040.1363.110902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2002 թվականի N 1363-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության վարկային համաձայնագրով նախատեսված դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով Դատարանների նախագահների խորհրդի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N 808 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման`
i
վերնագրում և նախաբանում «ու վերաքննիչ» բառերը փոխարինել «, վերաքննիչ և տնտեսական» բառերով.
նախաբանում «և 20» բառերը փոխարինել «, 20 և 20.3» բառերով.
i
1-ին կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածի վերնագիրը «վերաքննիչ» բառից հետո լրացնել «և տնտեսական» բառերով.
բ) որոշմամբ հաստատված`
i
N 1 հավելվածը լրացնել հետևյալ տողերով`
«7. Տնտեսության վարիչ 1
8. Համակարգչի ավագ օպերատոր 1».
N 2 հավելվածը լրացնել հետևյալ տողերով`
«8. Տնտեսության վարիչ 1
9. Համակարգչի ավագ օպերատոր 1».
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ