Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ...

 

 

040.0070.280102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունվարի 2002 թվականի N 70

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի N 1228 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման NN 1 և 2 ցանկերում կատարել լրացումներ (կցվում են).

i

բ) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը» բառերով.

գ) որոշման 4-րդ կետը`

i

«Շինարար պանսիոնատ» բառերից հետո լրացնել «Հանգրվան», «Գուգարք» ճամբար», «Դիլիջան» առողջարան», «Սևան» մանկական առողջարան» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Նաիրի» բուժառողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից «Ջերմուկ» առողջարան», «Արզնի» առողջարան», «Կապույտ Սևան» առողջարան» դուստր փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացումը և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կառավարմանը:»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 28-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ N 1 ՑԱՆԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._________________________________________________________________________.

|NN | Նախարարության,           |Օբյեկտի անվանումը,    |Ում հաշվեկշռում է  |

|ը/կ| գերատեսչության անվանումը |գտնվելու վայրը        |գտնվում            |

|___|__________________________|______________________|___________________|

| 4.|ՀՀ բնապահպանության        |պանսիոնատ             |Սևանի  ազգային պարկ|

|   |նախարարություն            |քաղ. Սևան             |                   |

._________________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ N 2 ՑԱՆԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|NN |Ընկերության   |Պետական կառավարման|Պետու-  |Առանձնացվող գույքի|Ծանոթա-|

|ը/կ|անվանումը     |մարմնի անվանումը  |թյանը   |անվանումը,        |գրու-  |

|   |              |                  |պատկանող|գտնվելու վայրը    |թյուն  |

|   |              |                  |բաժնե-  |                  |       |

|   |              |                  |մասը    |                  |       |

|   |              |                  |(տոկոս) |                  |       |

|___|______________|__________________|________|__________________|_______|

|12.|«Էկոսերվիս»   |ՀՀ բնապահպանության|  100   |»Երկրաբան»        |       |

|   |ՓԲԸ           |նախարարություն    |        |պանսիոնատ         |       |

|   |              |                  |        |գ. Հանքավան       |       |

|___|______________|__________________|________|__________________|_______|

|13.|«Հայէներգո»   |ՀՀ էներգետիկայի   |  100   |ընդունելություն-  |       |

|   |ՓԲԸ           |նախարարություն    |        |ների տուն         |       |

|   |              |                  |        |քաղ. Երևան,       |       |

|   |              |                  |        |Ամառանոցային 123  |       |

|___|______________|__________________|________|__________________|_______|

|14.|«Հրազդանի ՋԷԿ»|ՀՀ էներգետիկայի   |  100   |պանսիոնատ         |       |

|   |ՓԲԸ           |նախարարություն    |        |գ. Աղավնաձոր      |       |

|___|______________|__________________|________|__________________|_______|

|15.|«Հայէներգո»   |ՀՀ էներգետիկայի   |  100   |»Էներգետիկ»       |       |

|   |ՓԲԸ           |նախարարություն    |        |հանգստյան տուն    |       |

|   |              |                  |        |գ. Աղավնաձոր      |       |

|___|______________|__________________|________|__________________|_______|

|16.|«ՍՀԿՀ» ՓԲԸ    |ՀՀ էներգետիկայի   |  100   |Լուսակերտի        |       |

|   |              |նախարարություն    |        |հանգստյան տուն    |       |

|   |              |                  |        |գ. Արգել          |       |

|___|______________|__________________|________|__________________|_______|

|17.|«Գլխամասային  |ՀՀ քաղաքաշինության|  100   |հանգստի բազա      |       |

|   |կոմունտնտ» ՓԲԸ|նախարարություն    |        |քաղ. Դիլիջան      |       |

|___|______________|__________________|________|__________________|_______|

|18.|«Ծաղկահովիտ»  |ՀՀ տրանսպորտի     |  100   |»Ծաղկահովիտ»      |       |

|   |ճամբար» ՓԲԸ   |և  կապի           |        |ճամբար»           |       |

|   |              |նախարարություն    |        |քաղ. Ծաղկաձոր     |       |

|___|______________|__________________|________|__________________|_______|

|19.|«Հայկական     |ՀՀ կառավարությանն |  100   |»Ծաղկաձոր» հանգստի|       |

|   |ավիաուղիներ»  |առընթեր           |        |բազա քաղ. Ծաղկաձոր|       |

|   |ՓԲԸ           |քաղաքացիական      |        |                  |       |

|   |              |ավիացիայի         |        |                  |       |

|   |              |վարչություն       |        |                  |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.01.2002
N 70
Որոշում