Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԻՆՈՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԻՆՈՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0673.170504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2004 թվականի N 673-Ա

 

«ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԻՆՈՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ «ԿԱՊԱՆԻ Ա. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 421-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 421-Ա որոշմամբ լուծարվող «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության լուծարման գործընթացը կանոնակարգելու և ձեռնարկության գույքը «Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման ամրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`

ա) ապահովել «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության պարտավորությունների մարումը.

բ) «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության լուծարումից մնացած գույքն ընդունելուց հետո դրա մի մասը` համաձայն հավելվածի, ամրացնել «Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` կնքելով անհատույց օգտագործման պայմանագիր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկությունը լուծարելու մասին» N 421-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետը:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի մայիսի 6-ի

N 673-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԿԱՊԱՆԻ Ա. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |     Գույքի անվանումը                   |Շահագործման|Քանակը|Սկզբնական|

|ը/կ|                                        | տարեթիվը  |(հատ) |արժեքը   |

|   |                                        |           |      |(դրամ)   |

|___|________________________________________|___________|______|_________|

|1. |«Սյունիքի» կինոթատրոնի շենք (660 քառ. մ)|1961 թ.    |1     |75414    |

|___|________________________________________|___________|______|_________|

|2. |Կինոթատրոնի աթոռներ                     |1987 թ.    |200   |9525     |

|___|________________________________________|___________|______|_________|

|3. |Գրասենյակային կահույք                   |1987 թ.    |1     |2596     |

|___|________________________________________|___________|______|_________|

|4. |Սեղան` 2 տումբանի                       |1987 թ.    |2     |341      |

|___|________________________________________|___________|______|_________|

|5. |Սեղան` մոնտաժային                       |1989 թ.    |1     |223      |

|___|________________________________________|___________|______|_________|

|6. |Սեղան` խմբագրական                       |1986 թ.    |1     |45       |

|___|________________________________________|___________|______|_________|

|7. |ՈՒժեղացուցիչ                            |1984 թ.    |1     |583      |

|___|________________________________________|___________|______|_________|

|8. |Սելեն ուղղիչ                            |1986 թ.    |1     |666      |

|___|________________________________________|___________|______|_________|

|9. |Բաշխիչ                                  |1986 թ.    |1     |108      |

|___|________________________________________|___________|______|_________|

|10.|Ղեկավարման վահանակ                      |1984 թ.    |1     |42       |

|___|________________________________________|___________|______|_________|

|11.|Էկրան                                   |1984 թ.    |1     |59       |

|___|________________________________________|___________|______|_________|

|12.|Էլ. փաթաթիչ                             |1984 թ.    |1     |131      |

|___|________________________________________|___________|______|_________|

|13.|Ֆիլմապահարան (ֆիլմոստատ)                |1984 թ.    |1     |9        |

|___|________________________________________|___________|______|_________|

|14.|Ֆիլմի փաթաթման սեղան                    |1990 թ.    |1     |112      |

|___|________________________________________|___________|______|_________|

|15.|Չհրկիզվող պահարան                       |1970 թ.    |1     |52       |

|___|________________________________________|___________|______|_________|

|16.|Կինոապարատ «ՊԿ»-2Ն                      |1970 թ.    |1     |897      |

|___|________________________________________|___________|______|_________|

|   |Ընդամենը                                |           |216   |90803    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.2004
N 673-Ա
Որոշում