040.0457.050503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«05» մայիսի 2003թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2003 թվականի N 457-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 16-ի «Չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը և դրա իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագրում և «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերով.
i
բ) որոշմամբ հաստատված լիցենզիայի ձևում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն (Հայպետստանդարտ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերով.
որոշմամբ հաստատված կարգի`
i
գ) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը» բառերով.
i
դ) N 1 ձևում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ