040.1132.180804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 2004 թվականի N 1132-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԴԵՖԻՑԻՏԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ և 20-րդ մասերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 611-Ա որոշման «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
ա) եկամուտների գումարն ավելացնել 3.621,090.0 հազ. դրամով.
բ) դեֆիցիտի գումարը պակասեցնել 3,621,090.0 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման NN 1 և 2 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 5-ի
N 1132-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի |Ցուցանիշների փոփոխությունը (դրական |
|ֆինանսավորման աղբյուրները |նշանով նշված են բյուջետային մուտքերի |
| |ավելացումները, իսկ փակագծերում` |
| |բյուջետային ելքերի ավելացումները) |
| |_________________________________________|
| | առաջին | ինն ամիս | տարի |
| | կիսամյակ | | |
|_______________________________|_____________|_____________|_____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | - |(3,621,090.0)|(3,621,090.0)|
|_______________________________|_____________|_____________|_____________|
|այդ թվում` | | | |
|_______________________________|_____________|_____________|_____________|
|Ա. Ներքին աղբյուրներ |4,649,050.0 |1,027,960.0 |1,027,960.0 |
|_______________________________|_____________|_____________|_____________|
|2. Բյուջետային միջոցների |4,649,050.0 |1,027,960.0 |1,027,960.0 |
|ժամանակավորապես ազատ մնացորդ | | | |
|_______________________________|_____________|_____________|_____________|
|Բ. Արտաքին աղբյուրներ |(4,649,050.0)|(4,649,050.0)|(4,649,050.0)|
|_______________________________|_____________|_____________|_____________|
|2. Վարկերի մարում |(4,649,050.0)|(4,649,050.0)|(4,649,050.0)|
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 5-ի
N 1132-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
| Եկամտատեսակը | Ցուցանիշների ավելացումները |
| |__________________________________|
| | առաջին | ինն ամիս | տարի |
| | կիսամյակ | | |
|______________________________________|__________|___________|___________|
|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ |0.0 |3,621,090.0|3,621,090.0|
|ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ | | | |
|______________________________________|__________|___________|___________|
|որից` | | | |
|______________________________________|__________|___________|___________|
|Գ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |0.0 |3,621,090.0|3,621,090.0|
._________________________________________________________________________.