040.1138.100802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2002 թվականի N 1138-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «N 1 ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԵՎ «N 1 ՄԱՆԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 703 ՈՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1009 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 49 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Երևանի քաղաքապետարանի «N 1 կլինիկական հիվանդանոց» և «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «N 1 կլինիկական հիվանդանոց», «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց», «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններ ստեղծելու ու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համալսարանական դուստր ձեռնարկությունները լուծարելու մասին» N 703 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման 5-րդ կետի «գ» ենթակետում «պարտավորությունները փոխանցել, պահանջները զիջել, իսկ գույքը,» բառերը փոխարինել «պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը,» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դուստր ձեռնարկությունների լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1009 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերից հանել «Համալսարանական N 1 կլինիկական հիվանդանոց» և «Համալսարնական N 1 կլինիկական մանկական հիվանդանոց» բառերը:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Երևանի քաղաքապետարանի «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 49 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ