102.0152.100403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10203114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 ապրիլի 2003 թվականի N 152-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ԹԻՎ 1303 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1919-Ն որոշմամբ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի օգոստոսի 17-ի «Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» թիվ 1303 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հրամանով հաստատված «Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների»`
i
ա/ 8-րդ կետի 2-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
բ/ 13-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
i
գ/ 14-րդ կետում «վարչությունն» բառը փոխարինել «գործակալության կենտրոնական մարմինն» բառերով.
դ/ 15-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
ե/ 16-րդ կետում «վարչությունում» բառերը փոխարինել «գործակալության կենտրոնական մարմնում» բառերով.
զ/ 20-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
i
է/ 20-րդ կետում «գրանցումը» բառից հետո լրացնել «գրանցման կապակցությամբ ուղղումները կատարվում է» բառերը.
ը/ 21-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
i
թ/ 24-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
i
«Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումների քննարկումը և հաստատումը /մերժումը/ պետք է ավարտվի ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում` հաշված ՔԿԱԳ տարածքային բաժնում դիմումը ստանալու օրվան հաջորդող օրվանից: Ըստ անհրաժեշտության այդ ժամկետը կարելի է երկարացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի կողմից:».
ժ/ 30-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հոր կողմից ազգանուն փոխելիս, չափահաս զավակների ազգանունը փոխվում է միայն նրանց միջնորդության հիման վրա` ընդհանուր կարգով:».
ժա/ 30-րդ կետի 7-րդ պարբերությունից հանել «ընդ որում չափահաս երեխաներից դիմումներ չեն պահանջվում» բառերը.
ժբ/ 30-րդ կետի 8-րդ պարբերությունում «որդեգրված» բառը փոխարինել «որդեգրած» բառով.
ժգ/ 30-րդ կետի 13-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով: