110.0042.280202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 02 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11002042
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
25 փետրվարի 2002 թվականի N 42-Մ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ` 2000 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 422-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի` 2000թ. դեկտեմբերի 25-ի թիվ 422-Մ հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
Մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 8-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ (ստացել են գերազանցության վկայական), 9-րդ և 10-րդ դասարաններում բոլոր ուսումնական առարկաներից տարեկանում գնահատվել են «5».
բ) 10-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
10-րդ դասարանը տարեկանում գերազանց գնահատականներով ավարտող շրջանավարտները ուսումնական հաստատության կողմից կարող են ներկայացվել որպես մեդալի հավակնորդ, ըստ սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի պահանջների.
i
գ) 29-րդ կետի առաջին պարբերության մեջ «մարտի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 21-ը» բառերով, երկրորդ պարբերության մեջ «մարտի 15-ը» բառերը փոխարինել «մարտի 31-ը բառերով», իսկ վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
մինչև մայիսի 1-ը նախարարությունը ուսումնական հաստատություններում ստուգում է ներկայացումների համապատասխանությունը սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի պահանջներին և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություններին ու տվյալ ուսումնական հաստատության տնօրինությանը: