040.0209.060302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2002 թվականի N 209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 897 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման երկրորդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ «ժ» ենթակետով.
«ժ) մարքեթինգի ծախսեր են համարվում ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրության, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացման հետ կապված ծախսերը».
բ) որոշման երրորդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով.
i
«ժբ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մարքեթինգի ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 2 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների արժեքի 15 տոկոսը չգերազանցող գումարներից կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից ներմուծված ապրանքների արժեքի 5 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: