040.0107.060202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2002 թվականի N 107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայք» պանսիոնատի գույքը (Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան) հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքը վաճառել բաց դասական աճուրդով:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
i
բ) սահմանել նշված գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3004325 դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով.
գ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 6-ից: