Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ...

 

 

040.0106.060202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2002 թվականի N 106

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Արմավիրի N 84 ուսումնարանի` Արմավիր քաղաքի Նալբանդյան 3 հասցեում գտնվող հանրակացարանի 1593 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետև` գույք) հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքը վաճառել դասական աճուրդով:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում.

i

բ) սահմանել նշված գույքի վաճառքի մեկնարկային գինը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 50 տոկոսի չափով` 3762210 դրամ.

գ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4. Աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից հինգօրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2002
N 106
Որոշում