040.2041.261202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2041-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի N 488 որոշման 5.1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության`
ա) թեթև արդյունաբերության և մեքենաշինական արդյունաբերության բաժինները միաձուլման ձևով վերակազմակերպել արդյունաբերության վարչության.
բ) Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության հետ համագործակցության բաժինը, զբոսաշրջության բաժինը և տնտեսական բաժինը համապատասխանաբար վերակազմակերպել Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության հետ համագործակցության վարչության, զբոսաշրջության վարչության և կազմակերպատնտեսական վարչության, իսկ ստանդարտացման և սերտիֆիկացման բաժինը վերակազմակերպել ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչությանը միացման ձևով.
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունների և բաժինների համար հաստիքային միավորների թիվը համապատասխանաբար սահմանել առնվազն 7 և 4 հաստիքային միավոր.
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգի բարեփոխումների և մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 3-րդ կետը «գործող» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման N 2 հավելվածում`
ա) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչություն».
բ) 14-րդ և 19-րդ կետերում «բաժին» բառը փոխարինել «վարչություն» բառով.
գ) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչություն».
դ) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Կազմակերպատնտեսական վարչություն».
ե) ուժը կորցրած ճանաչել 16-րդ կետը.
զ) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Արդյունաբերության վարչություն».
է) II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ կետերով.
«4. Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն
5. Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալություն».
ը) II բաժնի 2-րդ կետը «Առևտրի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ