Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽ ...

 

 

040.1943.040205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1943-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1738-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1812-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածով հաստատված`

ա) եկամուտների գումարն ավելացնել 1,503,182.2 հազ. դրամով.

բ) ծախսերի գումարն ավելացնել 1,503,182.2 հազ. դրամով:

2. Օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակների համապատասխան ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, իսկ N 1 հավելվածում` վերաբաշխում` համաձայն N 4 հավելվածի:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

4. Հույժ գաղտնի:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարված ծախսերի վերաձևակերպման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1738-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի աղյուսակի 45-րդ կետը:

i

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1812-Ն որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1943-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|                     Եկամտատեսակը                          |Ցուցանիշների |

|                                                           |ավելացումները|

|                                                           |_____________|

|                                                           |    տարի     |

|___________________________________________________________|_____________|

|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ      |1503182,2    |

|___________________________________________________________|_____________|

|   որից`                                                   |             |

|___________________________________________________________|_____________|

|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ                                      |1503182,2    |

|___________________________________________________________|_____________|

|   որից`                                                   |             |

|___________________________________________________________|_____________|

|1. Հարկային եկամուտներ                                     |1401436,9    |

|___________________________________________________________|_____________|

|2. Պետական տուրքեր                                         |101745,3     |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1943-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________________.

|Խումբը|Ենթա- |Բյուջետային ծախսերի գործառական   |Ցուցանիշների  |

|      |խումբը|դասակարգման խմբերի և  ենթախմբերի |ավելացումները |

|      |      |անվանումները                     |______________|

|      |      |                                 |     տարի     |

|______|______|_________________________________|______________|

|      |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                 |1503182,2     |

|______|______|_________________________________|______________|

|      |      |այդ թվում`                       |              |

|______|______|_________________________________|______________|

|14    |      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ    |1503182,2     |

|______|______|_________________________________|______________|

|      |      |այդ թվում`                       |              |

|______|______|_________________________________|______________|

|      |06    |Այլ ծրագրեր                      |1503182,2     |

.______________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1943-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների   |Ցուցանիշների |

|                    անվանումները                           |ավելացումները|

|                                                           |_____________|

|                                                           |    տարի     |

|___________________________________________________________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                                           |1503182,2    |

|___________________________________________________________|_____________|

|   այդ թվում`                                              |             |

|___________________________________________________________|_____________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                             |1503182,2    |

|___________________________________________________________|_____________|

|   այդ թվում`                                              |             |

|___________________________________________________________|_____________|

|ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ                                       |(200000,0)   |

|___________________________________________________________|_____________|

|   այդ թվում`                                              |             |

|___________________________________________________________|_____________|

|Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ                          |(200000,0)   |

|___________________________________________________________|_____________|

|   այդ թվում`                                              |             |

|___________________________________________________________|_____________|

|Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ                   |(200000,0)   |

|___________________________________________________________|_____________|

|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ        |1703182,2    |

|___________________________________________________________|_____________|

|   այդ թվում`                                              |             |

|___________________________________________________________|_____________|

|Այլ ծախսեր                                                 |1703182,2    |

|___________________________________________________________|_____________|

|   այդ թվում`                                              |             |

|___________________________________________________________|_____________|

|Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր                     |1703182,2    |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1943-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  |Ցուցանիշների    |

|բը   |խում-|խմբերի և  ենթախմբերի, ֆինանսավորվող         |փոփոխությունները|

|     |բը   |ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և    |(ավելացումները  |

|     |     |բյուջետային ծախսերի տնտեսագիտական           |նշված են դրական |

|     |     |դասակարգման հոդվածների անվանումները         |նշանով, իսկ     |

|     |     |                                            |նվազեցումները`  |

|     |     |                                            |փակագծերում)    |

|     |     |                                            |________________|

|     |     |                                            |      տարի      |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                            |1503182,2       |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |այդ թվում`                                  |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|05   |     |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ                            |      -         |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |այդ թվում`                                  |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |03   |Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական)       |      -         |

|     |     |բուժօգնություն                              |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |այդ թվում`                                  |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |01. 18 տարեկան և  ավելի բարձր տարիքի անձանց |1138,0          |

|     |     |առողջության առաջնային պահպանման գծով պետական|                |

|     |     |պատվեր                                      |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |ՀՀ առողջապահության նախարարություն           |1138,0          |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերում             |1138,0          |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |07. Զորակոչային և  նախազորակոչային տարիքի   |(1138,0)        |

|     |     |անձանց բժշկական օգնության և  փորձաքննության |                |

|     |     |գծով պետական պատվեր                         |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |ՀՀ առողջապահության նախարարություն           |(1138,0)        |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերում             |(1138,0)        |

|_____|_____|____________________________________________|________________|

|14   |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ               |1503182,2       |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |այդ թվում`                                  |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |06   |Այլ ծրագրեր                                 |1503182,2       |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |այդ թվում`                                  |                |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ       |1703182,2       |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |ՀՀ կառավարություն                           |1703182,2       |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերում             |1703182,2       |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |04. Այլ ծրագրեր                             |(200000,0)      |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |ՀՀ պաշտպանության նախարարություն             |(200000,0)      |

|_____|_____|____________________________________________|________________|

|     |     |Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ    |(200000,0)      |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1943-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN  |      Եկամտատեսակը                |Պետական կառավարման |Ցուցանիշների |

|ը/կ |                                  |մարմնի անվանումը   |ավելացումները|

|    |                                  |                   |_____________|

|    |                                  |                   |     տարի    |

|_______________________________________|___________________|_____________|

|Պետական տուրք                          |                   |101745,3     |

|_______________________________________|___________________|_____________|

|    |այդ թվում`                        |                   |             |

|____|__________________________________|___________________|_____________|

|9.  |Օրենքով սահմանված այլ             |                   |101745,3     |

|    |ծառայությունների և                |                   |             |

|    |գործողությունների համար           |                   |             |

|____|__________________________________|___________________|_____________|

|9.9.|ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով|ՀՀ կառավարությանն  |101745,3     |

|    |ֆիզիկական անձանց (օդային          |առընթեր            |             |

|    |ուղևորների)  ելքի համար           |քաղաքացիական       |             |

|    |                                  |ավիացիայի գլխավոր  |             |

|    |                                  |վարչություն        |             |

|_________________________________________________________________________|

|II. Հարկային եկամուտների և  պետական տուրքերի բաշխումն ըստ գանձման համար  |

|պատասխանատու և  դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների     |

|_________________________________________________________________________|

|Հարկեր և  պետական տուրք                |                   |1503182,2    |

|_______________________________________|___________________|_____________|

|                                       |ՀՀ կառավարությանն  |101745,3     |

|                                       |առընթեր հարկային   |             |

|                                       |պետական            |             |

|                                       |ծառայություն       |             |

|_______________________________________|___________________|_____________|

|                                       |ՀՀ կառավարությանն  |1401436,9    |

|                                       |առընթեր մաքսային   |             |

|                                       |պետական կոմիտե     |             |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2004
N 1943-Ն
Որոշում