040.0951.080803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2003 թվականի N 951-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն, ԱՊՐԻԼԻ 3-Ի N 548-Ա ԵՎ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 545-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 548-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման հավելվածով Երևան քաղաքին նախատեսված միջոցների բաշխման ցանկից հանել 13-րդ տողը:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի «Սպորտային միջոցառումների գծով 2003 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 545-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի 9-րդ տողի 4-րդ, 5-րդ և 7-րդ սյունակներում «60000.0» թիվը փոխարինել «80000.0» թվով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
օգոստոսի 8-ի N 951-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային |Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |Հանրապետության 2003 |
|գործառական |տնտեսագիտական դասակարգման |թվականի պետական բյուջեի|
|դասակարգման |հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի |մասին» ՀՀ օրենքի N 1 |
| |և դրանք իրականացնող մարմինների |հավելվածում և փոփոխու-|
| |անվանումները |թյուններ ՀՀ կառավարու- |
| | |թյան 2003 թվականի |
| | |փետրվարի 6-ի N 184-Ն |
| | |որոշման N 5 հավելվածում|
| | |(փակագծերում նշված են |
| | |հատկացումներից պակասեց-|
| | |վող, իսկ դրական նշանով`|
| | |ավելացվող գումարները) |
|____________|____________________________________|_______________________|
|խում-|ենթա- | | 9 ամիս | տարի |
|բը |խումբը| | | |
|_____|______|____________________________________|___________|___________|
| 07 | 09 |04. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի | | |
| | |զարգացման 2002-2004 թվականների | | |
| | |պետական ծրագրի իրականացման գծով | | |
| | |«Սպորտային միջոցառումների կազմակերպ-| | |
| | |ման կենտրոն» պետական ոչ առևտրային | | |
| | |կազմակերպության կողմից իրականացվող | | |
| | |պետական պատվեր |(20000.0) |(20000.0) |
|_____|______|____________________________________|___________|___________|
| | |ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական | | |
| | |կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե|(20000.0) |(20000.0) |
|_____|______|____________________________________|___________|___________|
| | |այդ թվում` | | |
|_____|______|____________________________________|___________|___________|
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման | | |
| | |ծախսեր |(20000.0) |(20000.0) |
|_____|______|____________________________________|___________|___________|
| 07 | 09 |10. Համահայկական երրորդ խաղերի | | |
| | |անցկացման գծով «Սպորտային միջոցա- | | |
| | |ռումների կազմակերպման կենտրոն» պետա-| | |
| | |կան ոչ առևտրային կազմակերպության | | |
| | |կողմից իրականացվող պետական պատվեր |20000.0 |20000.0 |
|_____|______|____________________________________|___________|___________|
| | |ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական | | |
| | |կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե|20000.0 |20000.0 |
|_____|______|____________________________________|___________|___________|
| | |այդ թվում` | | |
|_____|______|____________________________________|___________|___________|
| | |Այլ ծառայությունների ձեռքբերման | | |
| | |ծախսեր |20000.0 |20000.0 |
._________________________________________________________________________.