Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1080.050903

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2003 թվականի N 1080-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների նվիրատվությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` համատեղ ստեղծել հանձնման-ընդունման հանձնաժողով, ընդունել, գույքագրել 2216035718.75 դրամ արժեքով Միացյալ հայկական հիմնադրամից նվիրատվություն ստացած խոր հորատման հաստոցը, օժանդակ սարքավորումներն ու, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը:

(1-ին կետը փոփ. 31.03.05 թիվ 374-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

i

ա) մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի տնօրինությանը հանձնված խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների գույքային համալիրից մնացած` 648498956.16 դրամ հաշվեկշռային արժեքով գույքի ի պահ հանձնումը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված գույքի պահպանման ծախսերն անհատույց կատարելով ընկերության հաշվին.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման N 3 հավելվածում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ.18.01.07 թիվ 37-Ա որոշում )

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2003
N 1080-Ա
Որոշում