(ուժը կորցրել է 06.06.08 թիվ 308-Ն որոշում)
i
600.0108.220805
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 08 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005333
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2005 թվականի N 108-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 84-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գործող փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ձևը (հավելված):
2. Սահմանել, որ`
ա) լիցենզավորված անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով լրացված տեխնիկատնտեսական տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը.
բ) միևնույն լիցենզավորված անձը մեկից ավելի փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզավորված գործունեություն իրականացնելու դեպքում սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևը լրացնում է յուրաքանչյուր փոքր հիդրոէլեկտրակայանի համար առանձին:
i
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ցանկի և ձևերի մասին» 84-Ն որոշման 1-ին կետով հաստատված «էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությանը վերաբերող տեղեկատվությունների ներկայացման ցանկ» N 1 հավելվածի աղյուսակից հանել 4-րդ սյունակը, իսկ «Տեղեկատվություն ՀԷԿ-ում (-երի համալիրում) արտադրված էլեկտրական էներգիայի (հզորության) վերաբերյալ» N 2 հավելվածի 2-1 Ձևից` «**) Չի լրացվում փոքր ՀԷԿ -երի կողմից» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի օգոստոսի 3-ի
«Հայաստանի Հանրապետությունում
գործող փոքր
հիդրոէլեկտրակայաններում
էլեկտրական էներգիայի
արտադրության լիցենզավորված
գործունեություն իրականացնող
անձանց կողմից ներկայացվող
լիցենզավորված գործունեության
վերաբերյալ տեխնիկատնտեսական
տեղեկատվության ձևը հաստատելու
և Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2002 թվականի
նոյեմբերի 29-ի N 84-ն որոշման
մեջ փոփոխություն կատարելու
մասին» N 108-Ն որոշմամբ
__________________________
/ընկերության անվանումը/
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
____ ____________ 200.. թ.
(եռամսյակ)
Ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը
._______________________________________________________________________.
| | |Չափի |Աճողական|Ընդամենը|ամիսներ |
| | |միավոր |տարվա |եռամսյակ|___________|
| | | |սկզբից | |...|...|...|
|___|____________________________|________|________|________|___|___|___|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
| 1|Էլեկտրական էներգիայի |հազ կՎտԺ| | | | | |
| |արտադրությունը | | | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
| 2|Էլեկտրական էներգիայի ծախսը | | | | | | |
| |սեփական կարիքների համար` | | | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
|2.1|բնեղեն արտահայտությամբ |հազ կՎտԺ| | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
|2.2|% (1)-ին կետի նկատմամբ |% | | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
| 3|Էլեկտրական էներգիայի | | | | | | |
| |տեխնոլոգիական կորուստները | | | | | | |
| |կայանի տարրերում` | | | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
|3.1|բնեղեն արտահայտությամբ |հազ կՎտԺ| | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
|3.2|% (1)-ին կետի նկատմամբ |% | | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
| 4|Բաշխողից գնված էլեկտրական |հազ կՎտԺ| | | | | |
| |էներգիայի քանակը | | | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
| 5|Էլեկտրական էներգիայի օգտակար|հազ կՎտԺ| | | | | |
| |առաքումը (տ1-տ2.1-տ3.1) | | | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
| 6|Կայանով անցած ջրի քանակը |մլն մ3 | | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
| 7|Կայանով անցած կողային ջրի |մլն մ3 | | | | | |
| |քանակը | | | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
| 8|Ոռոգման նպատակով բաց թողնված|մլն մ3 | | | | | |
| |ջրի քանակը, ընդամենը` | | | | | | |
|___|____________________________|________|________|________|___|___|___|
|8.1|որից` |-»- | | | | | |
| |ջրի կորուստները | | | | | | |
._______________________________________________________________________.
______________________________________ _____________________
/ընկերության ղեկավարի ստորագրությունը/ /անունը, ազգանունը/
Կ.Տ.