040.0153.280204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 2004 թվականի N 153-Ն
i
ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 739 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 08.04.04 թիվ 542-Ն որոշում)
2. Երևանի քաղաքապետին`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
i
եռամսյա ժամկետում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագրի հետ միասին` առաջարկություններ սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) մինչև 2004 թվականի հունիսի 1-ը` Երևան քաղաքի փողոցների կապիտալ նորոգման 2004 թվականի ծրագիրը.
բ) եռամսյա ժամկետում ապահովել Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 շենքերի նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը.
գ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի ֆինանսավորման նպատակով` նշված ծրագրի իրականացման գրասենյակային հատկացման, ինչպես նաև պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու համար սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվով նախատեսվող գումարները հաշվարկային են և 2004 թվականի ընթացքում ճշտման անհրաժեշտություն ունեն, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին զեկուցել նշված ծրագրի կատարման ընթացքի մասին.
դ) սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային համամասնությունները:
(2-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 542-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ քննարկել սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետի կողմից տրվող զեկույցը:
i
3.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` որոշմամբ հաստատված նախահաշվի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերում նշված օբյեկտների ֆինանսավորումն իրականացնել միայն այդ օբյեկտների հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
(3.1-րդ կետը լրաց. 21.10.04 թիվ 1470-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - որոշման բնագրի 2-րդ կետում կա երկու հատ բ) ենթակետ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի փետրվարի 5-ի
N 153-Ն որոշման
i
ՆԱԽԱՀԱՇԻՎ ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 739 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ (ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ)
._________________________________________________________________________.
|NN | | Գումարը |
|ը/կ| | (հազ. դրամ) |
|___|_______________________________________________________|_____________|
| 1 | 2 | 3 |
|___|_______________________________________________________|_____________|
| | ԸՆԴԱՄԵՆԸ |10,038,371.7 |
| | |+ 3,377,194.2|
|___|_______________________________________________________|_____________|
| | այդ թվում` | |
|___|_______________________________________________________|_____________|
|1. | ԸՆԹԱՑԻԿ ՆԵՐՔԻՆ ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ |8,333,071.7 |
| | |+ 3,377,194.2|
|___|_______________________________________________________|_____________|
| | որից` | |
|___|_______________________________________________________|_____________|
| |ա) վթարային շենքերի քանդման հետևանքով | |
| |բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում| 3,755.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| |բ) պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը | |
| |վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով | |
| |բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում|612,871.7 |
|___|_______________________________________________________|_____________|
| |գ) «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի իրականացման | |
| |գրասենյակին հատկացվելիք գումար |6,834,284.2 |
|___|_______________________________________________________|_____________|
| |դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և | |
i
| |«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական | |
| |ընկերության նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» | |
| |փակ բաժնետիրական ընկերության պարտքերի մարման (պահանջի | |
| |իրավունքի գնում) |3,377,194.2 |
|___|_______________________________________________________|_____________|
| |ե) «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների | 70,000.0 |
| |ֆինանսավորում | |
|___|_______________________________________________________|_____________|
| |զ) «Խաչհար» և «Մոստովիկ» սահմանափակ | |
| |պատասխանատվությամբ ընկերությունների |81,651.2 |
| |կողմից կատարված Երևանի Պռոշյան փողոցի | |
| |տրամվայի գծերի ապամոնտաժման և | |
| |ասֆալտապատման աշխատանքների ֆինանսավորում | |
|___|_______________________________________________________|_____________|
| |է) Մյասնիկյան հրապարակի վրա գտնվող | |
| |քաղաքապետարանի նորակառույց շենքի |339,064.6 |
| |շահագործման հանձնման հետ կապված | |
| |լրացուցիչ աշխատանքների և կահավորման | |
| |ծախսերի ֆինանսավորում | |
|___|_______________________________________________________|_____________|
| |ը) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում | |
| |ընդգրկված կաթսայատների պահպանման ծախսերի |25,000.0 |
| |ֆինանսավորում | |
|___|_______________________________________________________|_____________|
| |թ) Ֆրանսիական «Ռենո» մակնիշի 10 ավտոբուսի և 10 | |
| |տրոլեյբուսի ձեռքբերման ծախսերի ֆինանսավորում |25,000.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| |ժ) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական |188,327.0 |
| |ընկերության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի «Ջերմային | |
| |տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից | |
| |օգտագործված ջրի դիմաց ունեցած պարտքի մարում | |
|___|_______________________________________________________|_____________|
|2. | ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ |500,900.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| | որից` | |
|___|_______________________________________________________|_____________|
| |ա) 3-րդ աստիճանի վթարային շենքերի ամրացում |418,200.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| | այդ թվում` | |
|___|_______________________________________________________|_____________|
| |Հալաբյան փողոցի N 31 շենք |160,000.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| |Լենինգրադյան փողոցի N 24 շենք | 39,500.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| |Սեբաստիայի փողոցի N 18 շենք |51,700.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| |Սեբաստիայի փողոցի N 26 շենք |53,800.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| |Արցախի փողոցի N 8/3 շենք |113,200.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| |բ) 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդում | 800.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| |գ) Սիլիկյան թաղամասի կոյուղագծի կառուցում |57,900.0 |
|___|_______________________________________________________|_____________|
|3. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ |28,400.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| | որից` | |
|___|_______________________________________________________|_____________|
| |սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի կազմում |28,400.0 |
|___|_______________________________________________________|_____________|
|4. | ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ |20,000.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| | որից` | |
|___|_______________________________________________________|_____________|
| |վթարային շենքերի նախագծման աշխատանքներ |20,000.0 |
|___|_______________________________________________________|_____________|
|5. | ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ |950,000.0 |
|___|_______________________________________________________|_____________|
| | որից` | |
|___|_______________________________________________________|_____________|
| |փողոցների կապիտալ նորոգման աշխատանքներ |950,000.0 |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի |80.000.0 |
| |ֆինանսավորման հաշվին (N 900016211014) հատկացում | |
._________________________________________________________________________.
(նախահաշիվը փոփ. 18.03.04 թիվ 347-Ն, 08.04.04 թիվ 542-Ն, 19.08.04 թիվ 1140-Ն, 26.08.04 թիվ 1186-Ն, 21.10.04 թիվ 1470-Ն, 11.11.04 թիվ 1533-Ն, 18.11.04 թիվ 1569-Ն, 09.12.04 թիվ 1689-Ն, 16.12.04 թիվ 1734-Ն որոշումներ)