդյունքի ստացման հնարավորությունը, որը նշված է «Օգտակար մոդելի բացահայտումը» բաժնում:

100. Եթե որպես օգտակար մոդելի բնութագիր օգտագործվում են քանակական հատկանիշներ, որոնք բերված են արժեքների միջակայքի տեսքով, ցույց է տրվում այդ ամբողջ միջակայքում տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորությունը:

 

Օգտակար մոդելի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ

 

101. Օգտակար մոդելի իրագործման օրինակներում բերվում են սարքի կառուցվածքի նկարագրությունը (ստատիկ վիճակում) և դրա աշխատանքը կամ օգտագործման եղանակը` գծագրերին (կառուցվածքային տարրերի թվային նշումները նկարագրության մեջ պետք է համապատասխանեն դրանց թվային նշումներին գծագրի վրա), իսկ անհրաժեշտության դեպքում` այլ պարզաբանող նյութերին (էպյուրները, ժամանակավոր դիագրամները և այլն) հղումներ կատարելով:

102. Թվային նշումները կատարվում են ըստ հիշատակման հաջորդականության, աճման կարգով, համապատասխան բառից` տարրի անվանումից հետո, փակագծերում:

103. Եթե սարքը պարունակում է ֆունկցիոնալ մակարդակով բնութագրված տարր և իրագործելիության նկարագրվող ձևը ենթադրում է ծրագրավորված բազմաֆունկցիոնալ միջոցի օգտագործում, ապա ներկայացվում են այդ միջոցով տվյալ սարքի կազմում նախատեսված որոշակի գործառույթի կատարման հնարավորությունը հաստատող տեղեկություններ: Այն դեպքում, երբ այսպիսի տեղեկությունների թվում բերվում է ալգորիթմ, մասնավորապես` հաշվողական, ապա նախընտրելի է այն ներկայացնել բլոկ-սխեմայի կամ, եթե հնարավոր է, համապատասխան մաթեմատիկական արտահայտության տեսքով:

 

Օգտակար մոդելի հավակնության սահմանումը

 

Հավակնության սահմանման նշանակությունը և դրան ներկայացվող պահանջները

 

104. Հավակնության սահմանումը նախատեսված է արտոնագրով ընձեռվող իրավական պահպանության ծավալի որոշման համար:

105. Հավակնության սահմանումը պետք է ամբողջությամբ հիմնված լինի նկարագրության վրա, այսինքն` դրանով բնութագրվող օգտակար մոդելը պետք է բացահայտված լինի նկարագրության մեջ, իսկ հավակնության սահմանումով որոշվող իրավական պահպանության ծավալը պետք է հաստատված լինի նկարագրությունով:

106. Հավակնության սահմանումը պետք է արտահայտի օգտակար մոդելի էությունը, այսինքն` ներառի դրա էական հատկանիշների համախմբությունը, որը բավարար է հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքին հասնելու համար:

107. Օգտակար մոդելի հատկանիշները արտահայտվում են օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ այնպես, որ հիմնվելով տեխնիկայի մակարդակի վրա, մասնագետը հասկանա դրանց իմաստային բովանդակությունը:

108. Հավակնության սահմանման հատկանիշի բնութագրումը չի կարող փոխարինվել` հղում կատարելով տեղեկատվության աղբյուրին, որում այդ հատկանիշը բացահայտված է:

109. Հատկանիշի բնութագրման փոխարինումը նկարագրության կամ գծագրերի հղումով թույլատրվում է միայն այն դեպքում, երբ առանց դրա հնարավոր չէ բնութագրել հատկանիշը` չխախտելով սույն Կարգի 107-րդ կետով սահմանված պահանջը: Մասնավորապես, հավակնության սահմանումը չպետք է պարունակի այնպիսի հղումներ, ինչպիսիք են` «ինչպես նկարագրված է նկարագրության ...բաժնում», կամ «ինչպես ցուցադրված է գծագրի...տարրում»:

110. Օգտակար մոդելի հատկանիշը կարելի է բնութագրել ընդհանրացված հասկացությամբ (որն արտահայտում է ֆունկցիան, հատկությունը և այլն), որն ընդգրկում է դրա իրականացման տարբեր մասնավոր ձևերը, եթե նկարագրության մեջ բերվում են տեղեկություններ, որոնք հաստատում են, որ հատկապես ընդհանուր հասկացության մեջ ներառվող բնութագրերը ապահովում են այլ հատկանիշների համախմբությամբ հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքին հասնելը:

111. Հատկանիշը կարելի է արտահայտել այլընտրանքի տեսքով` պայմանով, որ ցանկացած այլընտրանքի կիրառման դեպքում օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ ներառված մնացած հատկանիշների համախմբությամբ ապահովվի նույն տեխնիկական արդյունքի ստացումը:

112. Հավակնության սահմանման մեջ գծագրեր չեն բերվում:

 

Հավակնության սահմանման կառուցվածքը

 

113. Հավակնության սահմանումը կարող է լինել միօղակ կամ բազմօղակ և ներառել համապատասխանաբար մեկ կամ մի քանի կետ:

 

Միօղակ հավակնության սահմանումը

 

114. Միօղակ հավակնության սահմանումը կիրառվում է էական հատկանիշների համախմբությամբ մեկ օգտակար մոդելը բնութագրելու համար, որն իր կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում չունի այդ համախմբության զարգացումը կամ ճշգրտումը:

 

Բազմօղակ հավակնության սահմանումը

 

115. Բազմօղակ հավակնության սահմանումը կիրառվում է մեկ օգտակար մոդելի բնութագրման համար` զարգացնելով և (կամ) ճշգրտելով դրա հատկանիշների համախմբությունը օգտակար մոդելի կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերի համար կամ օգտակար մոդելների խմբի բնութագրման համար:

116. Մեկ օգտակար մոդել բնութագրող բազմօղակ հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և դրան հաջորդող կախյալ կետ (կետեր):

117. Օգտակար մոդելների խումբ բնութագրող բազմօղակ հավակնության սահմանումն ունի մի քանի անկախ կետեր, որոնցից յուրաքանչյուրը բնութագրում է խմբի օգտակար մոդելներից մեկը: Ընդ որում, խմբի յուրաքանչյուր օգտակար մոդելը կարող է բնութագրվել համապատասխան անկախ կետի կախյալ կետերի օգնությամբ, որոնք ենթարկվում են համապատասխան անկախ կետի:

118. Բազմօղակ հավակնության սահմանման կետերը համարակալվում են արաբական թվանշաններով` հաջորդաբար, սկսած 1-ից, ըստ դրանց շարադրության:

119. Օգտակար մոդելների խումբը բնութագրող հավակնության սահմանումը շարադրելիս պահպանվում են հետևյալ կանոնները`

ա) առանձին օգտակար մոդելը բնութագրող անկախ կետերը, որպես կանոն, հավակնության սահմանման այլ կետերին հղումներ չեն պարունակում (այդպիսի հղման առկայությունը, այսինքն` կախյալ կետի ձևով անկախ կետի շարադրությունը ընդունելի է միայն այն դեպքում, երբ դա թույլ է տալիս անկախ կետի բովանդակությունն ամբողջությամբ բերել այլ կետի մեջ, առանց անկախ կետի շարադրությունը կրկնելու).

բ) հավակնության սահմանման բոլոր կախյալ կետերը խմբավորվում են այն անկախ կետի հետ, որին անմիջականորեն կամ այլ կախյալ կետերի միջոցով միջնորդավորված ենթարկվում են, ներառյալ նաև այն դեպքերը, երբ խմբի տարբեր օգտակար մոդելների բնութագրման համար ներգրավվում են միևնույն բովանդակության կախյալ կետեր:

120. Բազմօղակ հավակնության սահմանումը կարող է բնութագրել օգտակար մոդելների խումբ, որն իրենից ներկայացնում է օգտակար մոդելների տարբերակներ, այսինքն` սարքեր, որոնք ունեն նմանատիպ տեխնիկական էություն, միևնույն նշանակություն և ապահովում են միևնույն տեխնիկական արդյունքի ստացումը սկզբունքորեն նմանատիպ ձևով:

121. Օգտակար մոդելների խմբում ներառված սարքերը կարող են միմյանց հարաբերակցվել որպես «մաս» և «ամբողջություն»:

 

Հավակնության սահմանման կետը

 

122. Հավակնության սահմանման կետը ներառում է օգտակար մոդելի հատկանիշները, այդ թվում` օգտակար մոդելի նշանակությունը արտահայտող սեռային հասկացությունը (օգտակար մոդելի անվանումը), որից սկսվում է հավակնության սահմանման շարադրությունը և, որպես կանոն, կազմված է սահմանափակիչ մասից, որը ներառում է օգտակար մոդելի ամենամոտ նմանակի հատկանիշներին համընկնող հատկանիշները, և տարբերիչ մասից, որը ներառում է օգտակար մոդելի` ամենամոտ նմանակից տարբերող հատկանիշները:

Հավակնության սահմանումը կազմվում է առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման, եթե այն, մասնավորապես, բնութագրում է նմանակներ չունեցող գյուտ:

123. Եթե հավակնության սահմանումը կազմված է սահմանափակիչ և տարբերիչ մասերից, ապա սահմանափակիչ մասը շարադրելուց հետո գրվում է «տարբերվում է նրանով» բառակապակցությունը, որից անմիջապես հետո շարադրվում է տարբերիչ մասը:

124. Հավակնության սահմանման կետի սահմանափակիչ մասը կարող է շարադրվել առանց այն սարքի բոլոր հատկանիշների թվարկման, որին օգտակար մոդելը վերաբերում է, եթե օգտակար մոդելի նշանակությունը արտահայտող սեռային հասկացությունից ակնհայտ է սարքի այդ հատկանիշների առկայությունը, իսկ օգտակար մոդելի էությունը կայանում է հավակնության սահմանման սահմանափակիչ մասի առանձին հատկանիշների զարգացման և ճշգրտման մեջ:

125. Այս դեպքում, հավակնության սահմանման կետը շարադրելիս օգտակար մոդելի նշանակությունը արտահայտող սեռային հասկացությունից հետո գրվում է «բնութագրվում է», «ունի», «ներառում է» կամ այլ բառ, որոնցից հետո բերվում է գյուտը բնութագրող մնացած հատկանիշների համախմբությունը:

126. Հավակնության սահմանումը (կամ բազմօղակ հավակնության սահմանման յուրաքանչյուր կետը) շարադրվում է մեկ նախադասությամբ:

 

Հավակնության սահմանման անկախ կետը

 

127. Օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետը բնութագրում է օգտակար մոդելը` խնդրարկվող իրավական պահպանության ծավալը որոշող հատկանիշների համախմբությամբ, և շարադրվում է օգտակար մոդելի առարկայի տրամաբանական սահմանման ձևով:

128. Օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետը պետք է վերաբերի միայն մեկ օգտակար մոդելի:

129. Նշված պահանջը չի համարվում պահպանված, մասնավորապես, եթե օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետը ներառում է`

ա) որպես այլընտրանքային ներկայացված հատկանիշներ, որոնք իրականում այդպիսին չեն.

բ) տարբեր տեսակի առարկաներին վերաբերող օգտակար մոդելի բնութագիր.

գ) օգտակար մոդելի տարբերակներ.

դ) միջոցների համախմբություն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը` առանց այդ համախմբությամբ ընդհանուր նշանակության իրագործման:

130. Օգտակար մոդելի հավակնության սահմանման մեկ անկախ կետում տարբեր նշանակության միջոցներ հանդիսացող հատկանիշների համախմբումը թույլատրվում է միայն եթե`

ա) այդ միջոցներից յուրաքանչյուրը կառուցվածքային և (կամ) ֆունկցիոնալ կապված է առնվազն մեկ այլ միջոցի հետ, որի բնութագիրը բերված է այդ կետում.

բ) այդ միջոցներից յուրաքանչյուրն ազդում է բոլոր միջոցների օգտագործմամբ ընդհանուր տեխնիկական արդյունքի հասնելու վրա, որն իրենից պետք է ներկայացնի այդ համատեղ օգտագործմամբ ապահովող ամբողջական տեխնիկական արդյունքը:

131. Չի թույլատրվում մեկ կամ մի քանի անկախ կետերում շարադրել տարբեր նշանակության միջոցներ (օրինակ` պտուտակիչ և դուր), որոնք միմյանց չեն հարաբերակցվել որպես «մաս» և «ամբողջություն», եթե որպես «ամբողջություն» տվյալ առարկայի օգտագործման արդյունքում ստացվող տեխնիկական արդյունքը`

ա) իրենից ներկայացնում է միայն արդյունք, որը ստացվում է այդ միջոցներից մեկի կամ մի քանիսի օգտագործմամբ, կամ

բ) հավասար է միջոցներից յուրաքանչյուրի օգտագործման արդյունքների պարզ գումարի:

132. Թույլատրվում է հավակնության սահմանման մեկ անկախ կետում բնութագրել տարբերակներ հանդիսացող մի քանի օգտակար մոդելներ, եթե դրանք տարբերվում են միայն այնպիսի հատկանիշներով, որոնք արտահայտված են այլընտրանքի ձևով:

 

Հավակնության սահմանման կախյալ կետը

 

133. Օգտակար մոդելի հավակնության սահմանման կախյալ կետը ներառում է օգտակար մոդելի անկախ կետում բերված հատկանիշների համախմբության զարգացումը և (կամ) ճշգրտումը այն հատկանիշներով, որոնք բնութագրում են օգտակար մոդելը միայն նրա պատրաստման կամ օգտագործման մասնավոր դեպքերում:

134. Կախյալ կետի շարադրությունը սկսվում է սեռային հասկացության նշումից, որը, որպես կանոն, բերվում է հակիրճ ձևով անկախ կետի համեմատությամբ, և այն անկախ և (կամ) կախյալ կետի հղումից, որին վերաբերում է տվյալ կախյալ կետը, որից հետո բերվում են օգտակար մոդելի պատրաստման կամ օգտագործման մասնավոր դեպքերը բնութագրող հատկանիշները:

135. Եթե օգտակար մոդելի պատրաստման կամ օգտագործման մասնավոր դեպքում այն բնութագրելու համար կախյալ կետի հատկանիշների հետ մեկտեղ անհրաժեշտ են միայն անկախ կետի հատկանիշները, ապա կիրառվում է այդ կախյալ կետի ենթակայությունն անմիջականորեն անկախ կետի: Եթե նշված բնութագրման համար անհրաժեշտ են նաև հավակնության սահմանման մեկ կամ մի քանի այլ կախյալ կետերի հատկանիշները, օգտագործվում է տվյալ կախյալ կետի ենթակայությունն անկախ կետի համապատասխան կախյալ կետի միջոցով: Ընդ որում, տվյալ կախյալ կետում կատարվում է հղում միայն այն կախյալ կետին, որին նա ենթարկվում է անմիջականորեն:

136. Հավակնության սահմանման մի քանի կետերի կախյալ կետի անմիջական ենթակայությունը (բազմակի ենթակայություն) արտահայտելու համար դրանց հղումը բերվում է միայն այլընտրանքի տեսքով: Բազմակի ենթակայությամբ հավակնության սահմանման կետը չի կարող հիմք հանդիսանալ բազմակի ենթակայությամբ հավակնության սահմանման այլ կետերի համար:

137. Չի կարելի հավակնության սահմանման կախյալ կետը շարադրել այնպես, որ փոխարինվեն կամ բացառվեն օգտակար մոդելի հատկանիշները, որոնք բերված են հավակնության սահմանման այն կետում, որին տվյալ կախյալ կետը ենթարկվում է:

138. Եթե օգտակար մոդելի հավակնության սահմանման կախյալ կետը ձևակերպված է այնպես, որ կատարվում է անկախ կետի հատկանիշների բացառում կամ փոխարինում, ապա ընդունելի չէ, որ տվյալ կախյալ կետը այն անկախ կետի հետ, որին ենթարկվում է, համատեղ բնութագրեն մեկ օգտակար մոդել:

 

Սարքին վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները

 

139. Սարքի հատկանիշները հավակնության սահմանման մեջ շարադրվում են այնպես, որ սարքը բնութագրվի ստատիկ վիճակում: Սարքի կառուցվածքային տարրի կատարումը բնութագրելիս կարող է նշվել դրա շարժունակության, որոշակի գործառույթի իրականացման հնարավորությունը (օրինակ` արգելակման հնարավորությամբ, սևեռման հնարավորությամբ) և այլն:

140. Սարքի կառուցվածքային տարրի կատարումը բնութագրելիս կարող են օգտագործվել նաև այնպիսի արտահայտություններ, որոնք պարզաբանում են նշանակությունը կամ գործառույթը, այս կամ այն հանգույցի կամ մեխանիզմի գործողության սկզբունքը, հատկապես, երբ այն օժանդակում է օգտակար մոդելը առավել ամբողջական հասկանալուն (օրինակ` «...օգտագործված է X տարրը, որն ապահովում է...»):

141. Պարտադիր չէ, որ սարքի հատկանիշները ներկայացվեն որպես կոնկրետ նյութական միջոցներ: Այդ հատկանիշները կարող են ներկայացվել դրանց ֆունկցիոնալ հատկությունների միջոցով` պայմանով, որ մասնագետի մոտ կասկած չհարուցի հայտնի նյութական միջոցներով այդ գործառույթներն իրագործելու հնարավորությունը: Օրինակ` «Սարքն ունի X հանգույցի սառեցման օդափոխիչ»-ի փոխարեն կարելի է նշել. «Սարքն ունի X հանգույցի սառեցման միջոց», հատկապես, եթե դա չի փոխում օգտակար մոդելի էությունը:

142. Եթե հայտնի սարքում հայտարկվում է որևէ հանգույցի կատարելագործում, ապա օգտակար մոդելի հավակնության սահմանման սահմանափակիչ մասում պարտադիր չէ թվարկել դրա բոլոր էական հատկանիշները, որոնք այդ առարկայի անբաժանելի մասն են կազմում: Օրինակ` եթե նկարագրվում է հեծանիվ, պարտադիր չէ նշել, որ դա ունի անիվներ:

143. Եթե օգտակար մոդելի հավակնության սահմանումը բնութագրվում է այլընտրանքային միջոցների կիրառմամբ, որոնց սեռային պատկանելության որոշումը դժվար է, ապա այդ հասկացությունները ներկայացվում են` թվարկելով դրանք «կամ» շաղկապի միջոցով:

144. Եթե օգտակար մոդելի հայտը ներառում է գծագրեր, ցանկալի է, որ հավակնության սահմանման մեջ հիշատակված տեխնիկական հատկանիշներն ուղեկցվեն հղումային նշումներով: Հղումային նշումները (գծագրի տարրերի համարները), դրանց օգտագործման դեպքում, ցանկալի է նշել տարրից հետո` փակագծերում: Եթե հղումային նշումները չեն նպաստում հավակնության սահմանման ավելի արագ հասկացմանը, ապա դրանք կարելի է չկատարել:

 

Օգտակար մոդելի էությունը պարզաբանող նյութերը

 

145. Օգտակար մոդելի էությունը պարզաբանող նյութերը կարող են ձևակերպվել գրաֆիկական պատկերների (գծագրերի, սխեմաների, տարածական պատկերների, գրաֆիկների, էպյուրների, տատանագրերի և այլն), լուսանկարների և աղյուսակների տեսքով:

146. Տարածական պատկերները ներկայացվում են այն դեպքում, երբ հնարավոր չէ լուսաբանել օգտակար մոդելը գծագրերով կամ սխեմաներով:

147. Լուսանկարները ներկայացվում են որպես գրաֆիկական պատկերների լրացում: Բացառիկ դեպքերում, օրինակ` վիրաբուժական միջամտության իրագործման փուլերի լուսաբանման համար լուսանկարները կարող են ներկայացվել որպես պարզաբանող նյութերի հիմնական ձև:

148. Գրաֆիկական նյութերը ներկայացվում են առանձին թերթերով, որոնցից յուրաքանչյուրը համարակալվում է (նկ. 1, նկ. 2 և այլն):

 

Օգտակար մոդելի համառոտ շարադրանքը (ռեֆերատը)

 

149. Ռեֆերատը ծառայում է օգտակար մոդելի մասին տեղեկատվության նպատակներին և իրենից ներկայացնում է օգտակար մոդելի նկարագրության բովանդակության համառոտ շարադրանքը, որը ներառում է օգտակար մոդելի անվանումը, օգտակար մոդելին վերաբերող տեխնիկայի բնագավառի բնութագիրը և (կամ) կիրառման բնագավառը, եթե այն պարզ չէ օգտակար մոդելի անվանումից, օգտակար մոդելի էության բնութագիրը` նշելով ստացվող տեխնիկական արդյունքը:

150. Օգտակար մոդելի էությունը շարադրվում է ազատ ձևով` նշելով օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետում բերված օգտակար մոդելի բոլոր էական հատկանիշները: Անհրաժեշտության դեպքում ռեֆերատում բերվում են հղումներ այն նկարի (նկարների) տարրերի համարներին, որն ընտրված է ռեֆերատի հետ հրապարակելու համար:

151. Գերադասելի է սարքի կառուցվածքը նկարագրել դինամիկայում, այսինքն` աշխատանքի մեջ: Ռեֆերատում տարրերի առկայությունը բնութագրելիս առաջարկվում է օգտագործել «ունի» բայը, քանի որ «ունի» բայի օգտագործումը ոճաբանորեն և տրամաբանորեն չի պահանջում մեկ նախադասությունում թվարկել սարքի կառուցվածքի բոլոր հատկանիշները: Անհրաժեշտ է խուսափել «կազմված է ...ից» արտահայտությունից, որը տրամաբանորեն պահանջում է թվարկել բոլոր հատկանիշները:

152. Առաջարկվում է սարքի բաղկացուցիչ մասերը թվարկել ընդհանուրից դեպի մասնավորը, օրինակ` սարքավորում (մեքենա, համակարգ և այլն) - սարք - հարմարանք - մեխանիզմ- հանգույց- մանրամաս և այլն:

153. Մաթեմատիկական բանաձևերը ներառվում են ռեֆերատում, եթե առանց դրանց ռեֆերատի տեքստը կազմելն անհնար է: Ռեֆերատի տեքստում մաթեմատիկական բանաձևերը պետք է բերվեն գծային տեսքի: Տառային նշանակումները և նշանները բանաձևերում պետք է տրվեն նկարագրությանը խիստ համապատասխան:

154. Կոտորակային միավորները գրելու համար անհրաժեշտ է օգտագործել թեք գիծ, օրինակ` կգ/սմ2:

155. Եթե ռեֆերատում էական հատկանիշ է մաթեմատիկական արտահայտությունը, ապա անհրաժեշտ է այն սկզբում նկարագրել ընդհանուր բառերով, օրինակ` «ճնշումը, երկարությունը և հաստությունը որոշվում են մաթեմատիկական արտահայտությամբ»: Դրանից հետո հարկ է գրել արտահայտությունն ամբողջությամբ:

156. Ռեֆերատը պետք է պարունակի ոչ ավելի, քան 150 բառ: Բացառություն կարող են կազմել այն օգտակար մոդելները, որոնք ունեն բազմաթիվ էական հատկանիշներ, որոնց բացակայությունը ռեֆերատի տեքստում կհանգեցնի օգտակար մոդելի էության աղավաղմանը:

157. Ռեֆերատի լեզուն պետք է լինի հակիրճ և ստույգ: Ռեֆերատի տեքստը հարկ է կազմել առանձին կարճ նախադասություններով, չօգտագործել բարդ նախադասություններ և հավակնության սահմանումներին հատուկ քերականական դարձվածքներ:

158. Խորհուրդ չի տրվում մեկ նախադասության մեջ նկարագրել սարքի մի քանի հանգույց կամ բլոկ:

159. Բոլոր քանակական ցուցանիշները անհրաժեշտ է տեղադրել անմիջականորեն այն տերմինից հետո, որին բնորոշում են դրանք, օրինակ` «ծավալային զանգվածը` 500 կգ/մ3»:

160. Եթե հավակնության սահմանման մեջ որևէ հատկանիշ բնութագրված է ընդհանուր ձևով, իսկ նկարագրությունում կամ կախյալ կետերում այն կոնկրետացված է, ապա ռեֆերատի տեքստում հարկ է օգտագործել ավելի կոնկրետ տերմինը: Օրինակ` հավակնության սահմանման մեջ նշված «սառեցման միջոց» հատկանիշի փոխարեն հարկ է նշել նկարագրությունում նշված «սառնարան»-ը:

161. Ռեֆերատում չպետք է լինեն շարադրվող հարցերը ճիշտ հասկանալուն կամ դրանց ոչ համարժեք պարզաբանմանը խանգարող անորոշ ձևակերպումներ կամ նշանակումներ, չպետք է օգտագործել ժխտական դարձվածքներ: Իմաստավոր տերմինները պետք չէ փոխարինել դերանուններով, ածականներով և այլն: Ռեֆերատում պետք է կիրառվեն ստանդարտ տերմիններ, իսկ դրանք չլինելու դեպքում` առավել օգտագործվող, գիտատեխնիկական գրականության մեջ ընդունված տերմիններ: Ընդ որում, պետք է պահպանվի տերմինների միասնականությունը:

162. Ռեֆերատում չպետք է օգտագործել հապավումներ և կրճատումներ:

163. Ռեֆերատի առաջին տողը պետք է սկսվի (57) ծածկագրով (ըստ օգտակար մոդելներին վերաբերող մատենագիտական տվյալների նույնականացման ՄՍՀԿ ՏT.9 ստանդարտի):

164. Ռեֆերատը ներառում է լրացուցիչ տեղեկություններ հավակնության սահմանման անկախ կետերի (եթե դրանք մեկից ավելի են) և գրաֆիկական պատկերների քանակի մասին: Օրինակ` հավակնության սահմանման երեք անկախ կետերի և գծագրի չորս նկարների դեպքում նշվում է` «3 անկախ կետ, 4 նկ.»:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԱՐՐԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ

 

165. Հայտը չպետք է պարունակի բարոյականությանը և հասարակական կարգին հակասող արտահայտություններ, գծագրեր, նկարներ, լուսանկարներ և այլ նյութեր, այլ անձանց հայտերի կամ արտոնագրերի, տեխնոլոգիական գործընթացների և արտադրանքի նկատմամբ արհամարհական արտահայտություններ, որոնք ակնհայտորեն չեն վերաբերում օգտակար մոդելին:

166. Նկարագրության «տեխնիկայի մակարդակը» բաժնում բերված հայտնի օգտակար մոդելների թերությունների պարզ նշումը չի համարվում անթույլատրելի քայլ:

 

ԳԼՈՒԽ 5. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՆՇԱՆՆԵՐ

 

167. Օգտակար մոդելի հավակնության սահմանման, նկարագրության և պարզաբանող նյութերում, ինչպես նաև ռեֆերատում օգտագործվում են ստանդարտացված տերմիններ ու կրճատումներ, իսկ դրանք չլինելու դեպքում` գիտատեխնիկական գրականության մեջ ընդունվածները:

168. Գրականության մեջ լայն տարածում չգտած տերմիններ և նշաններ գործածելիս դրանց նշանակությունը պարզաբանվում է տեքստում առաջին անգամ օգտագործելիս:

169. Չի թույլատրվում օգտագործել տերմիններ, որոնք բնութագրվում են գիտատեխնիկական գրականության մեջ ոչ գիտական դասված հասկացություններով:

170. Բոլոր պայմանական նշանները վերծանվում են: Նկարագրության, հավակնության սահմանման մեջ և ռեֆերատում պահպանվում է տերմինների միասնականությունը, այսինքն` միևնույն հատկանիշներն անվանվում են միատեսակ: Տերմինների միասնականության պահանջը վերաբերում է նաև ֆիզիկական միավորների չափայնություններին և գործածվող պայմանական նշաններին:

171. Անհրաժեշտության դեպքում, օգտակար մոդելի անվանումը կարող է ներառել լատինական այբուբենի նիշեր և արաբական թվանշաններ: Օգտակար մոդելի անվանման մեջ այլ այբուբենի նիշեր և հատուկ նշաններ չպետք է օգտագործել:

172. Ֆիզիկական մեծություններն արտահայտվում են, գերադասելիորեն, գործող Միավորների միջազգային համակարգի (SI) միավորներով:

173. Օգտակար մոդելի անվանման մեջ և ռեֆերատում հունական այբուբենի տառերը պետք է գրվեն հայերեն տառադարձությամբ, օրինակ «b»-ն պետք է գրվի` «բետա»:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Պիտանիությունը վերարտադրման համար

 

174. Հայտի բոլոր փաստաթղթերը (դիմումը, օգտակար մոդելի նկարագրությունը, հավակնության սահմանումը, գրաֆիկական նյութերը և ռեֆերատը) ներկայացվում են այնպիսի տեսքով, որ հնարավոր լինի դրանց պատճենները վերարտադրել անսահմանափակ քանակով:

175. Թերթերը չպետք է լինեն ճմրթված կամ պատռված, չպետք է ունենան ծալատեղեր:

176. Յուրաքանչյուր թերթ օգտագործվում է միայն մեկ կողմից` տողերը զուգահեռ տեղադրելով թերթի փոքր եզրին:

 

Օգտագործվող նյութը

 

177. Հայտի փաստաթղթերը պատրաստում են էլաստիկ, ամուր, սպիտակ, հարթ, ոչ փայլուն թղթի վրա:

 

Առանձին թերթեր, թերթերի չափը, դաշտերը

 

178. Հայտի յուրաքանչյուր փաստաթուղթը սկսվում է առանձին թերթից:

179. Թերթերն ունեն A 4 ձևաչափը (29,7սմ x 21սմ):

180. Օգտակար մոդելի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի թերթերի ազատ դաշտերը (լուսանցքները) պետք է լինեն ոչ պակաս, քան`

    վերինը`       2 սմ

    ձախը`         2,5 սմ,

    աջը`          2 սմ

    ստորինը`      2 սմ:

Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի թերթերի ազատ դաշտերը (լուսանցքները) պետք է լինեն ոչ ավելի, քան`

    վերինը`       4 սմ

    ձախը`         4 սմ

    աջը`          3 սմ

    ստորինը`      3 սմ:

Գրաֆիկական նյութեր պարունակող թերթերի ազատ դաշտերը պետք լինեն ոչ պակաս, քան`

    վերինը`       2,5 սմ

    ձախը`         2,5 սմ

    աջը`          1,5 սմ

    ստորինը`      1 սմ:

Այդ թերթերի նշված դաշտերով շրջափակված օգտագործելի մակերևույթը չպետք է ներառվի շրջանակի մեջ:

181. Լուսանկարների ձևաչափն ընտրվում է այնպես, որ այն չգերազանցի հայտի փաստաթղթերի թերթերի սահմանված չափերը: Փոքր ձևաչափի լուսանկարները ներկայացվում են թղթի թերթերի վրա սոսնձված` պահպանելով թերթի ձևաչափի և որակի նկատմամբ սահմանված պահանջները:

 

Թերթերի համարակալումը

 

182. Թերթերի համարակալումը կատարում են հաջորդաբար, արաբական թվանշաններով` սկսած 1-ից` օգտագործելով համարակալման առանձին սերիաները: Համարակալման առաջին սերիային վերաբերում է դիմումը, երկրորդ սերիային` ` նկարագրությունը, հավակնության սահմանումը և ռեֆերատը: Եթե հայտը պարունակում է գծագրեր և այլ գրաֆիկական նյութեր, դրանք համարակալվում են առանձին սերիայի ձևով:

183. Թվանշանները դրվում են թերթի ստորին մասի կենտրոնում:

 

Տողերի համարակալումը

 

184. Նկարագրության և հավակնության սահմանման յուրաքանչյուր թերթի յուրաքանչյուր հինգերորդ տողը ցանկալի է համարակալել:

185. Համարները դրվում են թերթի ձախ դաշտի աջ կողմում:

 

Տեքստի ձևակերպումը

 

186. Փաստաթղթերը տպագրվում են սև գույնի տառաշարով` շահագրգիռ անձանց դրանց ծանոթանալու և անմիջական վերարտադրելու հնարավորության ապահովմամբ: Օգտակար մոդելի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի տեքստերը պետք է լինեն տպագրված տողերի 1,5 միջակայքով, ընդ որում, տպագրման տառատեսակի մեծատառերի բարձրությունը պետք է լինի 0,21 սմ-ից ոչ պակաս:

187. Գրաֆիկական նիշերը, լատիներեն անվանումները, լատինական և հունական տառերը, մաթեմատիկական և քիմիական բանաձևերը կամ նշանները կարող են գրվել ձեռագիր` սև գույնի թանաքով, մածուկով կամ տուշով: Չի թույլատրվում բանաձևերի խառը ձևակերպումը` մեքենագիր և ձեռագիր:

188. Ներկայացված նյութերը պետք է զերծ լինեն ջնջումներից, ուղղումներից, ընդմիջարկություններից, սոսնձված պիտակներից և ձեռագիր մակագրություններից, որոնք կարող են բովանդակային առումով որևէ կասկած հարուցել: Տեքստի մեկ էջը կարող է ունենալ երեքից ոչ ավելի ուղղված վրիպումներ, եթե չեն խախտվում որակյալ վերարտադրման պահանջները:

189. Եթե հայտի փաստաթղթերը ներկայացման պահին տպագրված են ոչ համակարգչային եղանակով, փորձաքննության ընթացքում պետք է ներկայացվեն դրանց համակարգչային տպագրված տարբերակները:

 

Մաթեմատիկական բանաձևերը և սիմվոլները

 

190. Օգտակար մոդելի նկարագրության, հավակնության սահմանման մեջ, ինչպես նաև ռեֆերատում կարող են օգտագործվել մաթեմատիկական արտահայտություններ (բանաձևեր) և նիշեր:

191. Բանաձևերը կարող են բնութագրել, օրինակ` չափերի հարաբերակցությունը: Մաթեմատիկական արտահայտության ներկայացման ձևը չի կարգավորվում:

192. Մաթեմատիկական արտահայտությունների բոլոր տառային նշանակումները վերծանվում են: Տառային նշանակումների վերծանումը տրվում է բանաձևում բերված հերթականությամբ` սյունակով, անջատելով ստորակետերով:

193. <, >, = և մաթեմատիկական այլ նշաններն օգտագործվում են միայն մաթեմատիկական բանաձևերում, իսկ տեքստում հարկ է գրել բառերով` «մեծ է», «փոքր է», «հավասար է» և այլն:

194. Մեծությունների արժեքների միջակայքերը կարող են բերվել (-) նշանով կամ «...ից մինչև...» արտահայտությամբ, իսկ մեծությունների միջակայքերի հարաբերակցությունները բերվում են (:) նշանով:

195. Մեծությունների տոկոսային արտահայտման դեպքում տոկոսի նշանը (%) դրվում է թվից հետո: Եթե մեծությունները մի քանիսն են, տոկոսի նշանը դրվում է դրանց թվարկումից առաջ և դրանցից անջատվում է կետով, օրինակ, զանգվ. %.

    երկաթ`    15-20

    պղինձ`    12-17 և  այլն:

196. Մաթեմատիկական բանաձևերը կարող են տեղադրվել ինչպես նկարագրության մեջ, այնպես էլ նկարագրության հավելվածի տեսքով: Այս դեպքում մաթեմատիկական բանաձևերը կարող են տեղադրվել երկար կողմին զուգահեռ, և թերթերը ներկայացվում են այնպես, որ բանաձևերի վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում:

197. Մաթեմատիկական բանաձևերում տողադարձը թույլատրվում է միայն ըստ գործողության նշանի:

 

Աղյուսակները

 

198. Օգտակար մոդելի նկարագրությունը և ռեֆերատը կարող են ունենալ աղյուսակներ: Հավակնության սահմանումը կարող է ունենալ աղյուսակներ միայն այն դեպքում, երբ դրանց կիրառման անհրաժեշտությունը բխում է դրա էությունից:

199. Աղյուսակները կարող են տեղադրվել ինչպես նկարագրության մեջ, այնպես էլ նկարագրության հավելվածի տեսքով: Այդ դեպքում աղյուսակները կարող են տեղադրվել թերթի երկար կողմին զուգահեռ: Այս դեպքում թերթերը ներկայացվում են այնպես, որ աղյուսակների վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում:

 

Գրաֆիկական նյութերը

 

200. Գրաֆիկական նյութերը ներկայացվում են դիմացկուն, սպիտակ, հարթ թղթի վրա` սև չջնջվող, պարզ գծերով և ստվերագծերով, առանց գունազարդման:

201. Գրաֆիկական նյութի մասշտաբը և հստակությունը ընտրվում են այնպես, որ չափերի` մինչև 2/3 գծային փոքրացմամբ վերարտադրման դեպքում հնարավոր լինի տարբերել բոլոր մանրամասները:

202. Հարկավոր չէ թվանշանները և տառերը տեղադրել փակագծերի, շրջանակների և այլնի մեջ: Թվանշանների և տառերի բարձրությունը պետք է լինի 0,32 սմ-ից ոչ պակաս: Թվանշանները և տառերը պետք է լինեն հստակ, դրանց գծերի հաստությունը պետք է համապատասխանի պատկերների գծերի հաստությանը:

203. Յուրաքանչյուր գրաֆիկական նյութ համարակալվում է արաբական թվանշանով (նկ. 1, նկ. 2 և այլն), անկախ տվյալ նյութի տեսակից (գծագիր, սխեմա, գրաֆիկ և այլն) և թերթերի համարակալումից, նկարագրության տեքստի «գրաֆիկական նյութերի համառոտ նկարագրությունը» բաժնում հիշատակման հերթականությանը համապատասխան: Եթե նկարագրությունը պարզաբանվում է մեկ պատկերով, այն չի համարակալվում:

204. Գծագրի մեկ էջում կարող են զետեղվել մի քանի պատկերներ, ընդ որում, դրանք պետք է պարզորեն սահմանազատվեն մեկը մյուսից: Եթե երկու և ավելի թերթերում զետեղված պատկերները միասնական պատկերի մասեր են, ապա դրանք զետեղվում են այնպես, որ այդ պատկերը հնարավոր լինի ամբողջակազմել տարբեր թերթերում զետեղված պատկերներից` առանց որևէ մեկը բաց թողնելու: Առանձին պատկերները թերթում կամ թերթերում զետեղվում են այնպես, որ թերթերն առավելագույն չափով հագեցված լինեն և գծագիրը հնարավոր լինի կարդալ թերթի երկար կողմը ուղղաձիգ տեղադրելիս: Եթե պատկերները զետեղվում են թերթի երկար կողմին զուգահեռ, ապա դրանց վերին մասը պետք է գտնվի թերթի ձախ կողմում:

205. Գծագրերը պատրաստվում են տեխնիկական գծագրերի պատրաստման կանոնների համաձայն:

206. Գերադասելի է գծագրերում օգտագործել ուղղանկյուն (օրթոգոնալ) պրոյեկցիաներ (տարբեր տեսքերով, կտրվածքներով և հատվածներով), կարող է օգտագործվել նաև աքսոնոմետրական պրոյեկցիան:

207. Կտրվածքները թեք ստվերագծով պետք է ցույց տալ այնպես, որ չխոչընդոտվի հիմնական գծերի և հղումային նշանակումների պարզ ընթերցումը:

208. Գծագրում յուրաքանչյուր տարր կատարվում է մյուսներին համամասն, բացառությամբ այն դեպքերի, երբ տարրը ավելի պարզ պատկերելու համար անհրաժեշտ է շեղվել համամասնությունից:

209. Գծագրերը կատարվում են առանց որևէ մակագրության, բացառությամբ կտրվածքների նշանակումների («կտրվածք Ա-Ա» և այլն):

210. Գծագրի վրա չափերը չեն նշվում: Անհրաժեշտության դեպքում դրանք բերվում են նկարագրության մեջ:

211. Գծագրի վրա պատկերված տարրերը նշանակվում են արաբական թվանշաններով, գյուտի նկարագրությանը համապատասխան: Մի քանի նկարների վրա բերված միևնույն տարրը նշվում է միևնույն թվանշանով: Մի քանի նկարների վրա պատկերված տարբեր տարրերը չեն կարող նշվել միևնույն թվանշանով: Նկարագրության մեջ չհիշատակված նշանները գծագրերում չեն գրվում: Հանգույցները և մանրամասերը նշող թվանշանները կամ կտրվածքները և հատվածքները նշող տառանշանները, որպես կանոն, զետեղվում են պատկերված հանգույցի կամ մանրամասի սահմաններից դուրս և գծով միացվում են համապատասխան մասերին: Դուրսբերման գիծը տարվում է այնպես, որ հեշտությամբ տարբերվի նկարի տարրերի եզրագծերից: Եթե թվով նշված հանգույցը (տարրը և այլն) ամբողջությամբ բերված է առանձին նկարում, ապա այդ դեպքում տվյալ հանգույցի նշման գիծը չի տարվում: Գծագրերում տառանշանները գրվում են հայերենով, իսկ որտեղ դա ընդունված է` լատինական կամ հունական տառերով:

212. Եթե սարքի տարբեր հանգույցներում օգտագործում են նույնական տարրեր, դրանք հարկավոր է նշել տարբեր թվանշաններով, իսկ դրանց նույնականության մասին նշել նկարագրությունում:

213. Գրաֆիկական պատկերը սխեմայի տեսքով ներկայացնելու դեպքում օգտագործվում են ստանդարտ պայմանական գրաֆիկական նշաններ: Կարող են մի տեսակի սխեմայում պատկերվել մեկ այլ տեսակի սխեմայի տարրեր, օրինակ` էլեկտրական սխեմայում` կինեմատիկական կամ հիդրավլիկական սխեմայի տարրեր: Սխեմայի տարրերը ուղղանկյունաձև գրաֆիկական նշաններով ներկայացնելու դեպքում տարրի նշման թվանշանը կարող է գրվել անմիջապես ուղղանկյան մեջ:

Որոշ դեպքերում տարրի նշման թվանշանը կարող է գրվել պատկերված սարքի եզրագծի ներսում` եզրագծի ներսում դատարկ տեղի առկայությունից կամ մի քանի տարրեր կամ ստվերագծված դաշտը գծով չհատելու անհրաժեշտությունից ելնելով:

214. Նկարագրության և հավակնության սահմանման մեջ գծագրեր, սխեմաներ և նկարներ չեն բերվում:

215. Լուսանկարները ներկայացվում են միայն որպես գրաֆիկական պատկերման այլ ձևերի լրացում: Բացառիկ դեպքերում լուսանկարը կարող է ներկայացվել որպես գրաֆիկական պատկերման հիմնական ձև, օրինակ` եթե անհրաժեշտ է ցույց տալ վիրահատության փուլերը և այլն:

 

ԲԱԺԻՆ II. ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

ԳԼՈՒԽ 7. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

216. Հայտը ներկայացնելու, հայտով նամակագրություն վարելու և հայտի քննարկման ժամանակ այլ գործողություններ կատարելու համար հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ` տալով նրան լիազորագիր:

217. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն օտարերկրյա իրավաբանական անձինք և ՀՀ-ից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք Գործակալության հետ գործավարությունն իրականացնում են արտոնագրային հավատարմատարների միջոցով:

218. ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում օտարերկրյա իրավաբանական անձինք կամ ՀՀ-ից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք ՀՀ միջազգային պայմանագրի համաձայն կարող են հայտը ներկայացնել անձամբ, վճարել արտոնագրային տուրքերը և կատարել այլ գործողություններ: Եթե սույն մասի համաձայն, հայտատուն, այլ շահագրգիռ անձը Գործակալության հետ գործավարությունն իրականացնում են անձամբ կամ արտոնագրային հավատարմատար չհանդիսացող այլ ներկայացուցչի միջոցով, ապա Գործակալությունը կարող է պահանջել, որ ՀՀ տարածքում նշվի հասցե` նամակագրություն իրականացնելու համար:

219. Մեկ լիազորագիրը կարող է վերաբերել միևնույն հայտատուի մի քանի հայտերին, որոնք ներկայացվել են կամ ապագայում ներկայացվելու են այդ անձի կողմից: Այս դեպքում հայտերից մեկի համար ներկայացվում է լիազորագրի բնօրինակը (դրա վավերացված պատճենը), իսկ մնացած հայտերից յուրաքանչյուրի համար` լիազորագրի պատճենը, որի վրա նշվում է այն հայտի համարը, որում պահվում է լիազորագրի բնօրինակը (վավերացված պատճենը):

220. Եթե լիազորագիրը ներկայացված է օտար լեզվով, նրան կցվում է հայերեն թարգմանությունը:

221. Լիազորագիրը տրվում է հայտը ներկայացնելիս կամ գործավարության ընթացքում և կցվում է հայտին:

222. Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են անօրինական և հաշվի չեն առնվում:

223. Ներկայացուցչի իրավասությունները գործում են մինչև լիազորագրում նշված իրավասությունների ավարտը, դրանց գործողության ժամկետի ավարտը, կամ մինչև այն ժամանակը, երբ Գործակալությունը կծանուցի այդ իրավասությունների դադարեցման մասին:

224. Հայտատուն կամ նրա իրավահաջորդը ներկայացուցչի նշանակումը կարող է չեղյալ հայտարարել Գործակալություն ներկայացված գրավոր դիմումի միջոցով:

 

ԳԼՈՒԽ 8. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

225. Նամակագրությունը վարում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը, յուրաքանչյուր հայտով առանձին:

226. Հայտի փաստաթղթերը ներկայացվում են Գործակալություն անմիջականորեն կամ փոստային առաքմամբ:

227. Հայտի փաստաթղթերը կարող են ներկայացվել ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով: Այս դեպքում կիրառվում են սույն Կարգի 40-43-րդ կետերի դրույթները:

228. Հայտ ներկայացնելուց հետո դրան վերաբերող նյութերը ներկայացվում են հայտի համարի նշմամբ և հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ: Եթե նյութերը ձևակերպված են սահմանված պահանջների խախտմամբ, հայտատուն ծանուցվում է այդ մասին և նրան առաջարկվում է ծանուցագիրն ստանալուց հետո երկամսյա ժամկետում վերացնել նշված թերությունները:

229. Եթե հայտատուն իրավաբանական անձ է, նրա անունից փաստաթղթերը ստորագրվում են սույն Կարգի 62-63-րդ կետերով սահմանված կարգով: Եթե հարցմանը համապատասխան ներկայացված նյութերում հայտի համարը նշված չէ, ապա դրանք վերադարձվում են առանց քննարկման, այն դեպքում, երբ հայտի համարը հնարավոր չէ որոշել անուղղակի ճանապարհով:

230. Օրենքով սահմանված ժամկետները հաշվարկվում են հետևյալ կերպ`

ա) եթե ժամկետը արտահայտված է «...ժամանակամիջոցում..», «..(ոչ ուշ)...», «...(մինչև լրանալը)...», «...թվականից...» ձևով, ապա դրա հաշվարկն սկսվում է նշված թվականին հաջորդող օրվանից.

բ) եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի ավարտը համարվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը.

գ) եթե ժամկետն ավարտվում է այնպիսի ամսում, որը չունի համապատասխան ամսաթիվը, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

231. Եթե Գործակալության հետ նամակագրությունն իրականացնում է հայտատուի ներկայացուցիչը, ապա նյութերի ներկայացման ժամկետը հաշվարկվում է նրա կողմից գրության ստացման թվականից:

232. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Գործակալությունում գործավարությունը վարվում է հայերեն:

Այլ լեզվով ներկայացված նյութերին պետք է կցվի դրանց հայերեն թարգմանությունը:

Այլ լեզվով ներկայացված նյութը համարվում է չներկայացված, եթե այն ներկայացվել է առանց թարգմանության:

233. Գործակալություն ներկայացված նյութերը, որոնք ձևակերպված են թերություններով և դժվար ընթեռնելի են, չեն քննարկվում, ինչի մասին ծանուցվում է այդ նյութեր ներկայացրած անձը:

 

ԳԼՈՒԽ 9. ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

234. Փորձաքննության ընթացքում, Օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, հայտատուն կարող է իր նախաձեռնությամբ` համապատասխան տուրքի վճարման պայմանով, լրացուցիչ նյութեր ներկայացնելով ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված օգտակար մոդելի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից:

235. Հայտի փաստաթղթերում ուղղումներ և ճշգրտումներ կատարվում են փոխարինող էջեր ներկայացնելու միջոցով: Փոխարինող էջերը ներկայացվում են համապատասխան փաստաթղթի յուրաքանչյուր օրինակի համար առանձին, հայերեն լեզվով կամ փաստաթղթի հայերեն թարգմանությամբ և պետք է բավարարեն սույն Կարգի 174-215-րդ կետերի պահանջներին: Եթե փոփոխություններ կատարելուց հետո փոխարինող էջի տեքստը զբաղեցնում է էջը ոչ լրիվ կամ տեքստը, որը նախկինում զբաղեցնում էր մեկ էջ, դուրս է գալիս դրա շրջանակներից, ապա անհրաժեշտ է փոխարինել նաև հաջորդող թերթերը:

236. Փոխարինող էջերին կցվող ուղեկցող նամակում բերվում են առաջարկվող փոփոխությունների համառոտ պարզաբանումները: Եթե փոփոխությունները կատարվում են հայտատուի նախաձեռնությամբ, ապա պարզաբանումները բերվում են հայտատուի դիմումում, որին կցվում է սահմանված չափով համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

237. Հայտի փաստաթղթերում կատարված փոփոխությունները և ճշգրտումները, որոնք ներկայացված չեն փոխարինված էջերի տեսքով, բացառությամբ սույն Կարգի 238-րդ և 239-րդ կետերում նշվածների, հայտի մասին տեղեկությունների հրապարակման ժամանակ հաշվի չեն առնվում:

238. Եթե ուղղումները վերաբերում են տպագրական սխալներին, մատենագիտական տվյալներում թույլ տրված անճշտություններին և այլն, և այդ ուղղումները չեն խանգարում տեքստի անմիջական վերարտադրմանը, ապա հայտատուն կարող է ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության մասին նշել դիմումում, առանց փոխարինող թերթեր ներկայացնելու:

239. Եթե փոփոխությունները վերաբերում են հայտատուի կամ հայտատուի ներկայացուցչի անվանմանը` պայմանով, որ այն մնում է նույն անձը, և (կամ) նրա հասցեին և (կամ) նամակագրության հասցեին, դիմումը կարող է վերաբերել միևնույն հայտատուի մի քանի հայտերին: Այս դեպքում դիմումի բնօրինակը ներկայացվում է հայտերից մեկով, իսկ մնացածներից յուրաքանչյուրով ներկայացվում է դրա պատճենը, որի վրա նշվում է այն հայտը, որում պահվում է դիմումի բնօրինակը:

 

ԳԼՈՒԽ 10. ՀԱՅՏԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԶԻՋՈՒՄԸ

 

240. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն, հայտատուն իրավունք ունի մինչև օգտակար մոդելի պետական գրանցումը հետ կանչելու ներկայացված հայտը, հրաժարվելու արտոնագրից և արտոնագիր ստանալու իրավունքը զիջելու այլ անձի` այդ մասին դիմում ներկայացնելով Գործակալություն, որին պետք է կցվի համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

241. Հայտատուի` հետկանչման մասին ստացված դիմումի հիման վրա Գործակալությունը որոշում է կայացնում հայտի հետկանչման մասին, որի մեկ օրինակը ուղարկվում է հայտատուին: Հայտատուին որոշումը ուղարկելուց հետո հայտի գործավարությունը դադարեցվում է:

242. Հետագայում հայտատուի իրավունքները չեն կարող հիմնվել այդ հայտի վրա (մասնավորապես` չի կարող խնդրարկվել առաջնություն այն դեպքերում, որոնք նախատեսված են Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով):

243. Հայտատուի` հայտի հետկանչման մասին իր դիմումը չեղյալ համարելու վերաբերյալ խնդրանքը, որը ներկայացվել է դիմումից հետո, չի կարող բավարարվել:

244. Սույն Կարգի 242-րդ և 243-րդ կետերի դրույթները գործում են նաև այն հայտերի նկատմամբ, որոնցով, համաձայն սույն Կարգով նախատեսված դեպքերի, կայացվել է որոշում հայտը հետ կանչված համարելու մասին:

245. Եթե հայտ ներկայացնելուց հետո տվյալ հայտով արտոնագիր ստանալու իր իրավունքը հայտատուն զիջում է այլ անձի, ապա Գործակալություն ներկայացված դիմումում նշվում է`

ա) հիշատակում այն մասին, որ խնդրարկվում է հայտատուի փոփոխություն.

բ) համապատասխան հայտի համարը.

գ) հայտատուի անունը, ազգանունը և հասցեն.

դ) նոր հայտատուի անունը, ազգանունը և հասցեն.

ե) հայտատուի փոփոխության թվականը.

զ) խնդրարկվող փոփոխության հիմքերը:

Դիմումն ստորագրում է արտոնագիր ստանալու իրավունքը զիջող հայտատուն և այդ իրավունքը ձեռք բերող անձը` սույն Կարգի 62-63-րդ կետերով նախատեսված կարգով:

246. Եթե հայտատուի փոփոխությունը կատարվում է պայմանագրի կնքման արդյունքում, ապա պետք է Գործակալություն ներկայացվի`

ա) պետական նոտարի կողմից վավերացված պայմանագրի պատճենը, կամ

բ) հայտատուի փոփոխությանը վերաբերող քաղվածք պայմանագրից, ընդ որում, քաղվածքը պետք է վավերացված լինի պետական նոտարի կողմից:

247. Եթե հայտատուի փոփոխությունը կատարվում է իրավաբանական անձի միաձուլման կամ վերակազմակերպման կամ բաժանման արդյունքում, ապա պետք է Գործակալություն ներկայացվի` իրավաբանական անձի միաձուլումը կամ վերակազմակերպումը կամ բաժանումը ապացուցող փաստաթուղթը, մասնավորապես` պետական ռեգիստրի վկայականից քաղվածք, ընդ որում, քաղվածքը պետք է վավերացված լինի պետական նոտարի կողմից:

248. Եթե հայտատուի փոփոխությունը կատարվում է ոչ թե պայմանագրի կնքման արդյունքում կամ իրավաբանական անձի միաձուլման կամ վերակազմակերպման կամ բաժանման արդյունքում, այլ հիմնված է այլ պատճառների, օրինակ` դատարանի որոշման վրա, ապա պետք է Գործակալություն ներկայացվի փոփոխությունները ապացուցող պետական նոտարի կողմից վավերացված փաստաթղթի պատճենը:

 

ԳԼՈՒԽ 11. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ

 

249. Հայտատուն (կամ նրա ներկայացուցիչը) կարող է Գործակալությունից պահանջել փորձաքննության հարցման կամ որոշման մեջ նշված նյութերի պատճենները: Նշված նյութերն ուղարկվում են հայտատուի դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում` համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով:

250. Եթե այդ նյութերը վերաբերում են չհրապարակված հայտին, ապա հայտատուն կարող է դրանց ծանոթանալ Գործակալությունում: Այդ նյութերի պատճենները հայտատուին չեն ուղարկվում:

 

ԳԼՈՒԽ 12. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

251. Հայտի հետ կապված հարցերի քննարկումը հայտատուի մասնակցությամբ անց է կացվում Գործակալության առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով` երկու կողմերն այդ հարցերին ծանոթանալուց հետո:

252. Փորձաքննության հարցերը կարող են շարադրվել այն հարցման մեջ, որում լրացուցիչ հայտնվում է հանդիպման նպատակահարմարության մասին, իսկ հայտատուի հարցերը` այդպիսի հանդիպման մասին դիմումի մեջ:

253. Հարցման դեպքում հայտատուի պատասխանը ներկայացվում է Օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում, անկախ նրանից, թե հայտատուն մտադրություն ունի մասնակցելու հայտի քննարկմանը, թե ոչ:

254. Հայտի քննարկման թվականը և ժամը հայտատուի հետ նախապես համաձայնեցվում են:

255. Հանգամանքների փոփոխման դեպքում այն կողմը, որը նշանակված ժամկետին հնարավորություն չունի մասնակցելու հայտի քննարկմանը, այդ մասին անհապաղ տեղեկացնում է մյուս կողմին:

256. Եթե Գործակալությունը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում են անժամանակ կամ ոչ նպատակահարմար, Գործակալության առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը կարող է մերժվել` բերելով համապատասխան փաստարկներ:

257. Առանց նախնական համաձայնության Գործակալություն ներկայացված հայտի համատեղ քննարկման հայտատուի խնդրանքը կարող է մերժվել:

258. Հայտի քննարկմանը կարող է մասնակցել հայտատուի ներկայացուցիչը` պայմանով, որ լիազորագրում նշված են նրա իրավասությունները:

259. Անձը, որը միակ հայտատուն չէ, մյուս հայտատուների բացակայության դեպքում կարող է մասնակցել հայտի քննարկմանը միայն ներկայացուցչության լիազորագրի առկայության դեպքում:

260. Հայտի` հայտատուի մասնակցությամբ քննարկմանը նրա խնդրանքով, որպես խորհրդատու, կարող է մասնակցել նաև այլ անձ: Այլ անձի մասնակցությունը հայտի քննարկմանը հնարավոր է նաև հայտատուի ներկայացուցչի խնդրանքով, եթե լիազորագրով նրան տրված է այդպիսի իրավասություն:

261. Հայտատուի մասնակցությամբ հայտի քննարկումն իրականացվում է բանակցությունների միջոցով կամ փորձաքննական խորհրդակցությունում:

262. Բանակցություններն անցկացվում են այն դեպքում, երբ հարցերը կարող են վճռվել անմիջականորեն փորձագետի և հայտատուի կողմից, իսկ փորձաքննական խորհրդակցությունը` եթե հարցի լուծման համար պահանջվում է փորձաքննության կողմից մի շարք մասնագետների մասնակցություն:

263. Բանակցությունների կամ փորձաքննական խորհրդակցության արդյունքում սահմանված ձևով կազմվում է արձանագրություն` երկու օրինակից, որում նշվում են տեղեկություններ մասնակիցների մասին, կողմերի ներկայացրած փաստարկները և առաջարկությունները, ինչպես նաև հետագա գործավարության մասին եզրակացությունները:

264. Արձանագրության մեջ կարող են բերվել հայտատուի (նրա ներկայացուցչի) կողմից առաջարկված օգտակար մոդելի հավակնության սահմանման նոր խմբագրությունը, հայտը հետ կանչելու մասին դիմումը, գրավոր բացատրություն պահանջող փորձաքննության հարցերը և այլն:

265. Արձանագրությունը ստորագրվում է փորձաքննական խորհրդակցության բոլոր մասնակիցների կողմից, որի մեկ օրինակը կցվում է հայտի նյութերին, մյուսը` հանձնվում հայտատուին:

266. Քննարկվող հարցերի վերաբերյալ անհամաձայնության դեպքում արձանագրության մեջ կարող է տեղ գտնել խորհրդակցության մասնակիցների հատուկ կարծիքը: Արձանագրության օրինակը, որն ընդգրկում է համապատասխան եզրակացություններ, կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը, ինչը ձևակերպվում է համապատասխան գրառմամբ:

267. Արձանագրությունը կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը տրված հայտատուի պատասխանին (եթե չեն խախտվում պատասխանի ներկայացման սահմանված ժամկետները): Այս դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան գրառում:

 

ԳԼՈՒԽ 13. ՀԱՐՑՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

268. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետները Գործակալությունը կարող է երկարաձգել մեկ անգամ երկու ամսով:

269. Երկարաձգման մասին դիմումը պետք է ներկայացվի մինչև սահմանված ժամկետների ավարտը` դրան կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

270. Եթե սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը չի ներկայացված, ապա ժամկետի երկարաձգման մասին դիմումը չի բավարարվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

271. Դիմումի ներկայացման ժամկետը խախտելու դեպքում հայտատուի խնդրանքը չի բավարարվում, ինչի մասին նա ծանուցվում է:

 

ԳԼՈՒԽ 14. ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

272. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Օրենքով սահմանված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետները կարող է վերականգնել Գործակալությունը, բացառությամբ դատարան դիմելու համար` Օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված ժամկետի:

273. Օրենքի 29-րդ հոդվածի համաձայն կարող են վերականգնվել հետևյալ ժամկետները`

ա) ուղղված կամ պակաս փաստաթղթերի ներկայացնելու առաջարկությամբ փորձաքննության հարցման ժամկետը (Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասը).

բ) միասնության պահանջի խախտմամբ ներկայացված հայտի փաստաթղթերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ փորձաքննության հարցման ժամկետը (Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը).

գ) լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը ներկայացնելու առաջարկությամբ փորձաքննության հարցման ժամկետը (Օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը).

դ) կրկնական փորձաքննության խնդրանքով դիմելու ժամկետը (Օրենքի 29-րդ հոդվածի 10-րդ մասը).

ե) Գործակալության բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու ժամկետը (Օրենքի 29-րդ հոդվածի 12-րդ մասը):

274. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմումը կարող է ներկայացվել սահմանված ժամկետն ավարտվելու օրվանից վեցամսյա ժամկետում` դրան կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

275. Սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը պետք է ներկայացվի դիմումի հետ միաժամանակ:

276. Բաց թողնված ժամկետի վերականգնման մասին հայտատուն ծանուցվում է:

277. Եթե որոշվի, որ սույն Կարգի 274-րդ և 275-րդ կետերում նշված պահանջները չեն պահպանված, ապա դիմումը չի բավարարվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

 

ԲԱԺԻՆ III. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 15. ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

278. Գործակալություն ներկայացված նյութերը որպես հայտ գրանցվում են` նշելով դրա ստացման թվականը, եթե այն պարունակում է առնվազն`

ա) հիշատակում այն մասին, որ հայտով խնդրարկվում է օգտակար մոդելի արտոնագիր.

բ) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.

գ) տարր, որն արտաքնապես հիշեցնում է օգտակար մոդելի նկարագրությունը:

279. Եթե ներկայացված նյութերը համապատասխանում են սույն Կարգի 278-րդ կետում նշված պահանջին, հայտին տրվում է Գործակալության իննանիշ գրանցման համար (առաջին տառը որոշում է հայտի պատկանելությունը օգտակար մոդելին (U), հաջորդ` ավագ կարգերի չորս թվանշանները նշում են հայտի ներկայացման տարեթիվը, մնացած չորսը` հայտի տվյալ տարվա հերթական համարը, սկսելով 0001-ից):

280. Եթե ներկայացված նյութերը չեն համապատասխանում սույն Կարգի 278-րդ կետում նշված պահանջին, Գործակալությունը հայտի նյութերն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում ստուգում է դրանց համապատասխանությունը նշված պահանջներին և այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին և առաջարկում նշված ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել բացակայող փաստաթղթերը (տեղեկությունները): Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է: Եթե նշված փաստաթղթերը Գործակալություն ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով և հայտին տրվում է Գործակալության իննանիշ գրանցման համար` սույն Կարգի 279-րդ կետի համաձայն:

281. Եթե հայտի փաստաթղթերը ստացվում են ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, գրանցման համարը տրվում է օգտակար մոդելի արտոնագիր ստանալու մասին դիմումի բնօրինակն ստանալու դեպքում:

282. Ներկայացված հայտի նյութերի յուրաքանչյուր թերթի հակառակ երեսին Գործակալությունը նշում է ստացման թվականը: Այդ ձևով թվագրվում է նաև այդ հայտով հետագա ողջ նամակագրությունը:

283. Գրանցված հայտի նյութերը հետ չեն վերադարձվում:

284. Հայտի մասին տեղեկությունները Գործակալություն ներկայացնելու պահից մինչև դրանց պաշտոնական հրապարակումը ենթակա չեն բացահայտման:

 

ԳԼՈՒԽ 16. ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայտի փորձաքննության անցկացման պայմանները

 

285. Ներկայացված նյութերը որպես հայտ գրանցելու դեպքում, դրա ներկայացման թվականի, ինչպես նաև հայտի փորձաքննությունը սկսելու մասին Գործակալությունն անհապաղ ծանուցում է հայտատուին:

286. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, օգտակար մոդելի հայտի փորձաքննությունը Գործակալությունն իրականացնում է հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո երկամսյա ժամկետում:

 

Հայտի ներկայացման թվականի սահմանումը

 

287. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, օգտակար մոդելի հայտի ներկայացման թվականը համարվում է հայտի ստացման թվականը, եթե այն պարունակում է առնվազն`

ա) հիշատակում այն մասին, որ հայտով խնդրարկվում է օգտակար մոդելի արտոնագիր.

բ) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.

գ) տարր, որն արտաքնապես հիշեցնում է օգտակար մոդելի նկարագրությունը:

288. Եթե նշված փաստաթղթերը ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

289. Հայտի ներկայացման թվականի սահմանման նպատակով որպես արտոնագիր տալու մասին դիմում կարող է համարվել փաստաթուղթ կամ մի քանի փաստաթղթեր, որոնք ներկայացված են հայերենով և ներառում են բացահայտ կամ ենթադրվող նշում, որ այդ և դրանց հետ ներկայացված այլ փաստաթղթերի համախմբությունը (առաջնային փաստաթղթեր) պետք է դիտել որպես օգտակար մոդելի արտոնագիր ստանալու հայտ, ինչպես նաև նշումներ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ:

290. Եթե առաջնային փաստաթղթերի ստացման դրությամբ հայտատուն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն խնդրարկում է առաջնություն (կոնվենցիայով առաջնություն), ապա որպես հայտի ներկայացման թվական Գործակալությունը սահմանում է նկարագրության բացակայող բաժնի, հավակնության սահմանման կամ գծագրի ստացման թվականը` պայմանով, որ հայտատուն ներկայացնում է նշված թվականի այդպիսի սահմանման մասին դիմում, որում նշված է, որ նկարագրության բացակայող բաժինը, հավակնության սահմանումը կամ գծագրերը առկա են առաջին հայտում, որը տրված է արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետությունում, կցելով առաջին հայտի վավերացված պատճենը կամ ներկայացնել դա` հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:

291. Եթե առաջնային փաստաթղթերի ստացման դրությամբ հայտատուն Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերի համաձայն խնդրարկում է առաջնություն, ապա Գործակալությունը որպես հայտի ներկայացման թվական սահմանում է նկարագրության բացակայող բաժնի, հավակնության սահմանման կամ գծագրի ստացման թվականը` պայմանով, որ հայտատուն ներկայացնի նշված թվականի այդպիսի սահմանման մասին դիմում, որում նշված լինի, որ նկարագրության բացակայող բաժինը, հավակնության սահմանումը կամ գծագրերը առկա են համապատասխանաբար, սկզբնական հայտին վերաբերող լրացուցիչ նյութերում, ավելի վաղ ներկայացրած հայտում կամ սկզբնական հայտում, որոնք հիմք են հանդիսանում առաջնություն խնդրարկելու համար:

 

Հայտի փորձաքննության բովանդակությունը

 

292. Փորձաքննության ընթացքում ստուգվում է`

ա) հայտի անհրաժեշտ, այդ թվում` դրան կցվող փաստաթղթերի առկայությունը.

բ) վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանված չափին, այդ թվում` հավակնության սահմանման անկախ կետերի և խնդրարկվող կոնվենցիայով առաջնությունների քանակներին.

գ) Օրենքի 18-րդ հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված հայտի ներկայացման կարգի պահպանումը, իսկ անհրաժեշտության դեպքում` ներկայացուցչության լիազորագրի առկայությունը և դրա համապատասխանությունը սահմանված պահանջներին.

դ) արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացված հայտի դեպքում` հայտի ներկայացման կարգի համապատասխանությունը Գործակալության պահանջներին.

ե) վերաբերու՞մ է արդյոք օգտակար մոդելը այն առարկաներին, որոնց տրվում է իրավական պահպանություն (տես սույն Կարգի 28-րդ կետը).

զ) օգտակար մոդելի միասնության պահանջի պահպանումը (տես սույն Կարգի 29-րդ կետը).

է) լրացուցիչ նյութերի ներկայացման համար սահմանված կարգի պահպանումը (տես սույն Կարգի 357-369-րդ կետերը).

ը) հայտատուի կողմից կատարված օգտակար մոդելի դասակարգման ճշտությունն ըստ ՄԱԴ-ի (կամ կատարվում է այդպիսի դասակարգում, եթե այն չի արվել հայտատուի կողմից):

Հայտը ներկայացնելու համար վճարված պետական տուրքի համապատասխանության ստուգումը

293. Հայտի գրանցված նյութերում ստուգվում է հայտը ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի առկայությունը:

294. Եթե հայտը ներկայացնելու համար պետական տուրքը չի համապատասխանում սահմանված չափին կամ վճարված է հավակնության սահմանման անկախ կետերի քանակի համար սահմանվածից պակաս չափով, ապա հայտատուն ծանուցվում է տուրքի լրավճարման կամ հավակնության սահմանման ճշգրտման և (կամ) տուրքի լրավճարման ճանապարհով վճարված պետական տուրքի չափը հավակնության սահմանման անկախ կետերի քանակին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

 

Հայտի ուղղված կամ պակաս փաստաթղթերի ներկայացման մասին հարցումը

 

295. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ձևակերպված է թերություններով` բերելով իրավական բնույթի անհրաժեշտ փաստարկները, հայտատուին ուղարկվում է հարցում` հայտնաբերված թերությունների նշումով, առաջարկելով հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել պակաս կամ ուղղված փաստաթղթերը:

296. Հարցման հիմք է հանդիսանում`

ա) սույն Կարգի 31-35-րդ կետերով նախատեսված հայտի փաստաթղթերից առնվազն մեկի պակասը և (կամ) սահմանված քանակից պակաս հայտի փաստաթղթերի օրինակների ներկայացումը.

բ) սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի կամ զեղչով պետական տուրքը վճարելու հնարավորությունը հաստատող փաստաթղթի բացակայությունը.

գ) հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանության բացակայությունը, եթե դրանք ներկայացված են այլ լեզվով.

դ) հայտի ներկայացման կարգի խախտումը.

ե) ներկայացուցչի լիազորագրի բացակայությունը, եթե դիմումն ստորագրված է արտոնագրային հավատարմատար չհանդիսացող հայտատուի ներկայացուցչի կողմից, կամ լիազորագրի ըստ սահմանված պահանջի ձևակերպման խախտումը.

զ) փաստաթղթերի ձևակերպման մեջ թերությունների բացահայտումը, որոնք խոչընդոտում են դրանց անմիջական վերարտադրմանը, հրապարակմանը, պահպանմանը և (կամ) անհնարին են դարձնում դրանց` շահագրգիռ անձանց ծանոթանալը (թերթերի ձևաչափերի, ազատ դաշտերի չափերի նկատմամբ պահանջների խախտումը, տպագրության որակը և այլն, որոնք դժվարացնում են հայտի նյութերի ընթերցումը).

է) արտոնագիր ստանալու մասին դիմումում սույն Կարգով նախատեսված ստորագրությունների, կնիքի դրոշմվածքի (եթե կա դրա անհրաժեշտությունը) բացակայությունը.

ը) օգտակար մոդելի նկարագրությունում սույն Կարգով նախատեսված կառուցվածքային բաժինների բացակայությունը (եթե տեղեկությունները, որոնք պետք է լինեին համապատասխան բաժնում, բերված են այլ բաժնում, հարցում չի ուղարկվում), ինչպես նաև նկարագրության կամ օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ հատկանիշի բնութագրի փոխարինումը այն տեղեկատվության աղբյուրի նշումով, որտեղ այդ հատկանիշը բացահայտված է.

թ) օգտակար մոդելի նկարագրության «տեխնիկայի մակարդակը» բաժնում ամենամոտ նմանակի մասին տեղեկությունների բացակայությունը: Ընդ որում, փորձաքննությունը կարող է հայտատուին հարցման մեջ հայտնել իր կողմից ընտրված ամենամոտ նմանակի տարբերակի մասին և առաջարկել հայտատուին քննարկել այդ նմանակը և համաձայնության դեպքում ճշգրտել հավակնության սահմանումը.

ժ) հայտում ոչ հանրամատչելի կամ գաղտնի ճանաչված տեղեկատվական աղբյուրների նշումը.

ժա) օգտակար մոդելի հավակնության սահմանման կետը մեկ նախադասությամբ շարադրելու` սույն Կարգի 126-րդ կետի պահանջների խախտումը.

ժբ) հավակնության սահմանման մեջ այն օգտակար մոդելի առարկայի նշման բացակայությունը, որի համար խնդրարկվում է իրավական պահպանություն.

ժգ) հավակնության սահմանման մեջ օգտակար մոդելի համապատասխան առարկայի հատկանիշների փոխարեն միայն դրա շահագործման և սպառման հատկությունների, իրագործման կամ օգտագործման դեպքում տեղի ունեցող ազդեցությունների կամ երևույթների մասին տվյալների առկայությունը.

ժդ) բազմօղակ հավակնության սահմանման կախյալ կետերում այնպիսի հատկանիշների առկայությունը, որոնց իրագործումը հանգեցնում է հակասությունների կամ հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին.

ժե) Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով և սույն Կարգի 29-րդ և 30-րդ կետերով սահմանված գյուտի միասնության պահանջի խախտումը.

ժզ) հավակնության սահմանման մեջ այնպիսի կախյալ կետի առկայությունը, որը հանգեցնում է համապատասխան անկախ կետի հատկանիշի բացառման կամ փոխարինման.

ժէ) հայտի փաստաթղթերում տեղ գտած անհամապատասխանությունները (դիմումում բերված օգտակար մոդելի անվանումը չի համապատասխանում նկարագրությունում բերված անվանմանը, նկարագրության մեջ բացակայում են հավակնության սահմանման մեջ բերված հատկանիշները, գծագրերը չեն համապատասխանում նկարագրությանը և այլն).

ժը) սույն Կարգի 149-164-րդ կետերով ռեֆերատի նկատմամբ սահմանված պահանջների խախտումը.

ժթ) սույն Կարգի պահանջների այլ խախտումների առկայությունը, որոնք բացահայտվում են առանց հայտարկված օգտակար մոդելի (օգտակար մոդելների խմբի) էությունը վերլուծելու:

297. Փորձաքննությունը հայտատուին ուղղված հարցման մեջ կարող է առաջարկել ներկայացնել մեկ օգտակար մոդելի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող օգտակար մոդելների խմբին վերաբերող օգտակար մոդելի նկարագրությունը և հավակնության սահմանումը, ընդ որում, անհրաժեշտության դեպքում, լրավճարելով համապատասխան պետական տուրք:

298. Եթե հայտ ներկայացնելու համար պետական տուրքը վճարված է ավելի պակաս, քան անհրաժեշտ է հավակնության սահմանման անկախ կետերին համապատասխան, ապա հայտատուին առաջարկվում է համապատասխանեցնել դրանք` ճշգրտելով կետերի քանակը և (կամ) լրավճարել պետական տուրքը:

299. Պակաս կամ ուղղված փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ հարցումը հայտատուին կարող է ուղարկվել այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ է հայտի փաստաթղթերում թերությունները վերացնելու համար: Հայտատուի նախաձեռնությամբ և հարցման հիման վրա ներկայացված փաստաթղթերը ձևակերպվում են սույն Կարգի 234-239-րդ կետերի համաձայն:

300. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող նյութերը կամ դրանց ներկայացնելու ժամկետի երկարաձգման մասին դիմումը` կցելով դրան համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

301. Հայտով գործավարությունը կարող է շարունակվել այն դեպքում, երբ հայտատուն Գործակալություն է ներկայացնում բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմում` կցելով դրան համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ: Եթե հայտատուն չի ներկայացնում այդ դիմումը, ապա որոշում է կայացվում օգտակար մոդելի հայտի հետկանչման մասին, հայտով գործավարությունը դադարեցվում է, և հայտի նյութերը փոխանցվում են Գործակալության արխիվ:

 

Հայտարկված օգտակար մոդելի դասակարգումը

 

302. Փորձաքննության ընթացքում, օգտակար մոդելի առարկան այս կամ այն տեխնիկայի բնագավառին վերաբերելու նպատակով, հայտարկված օգտակար մոդելը դասակարգվում է ՄԱԴ-ի գործող խմբագրությանը համապատասխան:

303. Դասակարգման ցուցիչ ընտրելիս հիմք է ընդունվում հայտարկված օգտակար մոդելի հավակնության սահմանումը: Ավելի ճշգրիտ դասակարգման համար հաշվի են առնվում նաև օգտակար մոդելի նկարագրությունը և գծագրերը: Եթե հայտը ներառում է մի քանի առարկա, որոնք վերաբերում են ՄԱԴ-ի տարբեր բաժիններին, ապա սահմանվում են դասակարգման բոլոր համապատասխան ցուցիչները: Ընդ որում, առաջին ցուցչի ընտրությունը որոշվում է օգտակար մոդելի անվանումով:

 

Առաջնության սահմանումը հայտի ներկայացման թվականով

 

304. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, օգտակար մոդելի առաջնությունը որոշվում է հայտը Գործակալություն ներկայացնելու թվականով (հայտի ներկայացման թվականի սահմանման կարգը բերված է սույն Կարգի 287-291-րդ կետերում):

 

Առաջնության սահմանումը ավելի վաղ թվականով

 

305. Եթե հայտատուն խնդրարկում է օգտակար մոդելի առաջնության ավելի վաղ թվական, քան հայտը Գործակալություն ներկայացնելու թվականը, ապա ստուգվում է հայտատուի կողմից Օրենքի 22-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված պայմանների պահպանումը, ընդ որում, առաջնություն խնդրարկելու հիմք հանդիսացող նյութերում հայտարկված օգտակար մոդելի բացահայտման պայմանի պահպանման ստուգումը կատարվում է միայն այն դեպքում, եթե առաջնության խնդրարկման իսկության ստուգումը կապված է հայտարկված օգտակար մոդելի արտոնագրաունակության հաստատման հետ:

 

Կոնվենցիայով առաջնության սահմանումը

 

306. Եթե հայտատուն խնդրարկում է կոնվենցիայով առաջնություն (համաձայն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի), ապա ստուգվում է հետևյալ պայմանների պահպանումը`

ա) օգտակար մոդելի հայտը պետք է Գործակալություն ներկայացվի առաջին հայտը Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականից 12 ամսվա ընթացքում.

բ) Կոնվենցիայով առաջնության իրավունքից օգտվելու ցանկության մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ հայտը ներկայացնելու օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացված առաջին հայտի վավերացված պատճենը, կամ այդ պատճենը ներկայացնել Գործակալություն հայտը ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:

307. Եթե առաջին հայտերը մի քանիսն են, ապա ստուգումը կատարվում է դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին:

 

Առաջնության սահմանումն ավելի վաղ ներկայացված հայտով լրացուցիչ

նյութերի ստացման թվականով

 

308. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, օգտակար մոդելի առաջնությունը կարող է որոշվել լրացուցիչ նյութերի ստացման թվականով:

309. Լրացուցիչ նյութերի ստացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում է`

ա) լրացուցիչ նյութերով ձևակերպված նոր հայտը 3 ամսվա ընթացքում ներկայացնելու ժամկետի պահպանումը, որը հաշվարկվում է` սկսած այն ծանուցագրի ներկայացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու.

բ) հայտարկված օգտակար մոդելի էության բացահայտված լինելը լրացուցիչ նյութերում, որոնց ներկայացման թվականով խնդրարկվում է առաջնությունը (հաշվի առնելով նաև այն սկզբնական հայտի բովանդակությունը, որով ներկայացվել են լրացուցիչ նյութերը).

գ) նոր հայտի ներկայացման թվականի դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չհամարվելու կամ հետ կանչված չլինելու փաստը:

 

Առաջնության սահմանումը նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված հայտի

ներկայացման թվականով

 

310. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, օգտակար մոդելի առաջնությունը կարող է որոշվել նույն օգտակար մոդելի էությունը բացահայտող նույն հայտատուի ավելի վաղ ներկայացրած հայտի ներկայացման թվականով:

311. Նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված նույն օգտակար մոդելի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում է`

ա) Գործակալություն ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման օրվանից 12 ամսվա ընթացքում օգտակար մոդելի հայտը ներկայացնելու ժամկետի պահպանումը.

բ) հայտը նույն հայտատուի կողմից ներկայացնելը.

գ) ավելի վաղ ներկայացված օգտակար մոդելի հայտում հայտարկվող օգտակար մոդելը բացահայտված լինելը.

դ) ավելի վաղ ներկայացված հայտը հետ կանչված չլինելը այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն:

312. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, օգտակար մոդելի առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի հայտերի հիման վրա, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է պահպանվեն սույն Կարգի 305-րդ կետում նշված բոլոր պահանջները:

313. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հայտի առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:

314. Ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը (կամ հայտերը) համարվում է (են) հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

 

Զատված հայտով ներկայացված օգտակար մոդելի առաջնության սահմանումը

 

315. Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, զատված (սկզբնական հայտից առանձնացված) հայտով ներկայացված օգտակար մոդելի առաջնությունը որոշվում է սկզբնական հայտի ստացման թվականով, հայտատուի կողմից հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

ա) զատված հայտը պետք է ներկայացվի Գործակալություն` մինչև սկզբնական հայտով արտոնագիր տալը մերժելու մասին որոշման ընդունումը, որի վիճարկման հնարավորություններն ամբողջովին սպառված են, կամ մինչև օգտակար մոդելի պետական գրանցումը, եթե արտոնագիր տալու մասին որոշում է կայացվել.

բ) զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ կամ հետ կանչված ճանաչված չէ.

գ) զատված հայտով հայտարկված օգտակար մոդելը պետք է բացահայտված լինի սկզբնական հայտում կամ առաջին հայտում, եթե այն զատված է կոնվենցիայով հայտից և առաջնությունը խնդրարկվում է այդ հայտի առաջնության թվականով:

316. Այն դեպքում, երբ հայտը զատված է կոնվենցիայով հայտից, օգտակար մոդելի առաջնությունը որոշվում է կոնվենցիայով հայտի առաջնության, այլ ոչ թե Գործակալություն ներկայացնելու թվականով:

 

Մի քանի առաջնությունների սահմանումը

 

317. Եթե հայտատուն Գործակալություն ներկայացված մեկ հայտով խնդրարկում է մի քանի առաջնություն, ապա այդպիսի առաջնություններից յուրաքանչյուրի համար ստուգվում է սույն Կարգի 304-316-րդ կետերում նշված համապատասխան պահանջների պահպանումը:

318. Եթե օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետերից մեկում նկարագրված գյուտով խնդրարկվում է առաջնություն նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով, իսկ այլ անկախ կետում նկարագրված օգտակար մոդելով խնդրարկվում է առաջնություն այդ հայտով լրացուցիչ նյութերի ստացման թվականով, ապա նշված օգտակար մոդելներից յուրաքանչյուրի համար համապատասխանաբար պետք է պահպանվեն սույն Կարգի 310-314-րդ և 308-309-րդ կետերում նշված պայմանները:

319. Մեկից ավելի առաջնություն սահմանվում է նաև այն դեպքում, երբ հայտարկված է օգտակար մոդելների խումբ, որի մեջ մտնող օգտակար մոդելները նկարագրված են ներկայացված հայտին նախորդող մի քանի հայտերում:

320. Մի քանի առաջնություն սահմանվում է նաև այն դեպքում, երբ օգտակար մոդելը բնութագրված է այլընտրանքի տեսքի հատկանիշով (հատկանիշներով), ինչպես նաև որևէ մեծության արժեքների միջակայքի տեսքով:

321. Օգտակար մոդելների խմբի յուրաքանչյուր օգտակար մոդելի կամ այն օգտակար մոդելի առաջնությունը, որը բնութագրված է ներկայացված այլընտրանքներից որևէ մեկով կամ ներկայացված միջակայքի որևէ արժեքով (կամ արժեքների տիրույթով), կարող է սահմանվել դրան նախորդող հայտի ներկայացման թվականով, որում դա նկարագրված է:

322. Մասնակի առաջնություն կարող է սահմանվել այն դեպքում, երբ օգտակար մոդելներից մի քանիսը նկարագրված են նախորդող հայտում (հայտերում), իսկ մնացածը` առաջին անգամ նոր հայտում: Այս դեպքում ավելի վաղ առաջնություն սահմանվում է միայն այն օգտակար մոդելների համար, որոնք նկարագրված են նախորդող հայտում (հայտերում):

323. Եթե հավակնության սահմանման անկախ և կախյալ կետերում բնութագրված օգտակար մոդելների համար ներկայացման տարբեր թվականներ ունեցող երկու առաջին հայտերի հիման վրա խնդրարկվում են տարբեր կոնվենցիայով առաջնություններ, ստուգվում է երկու առաջին հայտերի վավերացված պատճենների առկայությունը և այդ հայտերի ներկայացման թվականի նկատմամբ 12-ամսյա ժամկետի պահպանումը:

324. Անկախ և կախյալ կետերում բնութագրված յուրաքանչյուր օգտակար մոդելի բացահայտումը ստուգվում է այն առաջին օգտակար մոդելի նկատմամբ, որի ներկայացման թվականով խնդրարկվում է նոր հայտով ներկայացված օգտակար մոդելի առաջնությունը:

 

Օգտակար մոդելի առաջնության թվականի սահմանման լրացուցիչ պայմանների

ստուգումը

 

325. Սույն Կարգի 304-324-րդ կետերին համապատասխան` առաջնության սահմանման պայմանների պահպանումն ստուգելիս պետք է համոզվել, որ Գործակալություն ներկայացված հայտը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնություն, կամ որի համար ներկայացված են այդպիսի խնդրագրի հիմք հանդիսացող լրացուցիչ նյութեր, հետ կանչված չէ կամ չի համարվում այդպիսին:

326. Խնդրարկվող առաջնության սահմանման պայման հանդիսացող ժամկետների` հայտատուի կողմից պահպանումն ստուգելու ընթացքում պետք է ղեկավարվել սույն Կարգի 230-րդ կետով:

327. Խնդրարկվող առաջնության հիմք հանդիսացող ավելի վաղ ներկայացված նյութերում (հայտում, լրացուցիչ նյութերում) հայտարկված օգտակար մոդելի բացահայտման պահանջի պահպանումն հաստատելու համար ստուգվում է`

ա) նշվա՞ծ են արդյոք այդ նյութերում հայտարկված օգտակար մոդելի հավակնության սահմանման բոլոր հատկանիշները և արդյո՞ք դրանք միայն գովազդային բնույթ չեն կրում.

բ) արդյո՞ք օգտակար մոդելն այդ նյութերում բացահայտված է իրագործման համար բավարար լրիվությամբ: Կոնվենցիայով առաջնության խնդրարկման դեպքում տվյալ պայմանն ստուգելիս հայտատուին կարող է առաջարկվել ներկայացնել առաջին հայտի թարգմանությունը:

328. Եթե առաջնության ստուգման ընթացքում ի հայտ եկած հարցերը չեն խոչընդոտում հայտի փորձաքննության անցկացմանը, ապա դրանք պարզվում են հայտի քննարկման հետ կապված այլ հարցերի հետ մեկտեղ:

329. Եթե հայտատուն պահպանել է սույն Կարգի 306-324-րդ կետերում նշված բոլոր պահանջները, ապա հայտարկված օգտակար մոդելի համար սահմանվում է խնդրարկված առաջնությունը:

330. Այն դեպքում, երբ օգտակար մոդելի առաջնությունը խնդրարկվում է կոնվենցիայով հայտից զատված հայտով ըստ սույն Կարգի 315-316-րդ կետերի պահանջների, օգտակար մոդելի առաջնությունը սահմանվում է կոնվենցիայով հայտի առաջնության, այլ ոչ թե Գործակալություն ներկայացնելու թվականով:

331. Եթե հայտատուի կողմից պահպանված չէ սույն Կարգի 306-324-րդ կետերում նշված պահանջներից առնվազն մեկը, ապա սույն Կարգի 315-316-րդ կետերին համապատասխան օգտակար մոդելի առաջնությունը սահմանվում է հայտը Գործակալություն ներկայացնելու թվականով, ինչի մասին հայտատուն նախապես ծանուցվում է: Եթե նշված պահանջները չեն պահպանված որևէ օգտակար մոդելի նկատմամբ, որը, օրինակ` բնութագրված է բազմօղակ հավակնության սահմանման կետերից որևէ մեկում, ապա միայն այս օգտակար մոդելի առաջնությունն է սահմանվում հայտը Գործակալություն ներկայացնելու թվականով:

332. Այն դեպքում, երբ առաջնության թվականը սահմանելուց հետո հայտատուն ներկայացնում է փոփոխված հավակնության սահմանում, կատարվում է խնդրարկված առաջնության սահմանման հիմքերի կրկնակի ստուգում:

333. Օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական օգտակար մոդելներն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա արտոնագիրը կարող է տրվել այն հայտով, որն ունի Գործակալություն ուղղված ավելի վաղ առաքման թվականի ապացույց: Այդ թվականները համընկնելու դեպքում հայտատուների համաձայնությամբ նրանց տրվում է մեկ արտոնագիր:

 

Օգտակար մոդելի հավակնության սահմանման ստուգումը

 

334. Ստուգումն անցկացվում է օգտակար մոդելի սկզբնական կամ առաջին հայտի հավակնության սահմանման նկատմամբ, ընդ որում, եթե այն փոփոխվել է հայտատուի կողմից Օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ապա ստուգվում է փոփոխված հավակնության սահմանման սույն Կարգի 104-138-րդ կետերի պահանջների պահպանումը:

335. Եթե օգտակար մոդելի հայտի փորձաքննության ընթացքում պարզվում է, որ այն ներկայացված է միասնության պահանջի խախտմամբ, հայտատուն ծանուցվում է այդ մասին և նրան առաջարկվում է հայտնել երկամսյա ժամկետում, թե ներկայացված հայտի շրջանակներում ո՞ր օգտակար մոդելն է ենթակա քննարկման, ապա հայտատուի պատասխանի հիման վրա ստուգումն անցկացվում է այդ օգտակար մոդելի նկատմամբ:

336. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցումը նշված ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում քննարկվում է այն օգտակար մոդելը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը:

337. Ստուգման արդյունքների մասին հարցումով հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում ներկայացնել օգտակար մոդելի ճշգրտված նկարագրությունը, հավակնության սահմանումը և գծագրերը (եթե անհրաժեշտ է): Նշված հարցումն անպատասխան թողնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:

338. Ստուգումն անցկացվում է հայտարկված օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ առկա էական հատկանիշների նկատմամբ, որոնց համախմբությունը բավարար է նշված տեխնիկական արդյունքն ստանալու համար: Ընդ որում, տեխնիկական արդյունքը կարող է չբխել արդի հասարակական պահանջից:

339. Եթե որոշվում է, որ հավակնության սահմանման անկախ կետը չի պարունակում օգտակար մոդելի նկարագրությունում կամ կախյալ կետում բացահայտված էական հատկանիշ (ներ) ը, որի բացակայության դեպքում հասանելի չէ տեխնիկական արդյունքը, ապա հայտատուին առաջարկվում է դա (դրանք) մտցնել հավակնության սահմանման անկախ կետի մեջ: Ընդ որում, բերվում են փաստարկներ,որոնք ապացուցում են տեխնիկական արդյունքի ստացման համար դրա անհրաժեշտությունը:

340. Եթե հավակնության սահմանումը, բացի էական հատկանիշներից, պարունակում է ոչ էական հատկանիշներ կամ հատկանիշներ, որոնք բնութագրում են հայտարկված օգտակար մոդելի օգտագործման կամ իրագործման մասնավոր ձևերը, ապա կարելի է պահանջել հայտատուի կարծիքը հավակնության սահմանման այդպիսի խմբագրության պահպանման նպատակահարմարության վերաբերյալ:

341. Օգտակար մոդելի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև սույն Կարգի 106-րդ և 107-րդ կետերի համաձայն հավակնության սահմանման հատկանիշների արտահայտումը օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ այնպես, որ հիմնվելով տեխնիկայի մակարդակի վրա` մասնագետը հասկանա դրանց իմաստային բովանդակությունը:

342. Եթե պարզվում է, որ հատկանիշի իմաստային բովանդակության բացահայտման համար անհրաժեշտ է օգտակար մոդելի նկարագրության հիման վրա ճշգրտել դրա բնութագրումը, ապա հայտատուին առաջարկվում է ճշգրտել այն:

343. Եթե հատկանիշի իմաստային բովանդակության բացահայտման պահանջը պահպանված է, բայց դրա բնութագրման համար օգտագործված են տերմիններ, որոնք հնացած են կամ տեխնիկայի կոնկրետ բնագավառում ընդունված չեն, հայտատուին կարելի է առաջարկել համապատասխան ճշգրտում մտցնել օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ:

344. Եթե պարզվում է, որ հատկանիշը բնութագրված է այնպիսի հասկացություններով, որոնք չեն ապահովում դրա իմաստային բովանդակության բացահայտնման պահանջը և հայտատուն հրաժարվում է ճշգրտել օգտակար մոդելի հավակնության սահմանումը, ապա հայտի հետագա քննարկման ընթացքում այդպիսի հասկացությունները հաշվի չեն առնվում:

345. Օգտակար մոդելի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև դրա համապատասխանեցումը սույն Կարգի 104-112-րդ կետերի պահանջին` արդյո՞ք օգտակար մոդելի նկարագրությունը պարունակում է օգտակար մոդելը բնութագրող հասկացություններ:

346. Եթե բացահայտվում են այնպիսի հասկացություններ, որոնք հայտատուն օգտագործում է հավակնության սահմանման հատկանիշների բնութագրման համար, բայց դրանք բացակայում են օգտակար մոդելի նկարագրության մեջ, ապա հայտատուն ծանուցվում է, որ ներկայացված հավակնության սահմանումը հիմնված չէ նկարագրության վրա, և առաջարկվում է ներգրավել այդ հասկացությունները նկարագրության մեջ (եթե հայտատուն կարևորում է դրանց պահպանումը հավակնության սահմանման մեջ), կամ այդ հասկացությունները հանել վերջինից:

347. Եթե հայտում բերված է միօղակ կամ մեկ անկախ կետով բազմօղակ հավակնության սահմանում, ապա ստուգվում է` արդյո՞ք այդպիսի հավակնության սահմանման մեջ բնութագրված է մեկ օգտակար մոդել:

348. Ստուգումը կատարվում է սույն Կարգի 127-132-րդ կետերի պահանջների համաձայն: Եթե պարզվում է, որ խախտված են նշված պահանջները, ապա հայտատուին ուղարկվում է հարցում այդ խախտումները վերացնելու և հավակնության սահմանումը ճշգրտելու առաջարկությամբ: Ընդ որում, հայտատուն ծանուցվում է նաև ճշգրտված հավակնության սահմանման մեջ միասնության պահանջը չխախտելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև հավակնության սահմանման ճշգրտումից հրաժարվելու դեպքում` քննարկման ենթակա օգտակար մոդելը նշելու անհրաժեշտության մասին:

349. Հետևաբար, եթե հատկանիշը բնութագրելու համար հայտատուն չի պահպանում այլընտրանքային հասկացությունների կիրառման պայմանները, ապա նա ծանուցվում է կատարված խախտման բնույթի մասին` նշելով կոնկրետ այլընտրանքային բնութագրեր (բոլորը, կամ հայտատուի կողմից բերվածներից մի քանիսը), որոնց նկատմամբ բացահայտված է այդ խախտումը:

350. Եթե հայտատուի կողմից առաջարկված է մի քանի անկախ կետ ունեցող բազմօղակ հավակնության սահմանում, ապա փորձաքննությունը վերլուծում է յուրաքանչյուր անկախ կետ (և դրա կախյալ կետերը) և որոշում` արդյո՞ք հավակնության սահմանման մեջ ընդգրկված օգտակար մոդելները ներկայացնում են միասնական մտահղացում կազմող օգտակար մոդելների խումբ, անկախ այդ օգտակար մոդելներն առանձին կետերում կամ մեկ կետում այլընտրանքի ձևով ներկայացված լինելու հանգամանքից: Օգտակար մոդելի միասնությունը առկա է միայն այն դեպքում, երբ հայտարկված օգտակար մոդելների միջև կա տեխնիկական փոխադարձ կապ, որը ներառում է մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան «հատուկ տեխնիկական հատկանիշներ», այսինքն` այնպիսի հատկանիշներ, որոնք որոշում են տեխնիկայի մակարդակի մեջ օգտակար մոդելներից յուրաքանչյուրի ներդրումը:

351. Եթե ստուգվում է անկախ կետերում բնութագրված օգտակար մոդելների տարբերակներին վերաբերելու ճշտությունը, անհրաժեշտ է համոզվել, որ տարբերակների` հայտատուի կողմից նշված նշանակությունները և տեխնիկական արդյունքները համընկնում են:

352. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում, եթե խմբի օգտակար մոդելներից յուրաքանչյուրի համար նշված է մի քանի տեխնիկական արդյունք, որոնցից համընկնող է միայն մի մասը:

353. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում նաև այն դեպքում, երբ բոլոր օգտակար մոդելների տեխնիկական ընդհանուր արդյունքի բնութագրումից բացի, որևէ մեկի ձևակերպումը լրացուցիչ ներառում է ինչ-որ հատուկ առանձնահատկություն: Օրինակ` «շփման նվազեցում»:

354. Եթե պարզվում է, որ հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանումը կազմված է սույն Կարգի խախտմամբ, սակայն այդ խախտումները արգելք չեն հանդիսանում հայտարկվող օգտակար մոդելի արտոնագրաունակության ստուգման համար, ապա դրանք պարզվում են հայտի քննարկման հետ կապված այլ հարցերին զուգընթաց:

355. Եթե հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա փոփոխում է օգտակար մոդելի հավակնության սահմանումը, ապա ստուգումը կատարվում է 357-369-րդ կետերի համաձայն: Օգտակար մոդելի արտոնագրաունակությունը ստուգելու համար հաշվի են առնվում հավակնության սահմանման` հայտատուի կողմից ներկայացված փոփոխությունները:

356. Օգտակար մոդելի հավակնության սահմանման ստուգման ընթացքում պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին`

ա) արդյո՞ք օգտակար մոդելի անվանումը համապատասխանում է օգտակար մոդելը բնութագրող հատկանիշներին.

բ) արդյո՞ք լրացուցիչ կետերի բովանդակությունը համապատասխանում է դրանց ներկայացվող պահանջներին, այսինքն` արդյո՞ք այդ կետերում ներկայացված տեղեկատվությունը հանդիսանում է անկախ կետում բերված հատկանիշների համախմբության ճշգրտումը կամ զարգացումը, թե այդ հատկանիշները բնութագրում են այլ սարք.

գ) արդյո՞ք օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետը չի պարունակում տարբեր սարքերի նկարագրություն, հաշվի առնելով, որ դրանք պետք է շարադրվեն տարբեր անկախ կետերում (սարքի տարբերակներ).

դ) արդյո՞ք այս կամ այն հատկանիշի իրագործման տարբեր ձևերի ներառումը օգտակար մոդելի հավակնության սահմանման միևնույն կետում հիմնավորված է.

ե) արդյո՞ք ֆունկցիոնալ կախում ունեցող հատկանիշների տարբեր խմբերը հանդիսանում են այլընտրանքներ, այսինքն` խմբեր, որոնք նկարագրում են օբյեկտի կոնկրետ բնութագիրը և իրականացնում միանման ֆունկցիա.

զ) արդյո՞ք նամակագրության ընթացքում հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանումը չի ներառում նոր անկախ կետ, որը չի վերաբերում հայտարկված օգտակար մոդելին:

 

Լրացուցիչ նյութերի ստուգումը

 

357. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերի համաձայն, փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված օգտակար մոդելի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Այս դեպքում փորձաքննության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան մեկ ամսով:

358. Լրացուցիչ նյութերը համարվում են օգտակար մոդելի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցնելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված օգտակար մոդելի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն կարող է դա ձևակերպել որպես առանձին հայտ:

359. Հայտատուի նախաձեռնությամբ հայտի փաստաթղթերի մեջ ուղղումներ կամ ճշգրտումներ կատարող լրացուցիչ նյութեր ստանալու դեպքում ստուգվում է նաև դրանց ներկայացման համար նախատեսված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը: Նշված փաստաթուղթը լրացուցիչ նյութերի հետ չներկայացնելու դեպքում, վերջիններս հաշվի չեն առնվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

360. Հայտատուի կողմից սահմանված ժամկետների պահպանման ստուգումը կատարվում է սույն Կարգի 357-րդ կետի համաձայն:

361. Հայտատուի նախաձեռնությամբ կամ Գործակալության հարցման հիման վրա լրացուցիչ նյութեր ստանալու դեպքում ստուգվում է` արդյո՞ք դրանք չեն փոփոխում հայտարկված օգտակար մոդելի էությունը:

362. Այն հատկանիշները, որոնք բնութագրում են միայն նախորդող տեխնիկայի մակարդակի լուծումները (այդ թվում և ամենամոտ նմանակը), չեն վերաբերում հայտի սկզբնական նյութերում հայտարկված օգտակար մոդելի հատկանիշներին:

363. Այն դեպքում, երբ հայտը վերաբերում է տարբերակներ հանդիսացող օգտակար մոդելների խմբին, հայտի սկզբնական նյութերում պարունակվող խմբի որևէ օգտակար մոդելի հատկանիշներ են համարվում նկարագրության մեջ հենց այդ օգտակար մոդելի վերաբերյալ հիշատակված հատկանիշները:

364. Լրացուցիչ նյութերը չեն համարվում օգտակար մոդելի էությունը փոփոխող, եթե դրանք հայտարկված օգտակար մոդելի մասին պարունակում են հայտի սկզբնական նյութերում բացակայող տեղեկություններ, որոնք հավակնության սահմանման մեջ ներառվելու ենթակա հատկանիշներ չեն: Այդպիսի տեղեկություններ կարող են համարվել, մասնավորապես, օգտակար մոդելի իրագործմանը վերաբերող նոր (լրացուցիչ) տվյալները, օգտակար մոդելի իրագործման օրինակները, լրացուցիչ տեխնիկական արդյունքի ստացման հնարավորության նշումը, ճշգրտված գրաֆիկական նյութերը և այլն:

365. Եթե փորձաքննությունը գտնում է, որ լրացուցիչ նյութերը փոփոխում են հայտարկված օգտակար մոդելի էությունը, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, թե ներկայացված լրացուցիչ նյութերից որոնք են փոփոխել օգտակար մոդելի էությունը:

366. Եթե լրացուցիչ նյութերում ներկայացվում է հայտատուի կողմից փոփոխված հավակնության սահմանումը, ստուգման ընթացքում որոշվում է` արդյո՞ք այդ հավակնության սահմանումը ներառում է այլ օգտակար մոդել այն հավակնության սահմանման նկատմամբ, որի նկատմամբ կատարվել են փոփոխություններ:

367. Փոփոխված հավակնության սահմանումը համարվում է այլ օգտակար մոդել ներառող, եթե`

ա) հավակնության սահմանման մեջ ներառվում է լրացուցիչ անկախ կետ.

բ) նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունը փոխարինվում է այլ, ոչ համարժեք չհատվող և կախվածության մեջ չգտնվող հասկացությամբ.

գ) օգտակար մոդելի առարկայի տեսակը (սարք, եղանակ, նյութ և այլն) փոփոխվում է, եթե չի կատարվել պայմանը, որով վերստին նշված օգտակար մոդելի տեսակը առավելագույն չափով համապատասխանում է փոփոխված օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ ներառվող հատկանիշների բնույթին:

368. Եթե լրացուցիչ նյութերը ամբողջությամբ կամ մասամբ փոփոխում են հայտարկված օգտակար մոդելի էությունը և (կամ) ներկայացված են առանց օգտակար մոդելի միասնության պահանջի պայմանները պահպանելու, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, որ դրանք չեն կարող հաշվի առնվել փորձաքննության կողմից ամբողջությամբ կամ համապատասխան մասով:

 

Հայտի փոխակերպումը

 

369. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, օգտակար մոդելի հայտը կարող է փոխակերպվել գյուտի հայտի մինչև օգտակար մոդելի արտոնագիր տալու վերաբերյալ Գործակալության որոշման ընդունումը:

370. Այդ փոխակերպման վերաբերյալ հայտատուի ներկայացված դիմումն ստանալուց հետո ստուգվում է դրա ձևակերպման համապատասխանությունը սույն Կարգի 225-233-րդ կետերի պահանջներին և պարզվում է դիմում ներկայացնելու համար վճարված և սահմանված պետական տուրքերի չափերի համապատասխանությունը:

371. Եթե դիմումը ներկայացված է սահմանված ժամկետի խախտմամբ, դիմումը մերժվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

372. Եթե դիմումի հետ մեկտեղ չի ներկայացվում պետական տուրքի վճարման անդորրագիրը, ապա դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

373. Հայտը, որի փոխակերպումը չի կայացել, մնում է օգտակար մոդելի հայտ, և նրա վերաբերյալ կիրառվում է սույն Կարգը:

374. Եթե պարզվում է, որ դիմումը ձևակերպված է սահմանված պահանջներին համապատասխան, ներկայացված է սահմանված ժամկետում, և միաժամանակ ներկայացված է սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, ապա հայտը փոխակերպվում է, ինչի մասին ծանուցվում է հայտատուն` տեղեկացվելով, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի «Գյուտի արտոնագիր ստանալու մասին հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգի» համաձայն:

375. Եթե հայտատուի կողմից հայտի փոխակերպման մասին ներկայացված դիմումի ստացման թվականի դրությամբ ներկայացվել են օգտակար մոդելի հայտով ճշգրտումներ կամ ուղղումներ կատարող լրացուցիչ նյութեր կամ օգտակար մոդելի ճշգրտված հավակնության սահմանումը, ապա այդ նյութերի ստուգումը կատարվում է սույն Կարգի համաձայն, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

376. Եթե օգտակար մոդելի հայտը հետ կանչված է կամ համարվում է հետ կանչված, ապա հայտի փոխակերպումը չի կատարվում:

377. Եթե հայտի փոխակերպման մասին դիմումը վերաբերում է հայտի, որը համարվում է հետ կանչված Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջներին չբավարարելու պատճառով, և դիմումի հետ մեկտեղ ստացվել է բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմում, ապա վերջինս քննարկվում է սույն Կարգի 272-291-րդ կետերի համաձայն: Եթե հնարավոր է վերականգնել ժամկետը, ապա հայտատուն ծանուցվում է այդ մասին, ինչպես նաև հայտը փոխակերպելու մասին, եթե բավարարված են սույն կետով սահմանված պահանջները:

378. Եթե մինչև հայտի փոխակերպման մասին հայտատուին ծանուցագիր ուղարկելը, հայտատուից ստացվել է հայտի փոխակերպման մասին իր դիմումը հետ կանչելու մասին դիմում, ապա հայտը համարվում է չփոխակերպված, իսկ վճարված պետական տուրքը` վերադարձման ենթակա:

379. Եթե հայտը փոխակերպելու մասին հայտատուին ծանուցագիր ուղարկելուց հետո հայտատուից ստացվել է խնդրագիր հայտի փոխակերպման մասին իր դիմումը հետ կանչելու մասին, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ հայտի հակառակ փոխակերպման և վճարված պետական տուրքի վերադարձման համար:

 

Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը

 

380. Եթե հայտի փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված օգտակար մոդելը վերաբերում է սույն Կարգի 28-րդ կետին, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին:

381. Մինչև արտոնագիր տալը մերժելու մասին որոշման կայացումը հայտատուին կարող է ուղարկվել հարցում` բերելով փաստարկներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ արտոնագիր տալը մերժելու համար, անհրաժեշտության դեպքում հղում կատարելով տեղեկատվության համապատասխան աղբյուրներին և առաջարկելով հերքել փորձաքննության կողմից բերված փաստարկները:

382. Օրենքի 29-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, արտոնագիր տալը մերժելու մասին փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմելու գործակալություն: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

383. Օրենքի 29-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն, կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնելու Գործակալության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

384. Եթե պարզվի, որ հայտարկված օգտակար մոդելի հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և կախյալ կետեր, և անկախ կետը չի համապատասխանում արտոնագրաունակության պայմաններից որևէ մեկին, իսկ հայտատուն հրաժարվում է ճշգրտել այդ կետը, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին:

385. Եթե պարզվի, որ հայտարկված օգտակար մոդելի, որը բնութագրվել է մեկ անկախ կետ և կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանումով, անկախ կետը համապատասխանում է արտոնագրաունակության պայմաններին, իսկ կախյալ կետերում պարունակվող օգտակար մոդելի բնութագրումը խոչընդոտում է հայտատուի կողմից նշված օգտակար մոդելի նշանակության իրականացումը, կամ էլ հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, իսկ հայտատուն հրաժարվում է ճշգրտել կամ հանել այդ կախյալ կետերը, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին:

386. Այն դեպքում, երբ հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և այն չի ներառում նկարագրության մեջ առկա օգտակար մոդելի էական հատկանիշը, ինչի արդյունքում օգտակար մոդելը չի համապատասխանում արտոնագրաունակության պայմաններից որևէ մեկին, և հայտատուն հրաժարվում է այդ հատկանիշը ներառել հավակնության սահմանման մեջ, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին:

387. Եթե պարզվի, որ հավակնության սահմանման մեջ բնութագրված հայտարկված օգտակար մոդելների խմբից որևէ մեկը արտոնագրաունակ չէ, և հայտատուն հրաժարվում է ճշգրտել կամ հանել հավակնության սահմանումից այդ օգտակար մոդելի բնութագրումը, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին: Ընդ որում, որոշման մեջ հաստատվում է խմբի մյուս օգտակար մոդելի (օգտակար մոդելների) արտոնագրաունակությունը:

 

ԳԼՈՒԽ 17. ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

388. Եթե փորձաքննության արդյունքում որոշվում է, որ հայտը, որը վերաբերում է որպես օգտակար մոդել պահպանվող տեխնիկական լուծմանը, պարունակում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և այդ փաստաթղթերը ձևակերպված են սույն Կարգի սահմանված պահանջներին համապատասխան, կայացվում է արտոնագիր տալու մասին որոշում:

389. Եթե օգտակար մոդելի արտոնագիր տալու մասին որոշումը կայացվում է արտոնագրի գործողության 2-րդ տարում կամ ավելի ուշ, ապա որոշման մեջ նշվում է արտոնագիրը գործողության մեջ պահելու այդ տարիների համար նախատեսված պետական տուրքերի վճարման անհրաժեշտության մասին:

390. Հայտով արտոնագիրը տրվում է, և համապատասխան նյութերը հրապարակման են հանձնվում որոշման մեջ նշված բոլոր պետական տուրքերը լրիվ չափով վճարելու մասին անդորրագրի ներկայացումից հետո:

 

Օգտակար մոդելի արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակումը

 

391. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա Գործակալությունը օգտակար մոդելը գրանցում է ՀՀ պետական գրանցամատյանում և անկախ արտոնագրատերերի թվից նրանց տալիս է մեկ արտոնագիր: Գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ Գործակալությունը իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, հրապարակում է օգտակար մոդելի լրիվ նկարագրությունը:

392. Եթե հայտի փորձաքննության ընթացքում հայտարկված օգտակար մոդելը ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ճանաչվում է գաղտնի, ապա հայտատուն ծանուցվում է այդ մասին, և տրված արտոնագրի մասին տեղեկություններ չեն հրապարակվում:

393. Հայտատուի առևտրային շահերից ելնելով` արտոնագրի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների հրապարակումը չի կարող հետաձգվել:

 

Օգտակար մոդելի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ հեղինակին

չհիշատակելը

 

394. Եթե արտոնագիր ստանալու դիմումի մեջ հեղինակը չի հայտնել օգտակար մոդելի հրապարակվող տեղեկատվության մեջ որպես հեղինակ չհիշատակվելու մասին իր խնդրանքը, ապա նա այդ մասին կարող է հայտնել առանձին դիմումով` մինչև հրապարակման տեխնիկական նախապատրաստման ավարտը:

Հեղինակը կարող է նշված դիմումը հետ կանչել նույն ժամկետում:

 

ԳԼՈՒԽ 18. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Միջազգային հայտի ներկայացումը

 

395. ԱՀՊ-ի 2-րդ հոդվածի համաձայն, Գործակալությունը կատարում է ՀՀ ստացող գերատեսչության գործառույթները, ղեկավարվելով ԱՀՊ-ով, ԱՀՊ-ին կից Հրահանգով, ԱՀՊ-ի համապատասխան Վարչական հրահանգով, ՄՍՀԿ միջազգային բյուրոյի կողմից հրապարակվող համապատասխան ձեռնարկներով, ինչպես նաև Օրենքով և սույն Կարգով:

396. Գործակալությունը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն, եթե հայտատուներից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի կամ իրավաբանական անձ է, ինչպես նաև ՀՀ-ում մշտապես բնակվող ֆիզիկական անձ:

397. Միջազգային հայտը Գործակալություն ներկայացվում է անգլերեն լեզվով:

398. Միջազգային հայտը ներկայացվում է երեք օրինակով, որոնցից յուրաքանչյուրը պետք է պիտանի լինի անմիջական վերարտադրման համար: Եթե միջազգային հայտը ներկայացվել է պահանջվող քանակից պակաս օրինակներով, ապա ԱՀՊ-ին կից Հրահանգի 21.1. կանոնի համաձայն հայտատուի խնդրանքով Գործակալությունը կարող է պատրաստել միջազգային հայտի պահանջվող քանակը` պայմանով, որ հայտատուն վճարի համապատասխան պետական տուրքը:

399. Միջազգային հայտի դիմումը լրացվում ՄՍՀԿ-ի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի միջոցով:

400. Գործակալությունը ստուգում է միջազգային հայտի համապատասխանությունը ԱՀՊ-ի 11(1)-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված պահանջներին և համապատասխանության դեպքում սահմանում է դրա միջազգային ներկայացման թվականը և այդ թվականից մեկամսյա ժամկետում միջազգային հայտը առաքում է ՄՍՀԿ Միջազգային բյուրո:

401. Միջազգային հայտով միջազգային որոնում անցկացնելու համար համապատասխան տուրքի վճարման դեպքում Գործակալությունը միջազգային հայտի օրինակը` «որոնման պատճենը», առաքում է այն Միջազգային որոնման մարմին, որը նշված է միջազգային հայտի դիմումում:

 

Ազգային փուլ

 

402. ԱՀՊ-ի 2-րդ հոդվածի համաձայն Գործակալությունը կատարում է ՀՀ նշված և ընտրված գերատեսչության գործառույթները, ղեկավարվելով ԱՀՊ-ով, ԱՀՊ-ին կից Հրահանգով, ԱՀՊ-ի համապատասխան Վարչական հրահանգով, ՄՍՀԿ միջազգային բյուրոյի կողմից հրապարակվող համապատասխան ձեռնարկներով, ինչպես նաև Օրենքով և սույն Կարգով:

403. Միջազգային հայտը ազգային փուլ փոխադրելու համար հայտատուին անհրաժեշտ է խնդրարկվող առաջնության թվականից 31 ամսվա ընթացքում առնվազն Գործակալություն ներկայացնել սույն Կարգի 44-64-րդ կետերի համաձայն դիմում արտոնագիր ստանալու մասին, որում նշված է նաև միջազգային հայտի համարը և ներկայացման թվականը, Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի հրապարակման առաջին էջը: Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե նշված փաստաթղթերը 31 ամսվա ընթացքում չեն ներկայացվել Գործակալություն, ապա ԱՀՊ ընթացակարգով միջազգային հայտի գործողությունը ՀՀ-ի նկատմամբ դադարեցվում է:

404. Միջազգային հայտը, որում ՀՀ-ն նշված է որպես նշված պետություն, որտեղ հայտատուն մտադրված է ստանալ օգտակար մոդելի արտոնագիր, որի նկատմամբ համաձայն ԱՀՊ-ի 11(1)-րդ հոդվածի սահմանված է միջազգային ներկայացման թվականը, կարող է քննարկվել Գործակալությունում` համաձայն Օրենքի (այսուհետ` ազգային փուլ):

405. Գործակալությունը սկսում է հայտի քննարկումը այն թվականից, որի դրությամբ լրանում է 31 ամիսը` սկսած միջազգային հայտի խնդրարկվող առաջնության թվականից, որը նշված է ԱՀՊ-ի 2(xi)-րդ հոդվածում:

406. Միջազգային հայտի մյուս փաստաթղթերը ներկայացվում են սույն Կարգի 31-35-րդ կետերի համաձայն:

407. Եթե հայտատուն ազգային փուլ է փոխադրում միջազգային հայտ, որի հավակնության սահմանումը փոփոխվել է համաձայն ԱՀՊ-ի 19-րդ հոդվածի, ապա հայտատուին անհրաժեշտ է ներկայացնել փոփոխված հավակնության սահմանման հայերեն թարգմանությունը` միաժամանակ կցելով հայտատուի կողմից կատարված փոփոխությունների պարզաբանումները:

408. Եթե հայտատուն ազգային փուլ է փոխադրում միջազգային հայտ, որի հավակնության սահմանումը, նկարագրությունը և գծագրերը փոփոխվել են համաձայն ԱՀՊ-ի 34(2)(b)-րդ հոդվածի, ապա հայտատուին անհրաժեշտ է ներկայացնել միջազգային հայտի հայերեն թարգմանությունը` հաշվի առնելով Միջազգային նախնական փորձաքննության կողմից կատարված փոփոխությունները` ներկայացնելով դրանց հայերեն թարգմանությունը:

 

Ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի փորձաքննությունը

 

409. ԱՀՊ-ի 11(3)-րդ հոդվածի համաձայն, միջազգային հայտի ներկայացման թվականը Գործակալությունը` որպես նշված կամ ընտրված գերատեսչություն, սահմանում է ըստ միջազգային հայտի միջազգային ներկայացման թվականի:

410. Փորձաքննության ընթացքում, ԱՀՊ-ի 27(1)-րդ հոդվածի համաձայն, միջազգային հայտի ձևին ու բովանդակությանը ներկայացվում են ԱՀՊ և դրան կից Հրահանգով սահմանված պահանջներ:

411. Փորձաքննության ընթացքում ստուգվում է`

ա) հայտի անհրաժեշտ և սույն Կարգով սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը.

բ) վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանված չափին.

գ) դիմումում նշված տեղեկությունների համապատասխանությունը միջազգային հայտի հրապարակման մեջ բերված մատենագիտական տվյալներին.

դ) հայտատուի անվանմանը, հեղինակներին, ինչպես նաև խնդրարկվող առաջնությանը վերաբերող տեղեկությունների փոփոխման մասին վկայող փաստաթղթերի առկայությունը.

ե) լրացուցիչ նյութերի ներկայացման սահմանված կարգի պահպանումը.

զ) ըստ ՄԱԴ-ի օգտակար մոդելի դասակարգման ճշտությունը.

է) միջազգային որոնման հաշվետվության և (կամ) միջազգային նախնական փորձաքննության եզրակացության առկայությունը:

412. Եթե միջազգային որոնման հաշվետվությունը և (կամ) միջազգային նախնական փորձաքննության եզրակացությունը ներառում են օգտակար մոդելի միասնության պահանջի խախտման մասին հետևություններ, և հաստատվում է դրանց հիմնավորվածությունը, ապա այն դեպքում, երբ միջազգային հայտի որևէ մասերով չի կազմվել միջազգային որոնման հաշվետվություն կամ չի անցկացվել միջազգային նախնական փորձաքննություն, քանի որ հայտատուի կողմից վճարված չեն ԱՀՊ-ի 17(3)(a)-րդ և 34(3)(a)-րդ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տուրքերը, միջազգային հայտի նշված մասերը կարող են հաշվի առնվել քննարկման ընթացքում` պայմանով, որ հայտատուն վճարի սահմանված պետական տուրքը:

413. Սահմանված պետական տուրքի չվճարման դեպքում քննարկման են դրվում միջազգային հայտի միայն այն մասերը, որոնցով կազմվել է միջազգային որոնման հաշվետվությունը և (կամ) անցկացվել է միջազգային նախնական փորձաքննությունը:

414. Եթե միջազգային հայտի նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ձևակերպված է դրա փաստաթղթերի նկատմամբ պահանջների խախտմամբ, սույն Կարգի 234-239-րդ կետերի համաձայն հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

 

ԴԻՄՈՒՄ                                            ՀՀ մտավոր սեփականության

                                                          գործակալություն

օգտակար մոդելի ՀՀ արտոնագիր ստանալու մասին        Երևան  10, Գլխավոր պող.

                                                       Կառավարական տուն 3

 

._________________________________________________________________________.

|  1|.__. Հանդիսանում է ավելի վաղ           |ստացման   |երկրի ծածկագիրը   |

.___||  | ֆաքսիմիլային կապով ներկայացված    |թվականը   |ըստ ՄՍՀԿ ST.3     |

|.__. դիմումի բնօրինակը                 |          |ստանդարտի         |

.___|_______________________________________|_____________________________|

|  2|.__. Միջազգային հայտի գրանցման համարը  |Մտից N                       |

.___||86| և  ներկայացման թվականը            |                             |

լրաց|.__.                                   |                             |

վում|_______________________________________|_____________________________|

է ՀՀ|.__. Միջազգային հայտի միջազգային       |.__.                         |

ՄՍ  ||87| հրապարակման համարը և  թվականը     ||21| Հայտի պետական գրանցման N|

գոր-|.__.                                   |.__.                         |

ծակա|_______________________________________|_____________________________|

լու-|.__. Միջազգային հայտի ազգային փուլ     |.__. Հայտի ներկայացման       |

թյու||85| փոխադրման թվականը                 ||22| թվականը                 |

նը  |.__.                                   |.__.                         |

.___|_____________________________________________________________________|

|  3|.__.                                                                 |

.___||54| Օգտակար մոդելի անվանումը                                        |

|.__.                                                                 |

.___|_____________________________________________________________________|

|  4|.__. Հայտատու (ներ), բնակության կամ|հեռախոսի N, ֆաքսի N,|երկրի       |

.___||71| գտնվելու վայրի հասցեն         |էլեկտրոնային փոստի  |ծածկագիրը   |

|.__.                               |հասցեն              |ըստ         |

|                                   |                    |ՄՍՀԿ ST.3   |

|                                   |                    |ստանդարտի   |

.___|___________________________________|____________________|____________|

|  5|.__. Հեղինակ (ներ)                 |հասցեն (բնակության  |երկրի       |

.___||72| (անուն, ազգանուն)             |կամ գտնվելու վայրը) |ծածկագիրը   |

|.__.                               |                    |ըստ         |

|                                   |                    |ՄՍՀԿ ST.3   |

|                                   |                    |ստանդարտի   |

|_____________________________________________________________________|

|Ես (մենք)                                                            |

|խնդրում եմ (ենք) օգտակար մոդելի մասին հրապարակվող տեղեկություններում |

|չհիշատակել ինձ (մեզ) որպես հեղինակ (ներ):                            |

|Անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն (ներ)                     |

|_____________________________________________________________________|

|Հեղինակի իրավահաջորդը, որը հայտատուին զիջել է արտոնագիր ստանալու     |

|իրավունքը (նշվում է անունը, ազգանունը կամ անվանումը, հասցեն և  երկրի |

|անվանումը, ստորագրությունը, թվականը)                                 |

.___|_____________________________________________________________________|

|  6|._. հրաժարվում եմ (ենք) լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից   |

.___|._.                                                                  |

|._. խնդրում եմ (ենք) գաղտնագրել սույն օգտակար մոդելը                 |

|._.                                                                  |

|._. նախատեսվում է օգտակար մոդելն արտոնագրել օտարերկրյա               |

|._. պետություններում                                                 |

.___|_____________________________________________________________________|

|  7|    Սույն օգտակար մոդելի առաջնությունը խնդրում եմ (ենք) սահմանել`    |

.___|                                                                     |

|._. Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություն առաջին հայտը            |

|._. ներկայացնելու թվականով ըստ «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ   |

|    հոդվածի 2-րդ մասի                                                |

|                                                                     |

|._. ՀՀ ՄՍ գործակալություն ավելի վաղ ներկայացրած հայտի վերաբերյալ     |

|._. լրացուցիչ նյութերի ստացման թվականով ըստ «Արտոնագրերի մասին» ՀՀ   |

|    օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի                                   |

|                                                                     |

|._. ՀՀ ՄՍ գործակալություն ավելի վաղ ներկայացրած հայտի ստացման        |

|._. թվականով ըստ «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ    |

|    կետի                                                             |

|                                                                     |

|._. «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն   |

|._. սկզբնական հայտի ստացման թվականով, որից զատվել է հայտը            |

|_____________________________________________________________________|

|.__. Առաջին կամ       .__. խնդրարկվող          .__. Առաջին հայտի     |

||31| սկզբնական, ավելի |32| առաջնության թվականը |33| ներկայացման երկրի|

|.__. վաղ ներկայացված  .__.                     .__. ծածկագիրը կամ    |

|     հայտի N                                        անվանումը        |

|                                                    (կոնվենցիայով    |

|                                                    առաջնություն     |

|                                                    խնդրարկելու      |

|                                                    դեպքում)         |

.___|_____________________________________________________________________|

|  8|                        |    քանակը       |Հայտ ներկայացնելու և      |

.___| Կցվող փաստաթղթերի ցանկը|_________________|արտոնագիր ստանալու        |

|                        |թերթի 1  |օրինակ-|իրավունքի հիմքը (առանց    |

|                        |օրինակում|ների   |փաստաթուղթը ներկայացնելու)|

|________________________|_________|_______|                          |

|._. օգտակար մոդելի      |         |       |                          |

|._. նկարագրությունը     |         |       |                          |

|________________________|_________|_______|                          |

|._. օգտակար մոդելի      |         |       |._. պայմանագիր հեղինակի և |

|._. հավակնության        |         |       |._. գործատուի միջև        |

|    սահմանումը          |         |       |                          |

|________________________|_________|_______|                          |

|._. ծրագիր (եր) և  այլ  |         |       |                          |

|._. նյութեր             |         |       |                          |

|________________________|_________|_______|                          |

|._. համառոտ շարադրանքը  |         |       |                          |

|._. (ռեֆերատ)           |         |       |._. պայմանագիր գործատուի  |

|________________________|_________|_______|._. և  այլ անձանց միջև    |

|._. պետական տուրքի      |         |       |    այդ իրավունքը զիջելու |

|._. վճարումը հաստատող   |         |       |    մասին, հեղինակի և  այդ|

|    փաստաթուղթը         |         |       |    անձանց միջև           |

|________________________|_________|_______|    համապատասխան          |

|._. առաջին հայտի (երի)  |         |       |    պայմանագրերի          |

|._. վավերացված պատճենը  |         |       |    առկայության դեպքում   |

|    (ները) կոնվենցիայով |         |       |                          |

|    առաջնություն        |         |       |                          |

|    խնդրարկելու դեպքում |         |       |                          |

|________________________|_________|_______|                          |

|._. հայտի               |         |       |                          |

|._. թարգմանությունը     |         |       |                          |

|    հայերեն             |         |       |                          |

|________________________|_________|_______|                          |

|._. հավատարմատարի կամ   |         |       |                          |

|._. այլ ներկայացուցչի   |         |       |                          |

|    իրավասությունները   |         |       |._. պայմանագիր հեղինակի և |

|    հաստատող փաստաթուղթ |         |       |._. այլ անձանց միջև  այդ  |

|    (լիազորագիր) կամ դրա|         |       |    իրավունքը զիջելու     |

|    վավերացված պատճենը  |         |       |    մասին                 |

|________________________|_________|_______|                          |

|._. այլ փաստաթղթեր      |         |       |                          |

|._. (նշել)              |         |       |                          |

|________________________|_________|_______|                          |

|._. հայտին կցվում է դրա |         |       |                          |

|._. պատճենը             |         |       |                          |

|    մեքենաընթեռնելի     |         |       |._. ժառանգության իրավունք |

|    կրիչի վրա           |         |       |._.                       |

.___|__________________________________|__________________________________|

|  9|._. Հայտատուի (ների)              |._. Արտոնագրային ._. Այլ          |

.___|._. ներկայացուցիչ (ներ)           |._. հավատարմատար ._. ներկայացուցիչ|

|__________________________________|__________________________________|

| Անուն, ազգանուն                  |հեռախոսի N                        |

|                                  |__________________________________|

|                                  |ֆաքսի N                           |

|                                  |__________________________________|

| Հասցեն                           |էլեկտր. փոստի հասցեն              |

.___|_____________________________________________________________________|

| 10| Հասցե նամակագրության   |._. Խնդրում եմ (ենք) նամակագրությունը վարել |

.___| համար (փոստային հասցեն,|._. հայտատուի ներկայացուցչի հասցեով         |

| հասցեատիրոջ անունը,    |                                            |

| անվանումը)             |                                            |

|_____________________________________________________________________|

|                                  |հեռախոսի N                        |

|                                  |__________________________________|

|                                  |ֆաքսի N                           |

|                                  |__________________________________|

|                                  |էլեկտր. փոստի հասցեն              |

.___|_____________________________________________________________________|

| 11| Ստորագրություն (ներ) և  ամսաթիվ                                     |

.___|                                                                     |

| (Հայտատուի (ների) կամ նրա ներկայացուցչի (ների)                      |

| ստորագրությունը վերծանումով)                                  (կնիք)|

._____________________________________________________________________.

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
01.04.2005
N 70-Ն
Հրաման