102.0043.120905
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 09 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 սեպտեմբերի 2005 թվականի թիվ ՔՀ-43-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել քրեակատարողական ծառայողների երդման կարգը (համաձայն հավելվածի):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին` սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում ապահովել մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողների երդման արարողությունների կազմակերպումը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի հուլիսի 12-ի «Քրեակատարողական ծառայողի երդման կարգը հաստատելու մասին» թիվ 101-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2005 թվականի սեպտեմբերի 8-ի
թիվ ՔՀ-43-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՄԱՆ
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակված անձը իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ փորձաշրջանն անցնելու օրվանից երկու ամսվա ընթացքում տալիս է երդում:
(1-ին կետը փոփ. 09.09.10 թիվ 182-Ն հրաման)
i
2. Քրեակատարողական ծառայողի երդման արարողությունը քրեակատարողական հիմնարկում կամ կենտրոնացված կարգով` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպում և իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը կամ քրեակատարողական հիմնարկը:
(2-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 182-Ն հրաման)
i
3. Երդման արարողության անցկացման ժամանակը սահմանում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկը ղեկավարը: Քրեակատարողական ծառայողը երդման արարողության ժամանակի մասին տեղեկացվում է երդման արարողությունից առնվազն երեք օր առաջ:
(3-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 182-Ն հրաման)
4. Քրեակատարողական ծառայողը երդումը տալիս է մեկ անգամ` անհատական կարգով երդման տեքստն ընթերցելու միջոցով: Այնուհետև քրեակատարողական ծառայողը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև: Քրեակատարողական ծառայողը երդման արարողության ընթացքում պարտադիր կրում է իր ծառայողական համազգեստը:
6. Երդում տվող քրեակատարողական ծառայողը մոտենում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշին, բարձրաձայն ընթերցում է երդման տեքստը և ստորագրում իր ազգանվան դիմաց:
i
7. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկը` երդման արարողությունն անցկացնող պաշտոնատար անձը շնորհավորում է երդում տված քրեակատարողական ծառայողին:
(7-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 182-Ն հրաման)
8. Տվյալ օրը երդման արարողությունն ավարտելուց հետո հնչեցվում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: