040.0340.060405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2005 թվականի N 340-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 330-Ա ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 866-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Մովսես Խորենացու փողոցի N 3 շենքից 2522.69 քառ. մետր ու N 7 շենքից 98 քառ. մետր մակերես ունեցող տարածքները հետ վերցնել և դրանք ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 330-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածում «շենքեր, շինություններ» տողի`
i
«Գույքի արժեքը» սյունակում «101415,5» թիվը փոխարինել «93132.8» թվով.
«Ծանոթագրություն» սյունակում «12333.7», «6794.8» և «5538.9» թվերը համապատասխանաբար փոխարինել «9713.01», «5327.31» և «4385.7» թվերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 866-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը» բաժնում նշված շենքերին վերաբերող աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|NN |Հանձնվող գույքի կազմը| Գույքի | Գտնվելու վայրը |Ծանոթագրություն |
|ը/կ| | արժեքը | (հասցեն), | |
| | |(մնացորդային)| հարկերը | |
| | | (հազ. դրամ) | | |
|___|_____________________|_____________|________________|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_____________________|_____________|________________|________________|
| |Հայաստանի | | | |
| |Հանրապետության | | | |
| |կառավարությանն | | | |
| |առընթեր մաքսային | | | |
| |պետական կոմիտեի | | | |
| |կենտրոնական ապարատ | | | |
|___|_____________________|_____________|________________|________________|
| 1.|Շենքեր, շինություններ| 80580| | |
|___|_____________________|_____________|________________|________________|
| |այդ թվում` | 49698.4|քաղ. Երևան, |ընդհանուր |
| | | |Ծովակալ Իսակովի |մակերեսը` |
| | | |պող., N 10 շենք |4817 քառ.մ |
|___|_____________________|_____________|________________|________________|
| | | 4653,61|քաղ. Երևան, |հարկերի |
| | | |Մովսես Խորենացու|ընդհանուր |
| | | |փող., N 3 շենքի |մակերեսը` |
| | | |1-ին, 2-րդ և |2119,69 քառ.մ |
| | | |3-րդ հարկեր |նկուղ` 403 քառ.մ|
|___|_____________________|_____________|________________|________________|
| | | 24000|քաղ. Երևան, |ընդհանուր |
| | | |Մովսես Խորենացու|մակերեսը` |
| | | |փող., N 3 շենքին|181 քառ.մ |
| | | |հարակից ճաշարան | |
|___|_____________________|_____________|________________|________________|
| | | 2227,99|քաղ. Երևան, |հարկերի |
| | | |Մովսես Խորենացու|ընդհանուր |
| | | |փող., N 7 շենքի |մակերեսը |
| | | |2-րդ և 3-րդ |98 քառ.մ |
| | | |հարկեր | |
._________________________________________________________________________.
«:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ