(ուժը կորցրել է 04.05.07 թիվ 208-Ն որոշում)
i
600.0021.240204
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 02 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004027
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2004 թվականի N 21-Ն
i
ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը և 22-րդ հոդվածի 8-րդ կետը, նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ սահմանել 7.0 ԱՄՆ ցենտ 1 կՎտժ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի:
(1-ին կետը փոփ. 28.06.05 թիվ 86-Ն որոշում)
i
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ցուցանիշները գործում են 15 տարի ժամկետով` էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:
(2-րդ կետը փոփ. 28.06.05 թիվ 86-Ն, 13.12.05 թիվ 207-Ն որոշումներ)
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 23-ի «Հողմաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» N 62 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 28.06.05 թիվ 86-Ն որոշում)