Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆ ...

 

 

040.0381.090405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2005 թվականի N 381-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը և դրանցում երեխաների տեղավորման չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետը «նվազագույնի յուրացման ապահովմամբ» բառերից հետո լրացնել «ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և պաշտպանության ապահովումը» բառերով.

բ) հանել որոշման 4-րդ կետի «զ» ենթակետը և որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 25-րդ կետի «գ» ենթակետը.

գ) որոշման 4-րդ կետի «է» ենթակետում և որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 25-րդ կետի «դ» ենթակետում ու 27-րդ կետում «սոցիալապես վտանգավոր վարք ունեցող երեխաների» բառերը փոխարինել «հակասոցիալական վարք ունեցող երեխաների» բառերով:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկի և դրանցում երեխաների տեղավորման չափանիշների 1, 2, 3, 4, 5, 6 և 7-րդ կետերով սահմանված յուրաքանչյուր հաստատության տիպի համար բժշկական հակացուցումների ցանկը համատեղ հաստատում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2005 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու վերաբերյալ առաջարկություն և ժամանակացույց:

(4-րդ կետը փոփ. 23.06.05 թիվ 819-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 27.10.2022 թիվ 1648-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 381-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

ԲԱԺԻՆ I. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԸ

 

1. Մանկատներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթությունը ավարտած չլինելու պարագայում` մինչև հանրակրության ավարտը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը: Մանկատները լինում են ընդհանուր, մասնագիտացված:

(1-ին կետը փոփ. 27.10.2022 թիվ 1648-Ն որոշում)

1.1. Ընդհանուր տիպի մանկատներ, որոնք դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա. մինչև 6 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

բ. 6-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

գ. մինչև 18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

դ. 3-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն:

(1.1-ին կետը փոփ. 27.10.2022 թիվ 1648-Ն որոշում)

1.2. Մասնագիտացված մանկատներ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած` կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքն ու դաստիարակությունը և դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա. մինչև 6 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն,

բ. 6-18 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն:

(1-ին կետը փոփ. 02.06.11 թիվ 804-Ն, 02.04.2020 թիվ 437-Ն որոշումներ)

2. Երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություն` բժշկական կազմակերպություն, որն իրականացնում է առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների բուժումը, խոսքի խանգարումների շտկումը, այլ համալիր վերականգնողական միջոցառումներ, տրամադրում է հոգեբանական աջակցություն, ինչպես նաև բուժման ընթացքում կազմակերպում երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները:

(2-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1648-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 02.04.2020 թիվ 437-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 02.04.2020 թիվ 437-Ն որոշում)

5. Երեխաների խնամքի ցերեկային հաստատություն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի, սոցիալ-հոգեբանական, կրթական, դաստիարակչական և օրենսդրությամբ սահմանված այլ աշխատանքներ, ինչպես նաև երեխայի կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու նպատակով` սոցիալ-հոգեբանական ծառայություն, կարիքահեն խորհրդատվություն է տրամադրում երեխայի ընտանիքի անդամներին (ներառյալ օրինական ներկայացուցչին):

(5-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1648-Ն որոշում)

5.1. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչ, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում` հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաների, նաև ըստ անհրաժեշտության` ուղեկցողների (ծնողի կամ խնամակալի) անհապաղ տեղավորում և առավելագույնը 6 ամիս շուրջօրյա խնամքի և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված` խնամքի ցերեկային ծառայություններ:

(5.1-ին կետը լրաց. 02.04.2020 թիվ 437-Ն, 27.10.2022 թիվ 1648-Ն որոշումներ)

5.2. Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայություն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` 16-23 տարեկան երեխաների կամ անձանց շուրջօրյա խնամք կամ նախապատրաստում ինքնուրույն կյանքի:

(5.2-րդ կետը լրաց. 02.04.2020 թիվ 437-Ն, 27.10.2022 թիվ 1648-Ն որոշումներ)

6. Երեխաների նախադպրոցական հաստատություն` ուսումնական հաստատություն, որն իրականացնում է մինչև 6 տարեկան երեխաների խնամքը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված գործառույթները:

Երեխաների նախադպրոցական հաստատությունները դասակարգվում են ըստ հետևյալ տիպերի`

1) մսուր` 0-3 տարեկանների ընդգրկմամբ.

2) մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.

3) մանկապարտեզ` 3-6 տարեկանների ընդգրկմամբ.

4) նախակրթարան` 5-6 տարեկանների ընդգրկմամբ.

5) կենտրոն` 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:

(6-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1648-Ն որոշում)

7. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնք ապահովում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը և խնամքը: Ելնելով երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացման առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշմամբ սահմանվել են պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը:

(7-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1648-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ II. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

8. Ընդհանուր տիպի մանկատուն կարող են ըստ տարիքային խմբերի տեղավորվել հետևյալ չափանիշներով մինչև 18 տարեկան այն երեխաները, որոնց ծնողները կամ միակ ծնողը (այսուհետ` ծնողներ)`

ա) մահացել են,

բ) զրկված են ծնողական իրավունքից,

գ) ինքնակամ հրաժարվել են ծնողական պարտականությունների կատարումից և տվել են որդեգրման մասին գրավոր համաձայնություն,

դ) անհայտ են (ընկեցիկ երեխաներ),

ե) դատարանի կողմից ճանաչված են անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,

զ) չունեն երեխային խնամելու և դաստիարակելու հնարավորություն` ազատազրկման ձևով պատիժը կրելու կամ նախնական քննության ընթացքում կալանքի տակ գտնվելու պատճառով,

է) խուսափում են երեխայի խնամքի և դաստիարակությունից կամ նրա իրավունքների և շահերի պաշտպանությունից:

(8-րդ կետը փոփ. 02.06.11 թիվ 804-Ն, 02.04.2020 թիվ 437-Ն, 27.10.2022 թիվ 1648-Ն որոշումներ)

9. Մասնագիտացված մանկատուն կարող են ըստ տարիքային խմբերի տեղավորվել սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված չափանիշներով մինչև 18 տարեկան առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող այն երեխաները, ովքեր ունեն`

ա) բնածին կամ ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ,

բ) խոր մտավոր թերզարգացածություն, ինչպես նաև զուգակցված տարբեր ֆիզիկական խնդիրներ:

(9-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1648-Ն որոշում)

10. Երեխաների բժշկասոցիալական վերականգնողական կենտրոնում կարող են տեղավորվել հետևյալ չափանիշներով մինչև 18 տարեկան երեխաները`

ա) նյարդաբանական և հոգեկան քրոնիկ խանգարումներ,

բ) զարգացման հապաղումներ,

գ) հոգեբանական խնդիրներ,

դ) բռնության ենթարկված,

ե) բժշկասոցիալական վերականգնման, խնամքի, դաստիարակության և ուսուցման հատուկ կարիք ունեցող:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 02.04.2020 թիվ 437-Ն որոշում)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 02.04.2020 թիվ 437-Ն որոշում)

13. Երեխաների խնամքի ցերեկային հաստատությունն իրականացնում է 2-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին ուղղված ծառայություններ:

(13-րդ կետը փոփ. 02.04.2020 թիվ 437-Ն որոշում)

13.1. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչ կարող են ընդունվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան երեխաները, անհրաժեշտության դեպքում` ուղեկցողների (ծնողի կամ խնամակալի) հետ:

(13.1-ին կետը լրաց. 02.04.2020 թիվ 437-Ն, 27.10.2022 թիվ 1648-Ն որոշումներ)

13.2. Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունից կարող են օգտվել 16-23 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձինք:

(13.2-րդ կետը լրաց. 02.04.2020 թիվ 437-Ն որոշում)

14. Երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել մինչև 6 տարեկան երեխաները:

15. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները:

16. Սույն հավելվածի 1-7-րդ կետերով սահմանված հաստատություններում չեն կարող տեղավորվել բժշկական հակացուցումներ ունեցող երեխաները:

 

և ը

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2005
N 381-Ն
Որոշում