040.0515.170503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2003 թվականի N 515-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող`
ա) պետական սեփականություն համարվող 674,75 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
662,4 հեկտարը, որից` 143 հեկտար վարելահող, 78 հեկտար արոտ, 441,4 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա,
12,35 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
i
բ) քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողերից փոխադրել`
գյուղատնտեսական նշանակության 62,4 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար,
բնակավայրերի նշանակության 4 հեկտար հողերից 2 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանատան ընդլայնման համար, իսկ մնացած 2 հեկտարը` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` որպես վարելահող, որի փոխարեն, փոխհատուցման կարգով, տնամերձ հողամասեր տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 4-ի N 232 որոշմամբ բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրված հողերից:
(բ կետը փոփ. 13.05.04 թիվ 698-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 515-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
------------------------------------
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Տարե- |Հողերի կատեգորիան|Պայ-|Ընդա- | այդ թվում` |
|թիվը |(նպատակային |մա- |մենը |____________________________________|
| |նշանակությունը) |նա- | |վարե-|բազմա- |խոտ-|արոտ |բնա- |այլ |
| | |կան | |լահող|մյա |հարք| |կա- |հողեր|
| | |նշա-| | |տնկարկ-| | |վայրե| |
| | |նը | | |ներ | | |րի | |
| | | | | | | | |հողեր| |
|______|_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|
| |Գյուղատնտեսական | Գ | | | | | | | |
| |նշանակության | | | | | | | | |
| |_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|
| |Բնակավայրերի, | Բ |16,95 | 4,6 | | | | |12,35|
| |այդ թվում` |____|______|_____|_______|____|_____|_____|_____|
| |հասարակական | Հ |16,95 | 4,6 | | | | |12,35|
| |կառուցապատման | | | | | | | | |
|2003թ.|_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|
| |Արդյունաբերության| Ա | | | | | | | |
| |և | | | | | | | | |
| |ընդերքօգտագործման| | | | | | | | |
| |_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|
| |Էներգետիկայի, | Կ | | | | | | | |
| |տրանսպորտի, կապի,| | | | | | | | |
| |կոմունալ ենթա- | | | | | | | | |
| |կառուցվածքների | | | | | | | | |
| |օբյեկտների | | | | | | | | |
| |_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|
| |Ջրային հողեր | Ջ | | | | | | | |
| |_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|
| |Հատուկ պահպանվող | Պ | 2,0 | 2,0 | | | | | |
| |տարածքներ | | | | | | | | |
|______|_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|
| |Ընդամենը | |18,95 | 6,6 | | | | |12,35|
._________________________________________________________________________.