Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Հ ...

31.10.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.01.2012  -ից մինչեւ   31.10.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 15.10.15 թիվ 1182-Ն որոշում)

i

040.0413.300403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2003 թվականի N 413-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդամթերքով, հանդերձանքով, անկողնային ու հիգիենիկ պարագաներով ապահովելու պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 3 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ սպառողների սննդի օրական միջին նորմաների մասին» N 706 որոշման 3-րդ կետը և 1999 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ սպառողների հանդերձանքի նորմաների մասին» N 107 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 10-ի N 413-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |                     Անվանումը                | Չափի  |  Քանակը  |

|ը/կ|                                              |միավորը|          |

|___|______________________________________________|_______|__________|

|1. |Հաց                                           |գրամ   |650       |

|___|______________________________________________|_______|__________|

|2. |Ձավարեղեն                                     |գրամ   |120       |

|___|______________________________________________|_______|__________|

|3. |Մակարոնեղեն                                   |գրամ   |30        |

|___|______________________________________________|_______|__________|

|4. |Միս, մսամթերք (միս` ոսկորով)                  |գրամ   |90 (180)  |

|___|______________________________________________|_______|__________|

|5. |Կաթ (կաթի փոշի)                               |գրամ   |100 (14.3)|

|___|______________________________________________|_______|__________|

|6. |Ձուկ (առանց գլխի)                             |գրամ   |100       |

|___|______________________________________________|_______|__________|

|7. |Կենդանական յուղ, մարգարին                     |գրամ   |45        |

|___|______________________________________________|_______|__________|

|8. |Շաքար, շաքարավազ                              |գրամ   |40        |

|___|______________________________________________|_______|__________|

|9. |Կերակրի աղ                                    |գրամ   |20        |

|___|______________________________________________|_______|__________|

|10.|Թեյ (թեյաբույսեր)                             |գրամ   |2         |

|___|______________________________________________|_______|__________|

|11.|Տոմատի մածուկ                                 |գրամ   |5         |

|___|______________________________________________|_______|__________|

|12.|Դափնետերև                                     |գրամ   |0,1       |

|___|______________________________________________|_______|__________|

|13.|Կարտոֆիլ                                      |գրամ   |550       |

|___|______________________________________________|_______|__________|

|14.|Այլ բանջարեղեն                                |գրամ   |250       |

|___|______________________________________________|_______|__________|

|15.|Հյութեր                                       |գրամ   |100       |

|___|______________________________________________|_______|__________|

|16.|Պանիր                                         |գրամ   |25        |

|___|______________________________________________|_______|__________|

|17.|Միրգ                                          |գրամ   |200       |

|___|______________________________________________|_______|__________|

|   |Հիվանդներին տրվող հավելյալ սննդի չափաբաժինները|       |          |

|___|______________________________________________|_______|__________|

|1. |Բուսական յուղ                                 |գրամ   |20        |

|___|______________________________________________|_______|__________|

|2. |Կարագ                                         |գրամ   |25        |

|___|______________________________________________|_______|__________|

|3. |Կաթ (կաթի փոշի)                               |գրամ   |100       |

|___|______________________________________________|_______|__________|

|4. |Հավի ձու                                      |հատ    |1         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 10-ի N 413-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

.______________________________________________________________________.

|NN |             Անվանումը              | Չափի  |Քանակը|Շահագործման   |

|ը/կ|                                    |միավորը|      |ժամկետը (տարի)|

|___|____________________________________|_______|______|______________|

|1. |Տղամարդու բամբակյա կոստյում         |լրակազմ|2     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|2. |Տղամարդու բանվորական կոստյում       |լրակազմ|1     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|3. |Տղամարդու բամբակյա վերնաշապիկ       |հատ    |2     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|4. |Տղամարդու ներքնազգեստ               |լրակազմ|2     |2             |

|___|____________________________________|_______|______|______________|

|5. |Տղամարդու բամբակյա շապիկ            |հատ    |4     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|6. |Տղամարդու վարտիք                    |հատ    |4     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|7. |Անդրավարտիքի գոտի                   |հատ    |1     |2             |

|___|____________________________________|_______|______|______________|

|8. |Տղամարդու կաշվե կիսաճտքավոր կոշիկ   |զույգ  |1     |2             |

|___|____________________________________|_______|______|______________|

|9. |Տղամարդու կոշիկ                     |զույգ  |1     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|10.|Տղամարդու բամբակյա կիսագուլպա       |զույգ  |6     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|11.|Բամբակյա անդրավարտիք                |հատ    |1     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|12.|Բամբակյա գլխաշոր` գործվածքից        |հատ    |2     |2             |

|___|____________________________________|_______|______|______________|

|13.|Կնոջ բաճկոն` աստառապատ              |հատ    |1     |2             |

|___|____________________________________|_______|______|______________|

|14.|Բամբակյա զգեստ - կոստյում           |լրակազմ|1     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|15.|Զգեստ` բամբակյա գործվածքից          |հատ    |1     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|16.|Կնոջ վերնաշապիկ` բամբակյա գործվածքից|հատ    |2     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|17.|Բամբակյա խալաթ                      |հատ    |1     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|18.|Կնոջ շապիկ                          |հատ    |4     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|19.|Կրծկալ                              |հատ    |4     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|20.|Կնոջ վարտիք                         |հատ    |6     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|21.|Կնոջ բամբակյա կիսագուլպա            |զույգ  |2     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|22.|Բամբակյա գուլպա (զուգագուլպա)       |զույգ  |4     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|23.|Կնոջ կաշվե կիսաճտքավոր կոշիկ        |զույգ  |1     |2             |

|___|____________________________________|_______|______|______________|

|24.|Կնոջ կոշիկ                          |զույգ  |2     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|25.|Ձմեռային գլխարկ                     |հատ    |1     |2             |

|___|____________________________________|_______|______|______________|

|26.|Ամառային գլխարկ                     |հատ    |1     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|27.|Կիսաբրդյա ձեռնոց                    |զույգ  |1     |1             |

|___|____________________________________|_______|______|______________|

|28.|Բամբակյա շարֆ                       |հատ    |1     |2             |

|___|____________________________________|_______|______|______________|

|29.|Բամբակյա կիսավերարկու               |հատ    |1     |2             |

|___|____________________________________|_______|______|______________|

|30.|Հողաթափիկ, մաշիկ                    |զույգ  |1     |1             |

.______________________________________________________________________.

 

Հավելված N 3

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 10-ի N 413-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

._______________________________________________________________________.

|NN |              Անվանումը              | Չափի  |Քանակը|Շահագործման   |

|ը/կ|                                     |միավորը|      |ժամկետը       |

|___|_____________________________________|_______|______|______________|

|   |      I. Անկողնային պարագաներ        |       |      |              |

|___|_____________________________________|_______|______|______________|

|1. |Ծածկոց                               |հատ    |1     |2 տարի        |

|___|_____________________________________|_______|______|______________|

|2. |Ներքնակ                              |հատ    |1     |2 տարի        |

|___|_____________________________________|_______|______|______________|

|3. |Բարձ                                 |հատ    |1     |2 տարի        |

|___|_____________________________________|_______|______|______________|

|4. |Սավան                                |հատ    |4     |1 տարի        |

|___|_____________________________________|_______|______|______________|

|5. |Բարձի երես                           |հատ    |2     |1 տարի        |

|___|_____________________________________|_______|______|______________|

|6. |Երեսսրբիչ                            |հատ    |4     |1 տարի        |

|___|_____________________________________|_______|______|______________|

|7. |Հիգիենիկ սրբիչ                       |հատ    |2     |1 տարի        |

|___|_____________________________________|_______|______|______________|

|   |     II. Հիգիենիկ պարագաներ          |       |      |              |

|___|_____________________________________|_______|______|______________|

|1. |Օճառ` տնտեսական                      |գրամ   |200   |ամսական       |

|___|_____________________________________|_______|______|______________|

|2. |Օճառ` ձեռքի                          |գրամ   |100   |ամսական       |

|___|_____________________________________|_______|______|______________|

|3. |Լվացքի փոշի (մեկ կգ լվացքի հաշվարկով)|գրամ   |40    |ամսական       |

|___|_____________________________________|_______|______|______________|

|4. |Սպասք լվանալու նյութեր               |գրամ   |30    |ամսական       |

|___|_____________________________________|_______|______|______________|

|5. |Ատամի մածուկ                         |գրամ   |50    |ամսական       |

|___|_____________________________________|_______|______|______________|

|6. |Ատամի խոզանակ                        |հատ    |1     |1 տարի        |

|___|_____________________________________|_______|______|______________|

|7. |Զուգարանի թուղթ                      |հատ    |1     |ամսական       |

|___|_____________________________________|_______|______|______________|

|8. |Մեկանգամյա օգտագործման սափրող սարք   |հատ    |3     |ամսական       |

|___|_____________________________________|_______|______|______________|

|9. |Կնոջ հիգիենիկ պարագա                 |հատ    |10    |ամսական       |

._______________________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 12.01.12 թիվ 6-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2003
N 413-Ն
Որոշում