Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱ ...

 

 

600.0019.310305

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         03           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005143

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2005 թվականի N 19-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 1-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 109-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը, 22-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի» N 8 հավելվածի` «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորությունների սահմանման սկզբունքների» 5-րդ և 6-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ:

«5. Համակարգի օպերատորի կարգավարման ենթակա առավելագույն` տնօրինելի հզորությունը, կազմում է պայմանագրային հզորության մի մասը և հաշվի է առնում հզորությունները սահմանափակող բնակլիմայական գործոնները ջերմային և ատոմային կայաններում (արտաքին օդի ջերմաստիճանը, խոնավությունը, տեղակայման վայրի բարձրությունը), ջրի ելքն ու էջքը հիդրոկայաններում, ինչպես նաև հզորությունների խզումները, որոնք պայմանավորված են հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ և մնացորդային ռեսուրսներով:

2006 թվականի հունվարի 1-ից հզորությունների` բնակլիմայական գործոններով պայմանավորված սահմանափակումների, մաշվածությամբ և մնացորդային ռեսուրսներով պայմանավորված խզումների, ինչպես նաև տեխնիկական նվազագույն հզորությունների մակարդակները հավաստում է անկախ փորձագիտական կազմակերպությունը:

(1-ին կետն ուժը կորցրել է 15.06.07 թիվ 272-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի` «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիր (10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող)» N 2 հավելվածի աղյուսակում «Այդ թվում «սառը» պահուստային» բառերը փոխարինել «Այդ թվում տնօրինելի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
02.03.2005
N 19-Ն
Որոշում