ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2024 թվականի N 385-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի`
i
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետը «քաղաքացիության ծառայություն» բառերից հետո լրացնել «, որը հանդիսանում է քաղաքացիություն ձեռք բերելու կամ դադարեցնելու գործերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին» բառերով,
i
բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «զավակ» բառից հետո լրացնել «կամ ծնող» բառերով, իսկ «13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը հավաստող փաստաթուղթը` լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում» բառերով,
գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետի 1-ին նախադասությունում «կամ նրա Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու և 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում դիմելու» բառերը փոխարինել «և օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու» բառերով, իսկ 2-րդ նախադասությունում «կամ դիմումատուի Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթեր» բառերը փոխարինել «, ինչպես նաև վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հավաստող փաստաթղթեր` լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում» բառերով,
i
դ. 8-րդ կետում և որոշման ամբողջ տեքստում «Ոստիկանությունը» բառը փոխարինել «ծառայությունը» բառով` համապատասխան հոլովաձևերով,
i
ե. 16-րդ, 35-րդ և 50-րդ կետերում «ծառայության պետի» բառերը փոխարինել «ծառայության իրավասու ստորաբաժանման պետի» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի`
i
ա. 1-ին կետի 7-րդ ենթակետը «և զավակի» բառերից հետո լրացնել «կամ ծնողի» բառերով,
i
բ. 3-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով`
«3.1) ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ` լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում».
i
3) N 1 ձևով հաստատված դիմում-հարցաթերթի 7-րդ կետի 4-րդ պարբերությունը «զավակ» բառից հետո լրացնել «կամ ծնող» բառերով, իսկ 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ծնողներս (կամ նրանցից մեկը) նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. մարտի 19
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 19 մարտի 2024 թվական: