03.04.2024 -
102.0009.250118
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 01 2018 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10218030
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
22 հունվարի 2018 թվականի N 9-Ն
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 608-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել նոտարական տարածքները և դրանց սահմաններում նոտարական նստավայրերը, նոտարական գրասենյակների գտնվելու վայրերի որոշման չափանիշները` համաձայն N 1 հավելվածի:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.03.2024 թիվ 171-Ն հրաման)
3. Սահմանել նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները` համաձայն N 3 հավելվածի:
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 6-ի «Նոտարական տարածքները սահմանելու մասին» N 608-Ն հրամանը:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2018 թվականի հունվարի 22-ի
N 9-Ն հրամանի
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Նոտարական տարածքն այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը, որում ներառված են սույն հրամանով սահմանված նոտարի նստավայրերը:
2. Նոտարի նստավայր է համարվում նոտարական տարածքի սահմաններում գտնվող բնակավայրը կամ վարչական շրջանը, որը սահմանվում է նոտարին պաշտոնի նշանակելու մասին հրամանում:
3. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը նոտարի նստավայրի սահմաններում նոտարի ընտրությամբ որոշված հասցեն է:
4. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը որոշվում է քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա` սպառողների համար նոտարական գրասենյակների հասանելիության (ճանապարհներին հնարավորինս մոտ տեղակայումը, գրասենյակ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով հասնելու հնարավորությունը), նոտարի գործունեության տնտեսական նպատակահարմարության չափանիշներով:
5. Նոտարական տարածքներ են հանդիսանում «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերը և Երևան քաղաքը:
6. Երևան քաղաքում նոտարական նստավայրերը սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանված Երևան քաղաքի վարչական շրջանների սահմանների նկարագրությանը համապատասխան` ըստ վարչական շրջանների բաժանարար սահմանագծերի նկարագրության: Սահմանագիծը միաժամանակ երկու կամ ավելի նստավայրերի բաժանարար հանդիսանալու պարագայում համապատասխան նստավայրի տարածք են հանդիսանում սահմանագիծ հանդիսացող փողոցի (պողոտայի)` աջակողմյա և ձախակողմյա հատվածները` ըստ համապատասխան սահմանագծի ուղղվածության:
7. Երևան քաղաքի նոտարական տարածքում առանձնացվում են հետևյալ նոտարական նստավայրերը` համաձայն N 1 Աղյուսակի`
Աղյուսակ N 1
.____________________________________________________________________.
|1. |Աջափնյակ վարչական շրջան |
| |ընդգրկում է Աջափնյակ վարչական շրջանի տարածքը: |
|___|________________________________________________________________|
|2. |Ավան վարչական շրջան |
| |ընդգրկում է Ավան վարչական շրջանի տարածքը: |
|___|________________________________________________________________|
|3. |Արաբկիր վարչական շրջան |
| |ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը: |
|___|________________________________________________________________|
|4. |Դավթաշեն վարչական շրջան |
| |ընդգրկում է Դավթաշեն վարչական շրջանի տարածքը: |
|___|________________________________________________________________|
|5. |Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններ |
| |ընդգրկում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տարածքը: |
|___|________________________________________________________________|
|6. |Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններ |
| |ընդգրկում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների տարածքը: |
|___|________________________________________________________________|
|7. |Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան |
| |ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքը: |
|___|________________________________________________________________|
|8. |Նոր նորք վարչական շրջան |
| |ընդգրկում է Նոր նորք վարչական շրջանի տարածքը: |
|___|________________________________________________________________|
|9. |Շենգավիթ վարչական շրջան |
| |ընդգրկում է Շենգավիթ վարչական շրջանի տարածքը: |
|___|________________________________________________________________|
|10.|Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան |
| |ընդգրկում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքը: |
.____________________________________________________________________.
8. «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերի նոտարական տարածքներում առանձնացվում են հետևյալ նոտարական նստավայրերը` համաձայն N 2 Աղյուսակի`
Աղյուսակ N 2
._________________________________________________________.
|1. |Արագածոտնի մարզի նոտարական տարածքում` |
|___|_____________________________________________________|
|1) |քաղաք Աշտարակ. |
|___|_____________________________________________________|
|2) |քաղաք Ապարան. |
|___|_____________________________________________________|
|4) |քաղաք Թալին. |
|___|_____________________________________________________|
|5) |գյուղ Ծաղկահովիտ. |
|___|_____________________________________________________|
|6) |գյուղ Արագած: |
|___|_____________________________________________________|
|2. |Արարատի մարզի նոտարական տարածքում` |
|___|_____________________________________________________|
|1) |քաղաք Արտաշատ. |
|___|_____________________________________________________|
|2) |քաղաք Արարատ. |
|___|_____________________________________________________|
|3) |քաղաք Մասիս. |
|___|_____________________________________________________|
|4) |քաղաք Վեդի: |
|___|_____________________________________________________|
|3. |Արմավիրի մարզի նոտարական տարածքում` |
|___|_____________________________________________________|
|1) |քաղաք Արմավիր. |
|___|_____________________________________________________|
|2) |քաղաք Վաղարշապատ. |
|___|_____________________________________________________|
|3) |գյուղ Մյասնիկյան: |
|___|_____________________________________________________|
|4. |Գեղարքունիքի մարզի նոտարական տարածքում` |
|___|_____________________________________________________|
|1) |քաղաք Սևան. |
|___|_____________________________________________________|
|2) |քաղաք Մարտունի. |
|___|_____________________________________________________|
|3) |քաղաք Գավառ. |
|___|_____________________________________________________|
|4) |քաղաք Ճամբարակ. |
|___|_____________________________________________________|
|5) |քաղաք Վարդենիս: |
|___|_____________________________________________________|
|5. |Լոռու մարզի նոտարական տարածքում` |
|___|_____________________________________________________|
|1) |քաղաք Վանաձոր. |
|___|_____________________________________________________|
|2) |քաղաք Սպիտակ. |
|___|_____________________________________________________|
|3) |քաղաք Ստեփանավան. |
|___|_____________________________________________________|
|4) |քաղաք Ալավերդի. |
|___|_____________________________________________________|
|5) |քաղաք Թումանյան. |
|___|_____________________________________________________|
|6) |քաղաք Տաշիր: |
|___|_____________________________________________________|
|6. |Կոտայքի մարզի նոտարական տարածքում` |
|___|_____________________________________________________|
|1) |քաղաք Աբովյան. |
|___|_____________________________________________________|
|2) |քաղաք Նոր Հաճն. |
|___|_____________________________________________________|
|3) |քաղաք Եղվարդ. |
|___|_____________________________________________________|
|4) |քաղաք Հրազդան. |
|___|_____________________________________________________|
|5) |քաղաք Չարենցավան: |
|___|_____________________________________________________|
|6) |գյուղ Առինջ |
|___|_____________________________________________________|
|7. |Շիրակի մարզի նոտարական տարածքում` |
|___|_____________________________________________________|
|1) |քաղաք Գյումրի. |
|___|_____________________________________________________|
|2) |գյուղ Ախուրյան. |
|___|_____________________________________________________|
|3) |քաղաք Մարալիկ. |
|___|_____________________________________________________|
|4) |քաղաք Արթիկ. |
|___|_____________________________________________________|
|5) |գյուղ Աշոցք: |
|___|_____________________________________________________|
|8. |Սյունիքի մարզի նոտարական տարածքում` |
|___|_____________________________________________________|
|1) |քաղաք Սիսիան. |
|___|_____________________________________________________|
|2) |քաղաք Գորիս. |
|___|_____________________________________________________|
|3) |քաղաք Կապան. |
|___|_____________________________________________________|
|4) |քաղաք Քաջարան. |
|___|_____________________________________________________|
|5) |քաղաք Մեղրի: |
|___|_____________________________________________________|
|9. |Վայոց ձորի մարզի նոտարական տարածքում` |
|___|_____________________________________________________|
|1) |քաղաք Եղեգնաձոր. |
|___|_____________________________________________________|
|2) |քաղաք Վայք. |
|___|_____________________________________________________|
|3) |քաղաք Ջերմուկ: |
|___|_____________________________________________________|
|10.|Տավուշի մարզի նոտարական տարածքում` |
|___|_____________________________________________________|
|1) |քաղաք Դիլիջան. |
|___|_____________________________________________________|
|2) |քաղաք Իջևան. |
|___|_____________________________________________________|
|3) |քաղաք Նոյեմբերյան. |
|___|_____________________________________________________|
|4) |քաղաք Բերդ: |
._________________________________________________________.
(1-ին հավելվածը խմբ. 25.03.2024 թիվ 171-Ն, 01.04.2024 թիվ 189-Ն հրամաններ)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2018 թվականի հունվարի 22-ի
N 9-Ն հրամանի
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.03.2024 թիվ 171-Ն հրաման)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2018 թվականի հունվարի 22-ի
N 9-Ն հրամանի
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Գրասենյակը պետք է գտնվի շինությունում, որում ապահովված է անարգել մուտք` ցանկացած անձի համար, ինչպես նաև թեքահարթակ և/կամ անհրաժեշտ կահավորանք` հաշմանդամների տեղաշարժն ապահովելու համար:
2. Գրասենյակի (գրասենյակի դեպի փողոց անմիջական մուտքի բացակայության դեպքում` նաև շինության) մուտքը պետք է ունենա տեսանելի վայրում փակցված ցուցանակ` նոտարական գրասենյակի վերաբերյալ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրառմամբ: Ցուցանակի ձևի, չափերի և դրանում ներառվող լրացուցիչ տեղեկությունների վերաբերյալ պայմանները սահմանում է նոտարական պալատը:
3. Գրասենյակի արտաքին պատին կամ դռան վրա պետք է փակցված լինի ցուցանակ` նոտարի աշխատանքային ժամերի վերաբերյալ:
4. Գրասենյակը պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության պահանջներին, ունենա անվտանգության համակարգ, ապահովված լինի հեռախոսային կապով և համացանց մուտք գործելու հնարավորությամբ:
5. Գրասենյակը նվազագույնը պետք է ունենա աշխատասենյակ, սպասասրահ և արխիվի սենյակ, մեկից ավելի նոտարների աշխատելու դեպքում` յուրաքանչյուր նոտարի համար նախատեսված առանձին աշխատասենյակ, իսկ սպասասրահը և արխիվի սենյակը կարող են լինել ընդհանուր` համապատասխանաբար ավելացնելով սպասասրահի և արխիվի համար նախատեսված քանակական պահանջները:
6. Աշխատասենյակը պետք է տեղակայված լինի այնպես, որ առավելագույնս ապահովված լինի նոտարական գործողությունների գաղտնիությունը, որտեղ պետք է տեղակայված լինի չհրկիզվող պահարան` առնվազն ՀՀ պետական զինանշանի պատկերով և ճզմիչ կնիքները պահելու համար: Նոտարական գործողությունը կատարելիս արգելվում է նոտարից, նոտարի օգնականից և ստաժորից, ինչպես նաև նոտարական գործողության մասնակիցներից (ներառյալ վկաներ, թարգմանիչներ, անձի փոխարեն ստորագրողներ) բացի որևէ այլ անձի ներկայությունը աշխատասենյակում:
7. Աշխատասենյակի արտաքին պատին պետք է փակցված լինի ցուցանակ` նոտարի անվան և ազգանվան գրառմամբ:
8. Արխիվը պետք է ապահովված լինի մետաղական դռնով, իսկ պատուհան ունենալու դեպքում` ճաղավանդակով: Արխիվի տարածքը պետք է լինի չոր և կահավորված լինի պահարաններով` նախատեսված առնվազն 1500 նոտարական գործեր պահելու համար:
9. Սպասասրահը պետք է ապահովված լինի սպասելու և համապատասխան դիմումներ կամ այլ փաստաթղթեր լրացնելու համար անհրաժեշտ կահավորմամբ` առնվազն երեք անձանց համար նախատեսված նստատեղերով և մեկ գրասեղանով:
10. Սպասասրահում տեսանելի վայրում պետք է ներկայացված լինի հետևյալ տեղեկատվությունը`
ա) քաղաքացիների իրավունքների խախտումներին արագ արձագանքելու նպատակով ստեղծված թեժ գծ(եր)ի համար(ներ)ը,
բ) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների և պետական տուրքերի չափերը,
գ) նոտարական գործողությունների մասով պետական տուրքի և նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների մասով արտոնություն ունեցող անձանց ցանկը:
11. Սույն հավելվածով, այլ պահանջ նախատեսված չլինելու դեպքում, պահանջվող տեղեկատվությունը շարադրվում է հայերեն լեզվով, իսկ նոտարի ցանկությամբ` նաև այլ լեզուներով:
12. Տեղեկությունները պետք է փակցված լինեն անձանց համար տեսանելի վայրում` ընթերցանության համար հարմար տառատեսակով: