Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ, ՀՀ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ, ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈ ...

 

 

124.0008.310504

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         05           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12404128

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

18 մայիսի 2004 թվականի N 1-05/8-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՈՐՈՇ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման 3-րդ կետի պահանջներին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

ՈՒժը կորցրած ճանաչել.

i

ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 01/45 հրամանը.

i

բ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համագործակցության մասին համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/776 հրամանը.

i

գ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/1945 հրամանը:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
18.05.2004
N 1-05/8-Ն
Հրաման