01.06.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
«17) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների` հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության արգելված համակարգման կանխումը կամ բացահայտումը:»:
i
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների` տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների վերաբերյալ արդյունքների, այդ թվում` տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի փոխանցումը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին չի հանդիսանում դրանց հրապարակում:»:
i
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով սահմանված խնդիրներն» բառերը փոխարինել «իրենց խնդիրները, այդ թվում` տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների` հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության համակարգման կանխումը կամ բացահայտումը,» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից անհրաժեշտ տեղեկությունն անմիջականորեն ձեռք բերելու անհնարինության դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդության հիման վրա աջակցել վերջինիս տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում` իրականացնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունները, 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները և դրանց արդյունքները, այդ թվում` տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը տրամադրելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:»:
i
Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը «այլ մարմինների» բառերից հետո լրացնել «, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 Երևան ՀՕ-96-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2021 թվական: