118.0885.301202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11802463
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 դեկտեմբերի 2002 թվականի N 885-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 517 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք` ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1460-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 517 հրամանի 1-ին կետով հաստատված վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Կանոնադրության 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների գործունեությունը կարգավորող ստորաբաժանման ղեկավարն է:
i
2. Կանոնադրության 7-րդ կետի «ա» ենթակետում «վիճակախաղերի, խաղային գործի կարգավորման վարչության» բառերը փոխարինել «վիճակախաղերի, խաղային գործի կարգավորման ստորաբաժանման» բառերով:
3. Կանոնադրության 7-րդ կետի «ա» ենթակետում «իրավաբանական գլխավոր վարչության» բառերը փոխարինել «իրավաբանական ստորաբաժանման» բառերով:
4. Կանոնադրության 7-րդ կետի «բ» ենթակետում «վիճակախաղերի, խաղային գործի կարգավորման ստորաբաժանման» բառերով: