103.0178.020905
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 09 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10305359
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 օգոստոսի 2005 թվականի N 178-Ն
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 577-Ն որոշումը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ, 71-րդ հոդվածի 5-րդ կետերի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
ա) «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնները հաստատելու մասին» ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1998 թ. հուլիսի 2-ի N 323 հրամանը.
i
բ) «Պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի կանոնները հաստատելու մասին» ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1998 թ. մայիսի 22-ի N 253 հրամանը.
գ) «Հեղուկ վառելիքի և տեխնիկական հեղուկների մանրածախ առևտրի կանոնները հաստատելու մասին» ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1998 թ. սեպտեմբերի 15-ի N 445 հրամանը.
2. Առևտրի և ծառայությունների վարչության պետ Գ. Քոչարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2006 թ. հունվարի 1-ից:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին: