Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

118.0037.030205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         02           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11805079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 հունվարի 2005 թվականի N 37-Ն

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 279-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թ. օգոստոսի 21-ի «Բյուջետային ծախսերի հաշվարկման համար նորմեր և նորմատիվներ սահմանող լիազորված պետական կառավարման մարմնի մասին» N 352 որոշումը և ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 12-րդ կետի ա/ ենթակետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 26-ի «Գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 279-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

i

- 5-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության «Պետական պահպանության ապահովում» ստորաբաժանման աշխատողների գործուղման ծախսերը` ՀՀ Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:»:

i

- Հրամանը լրացնել նոր 5' կետով հետևյալ բովանդակությամբ. «6. Առանձին դեպքերում` պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, գործուղումը նախապես համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:»:

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Բնագրում վերջին պարբերությունում «5'» կետի փոխարեն գրված է

«6» կետ:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
19.01.2005
N 37-Ն
Հրաման