(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ապրիլի 1996 թ.
---- ----------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 1996 թվականի թիվ 140
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
i
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում ստեղծել մարզային տարածքային տեսչություններ` նախկին քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների համար նախատեսված 392 հաստիքային միավորի փոխարեն սահմանելով մարզային տարածքային տեսչությունների համար 200 հաստիքային միավոր` համաձայն հավելվածի:
2. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունները:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների աշխատողների` ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.
i
բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների կանոնադրությունները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների աշխատողների աշխատանքի վարձատրման կարգը:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների համար ապահովել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների մասին» թիվ 258 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 30-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1996 թվականի
ապրիլի 30-ի թիվ 140 որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ
-------------------------------------------------------------------------
թիվ/թիվ Մարզային տարածքային տեսչության Հաստիքային միավորը
ը/կ անվանումը
-------------------------------------------------------------------------
1. Երևանի տարածքային տեսչություն 37
-------------------------------------------------------------------------
2. Արագածոտնի տարածքային տեսչություն 14
-------------------------------------------------------------------------
3. Արարատի տարածքային տեսչություն 16
-------------------------------------------------------------------------
4. Արմավիրի տարածքային տեսչություն 18
-------------------------------------------------------------------------
5. Գեղարքունիքի տարածքային տեսչություն 18
-------------------------------------------------------------------------
6. Լոռվա տարածքային տեսչություն 24
-------------------------------------------------------------------------
7. Կոտայքի տարածքային տեսչություն 15
-------------------------------------------------------------------------
8. Շիրակի տարածքային տեսչություն 20
-------------------------------------------------------------------------
9. Սյունիքի տարածքային տեսչություն 17
-------------------------------------------------------------------------
10. Վայոց ձորի տարածքային տեսչություն 6
-------------------------------------------------------------------------
11. Տավուշի տարածքային տեսչություն 15
-------------------------------------------------------------------------
Ընդամենը 200
-------------------------------------------------------------------------