040.0726.230603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2003 թվականի N 726-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 366-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Երևանի պատմության թանգարանի շենքը և նրան կից անավարտ շինարարության կառույցը մասնավորեցնելու մասին» N 366-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շինարարություն, բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի պատմության թանգարանի շենքին կից անավարտ շինարարության կառույցը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հաշվեկշռային մեթոդով 86576 հազար դրամ գնահատված Երևանի պատմության թանգարանի շենքին կից անավարտ շինարարության կառույցը և Երևանի պատմության թանգարանի շենքը, ինչպես նաև դրանց կառուցման ու սպասարկման համար հատկացված հողատարածքը (քաղաք Երևան, Մեսրոպ Մաշտոցի 33 ա), ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Սպիտակ տնակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ)».
i
բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «մեկ տարի հետո» բառերը փոխարինել «մեկ տարվա ընթացքում» բառերով.
i
գ) որոշման 5-րդ կետում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ