ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1947-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող` կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից հանել «սահմանելու» բառը.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) 1-ին կետում «Սահմանել» բառը փոխարինել «Հաստատել» բառով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների և սննդամթերքի հետ շփվող նյութերի մասին ծանուցման կարգը հաստատելու մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և տեքստում «սննդամթերքի հետ շփվող» բառերը փոխարինել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման կարգը հաստատելու մասին» N 1228-Ն որոշման նախաբանում «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետի պահանջներով`» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի «Արգելված սննդային հավելումների ցանկը հաստատելու մասին» N 504-Ն որոշման նախաբանում «4-րդ մասի» բառերը փոխարինել «1-ին մասի 22.2-րդ կետի`» բառերով:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների մասին» N 1422-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում «ԿԱՆՈՆՆԵՐԻ» բառը փոխարինել «ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով.
2) նախաբանում «Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների արդյունավետ կազմակերպման նպատակով» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.5-րդ կետը`» բառերով.
3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սահմանել Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնները` համաձայն հավելվածի:».
4) հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԼ ՀԻԴՐՈԲԻՈՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԵՋ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ».
5) հավելվածի 1-ին կետում «կարգով» բառը փոխարինել «կանոններով» բառով, իսկ «կարգը» բառը` «կանոնները» բառով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, ինչպես նաև մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և առողջության սերտիֆիկատի ձևը հաստատելու մասին» N 1133-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.6-րդ կետը և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
i
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից և ամբողջ տեքստից հանել «ու ոչնչացման» բառերը.
2) նախաբանում «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.3-րդ կետը`» բառերով.
3) N 2 հավելվածի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1206-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի 15
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 15 դեկտեմբերի 2022 թվական: