603.0244.261202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2002 թվականի N 244-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 Թ. ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի 3-րդ մասի գ/ և ե/ կետերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրության /այսուհետ` կանոնադրություն/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա/ 13-րդ կետի դ/ ենթակետի «բարձրագույն» բառից հետո լրացնել «ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի» բառերը,
բ/ 13-րդ կետի ժա/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ»,
գ/ Կանոնադրության 47-րդ կետի «կամ այլ պաշտոնյա» բառերը հանել,
i
դ/ Կանոնադրության 48-րդ կետի դ/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) է նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է Ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ, 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտոնների աշխատողներին, ինչպես նաև աշխատակազմի քաղաքացիական ծառայող չհամարվող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր».
ե/ 48-րդ կետի ժա/ ենթակետից հետո ավելացնել հետևյալ խմբագրությամբ նոր ենթակետ. «ժա/ շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ»:
i
զ/ հավելված 2-ի 23-րդ կետում «Բյուջետային պլանավորման բաժին» բառերը փոխարինել «Ֆինանսատնտեսագիտական բաժին» բառերով,
է/ հավելված 2-ի 26-րդ կետում «Հատուկ բաժին» բառերը փոխարինել «Առաջին բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: