Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 Ո ...

 

 

040.0991.140704

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2004 թվականի N 991-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման`

i

ա) վերնագրում և տեքստում «պետական եկամուտների նախարարություն» բառերը համապատասխան հոլովառությամբ փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով.

բ) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում տեղեկություններ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների մասին».

գ) 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

դ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում`

եռամսյակային արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին Ձև ՀՇ-1 հաշվետվության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն անհրաժեշտ ցուցանիշները (ձև 1),

տարվա արդյունքներով, մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը, անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն անհրաժեշտ ցուցանիշները (ձև 2):

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա նրան տրամադրում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ իրականացվող հսկողության ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

Ձև 1

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ՀՇ-1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանը «200 թ.__________ եռամսյակ» Ապահովադրի անվանումը Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը Հիմնադրամում գրանցման համարը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գտնվելու վայրը Գործունեության իրականացման վայրը Հեռախոսահամարը «Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 2 աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները` ըստ տողերի «Վճարված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 3 աղյուսակի 1-ին տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը

 

Ձև 2

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանը Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող) Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը Ապահովադրի կոդը (1-ին տող) Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Վկայականի համարը (2-րդ տող) Անձնագրի սերիան, համարը (5-րդ և 6-րդ տողեր) Սոցիալական քարտի համարը Գործունեության իրականացման վայրը (13-րդ տող) Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (9-րդ կամ 10-րդ տող) Հեռախոսահամարը (11-րդ և (կամ) 12-րդ տողեր) Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամուտներ (15-րդ տող) Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք (34-րդ տող) Հաշվարկված սոցիալական վճար (36-րդ տող)

 

-----------------------------------------

Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2004
N 991-Ն
Որոշում