010.0060.291203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-267, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի 1-ին նախադասության «փոխհատուցում» բառը փոխարինել «օգնություն» բառով.
2) 3-րդ մասի 1-ին նախադասության «իսկ հաշմանդամ վետերաններին` 2500 դրամի չափով» բառերը փոխարինել «իսկ հաշմանդամ վետերաններին` էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, գազի, ջերմամատակարարման վարձերը վճարելու համար դրամական օգնություն` ամսական 3500 դրամի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով.
3) հանել 3-րդ մասի 2-րդ նախադասությունը.
4) 4-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով.
բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը.»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
i
29 դեկտեմբերի 2003 թվականի
ՀՕ-60-Ն