Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐ ...

 

 

050.0333.251201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2001 թվականի թիվ 333

 

«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-ՈՒՄ

(ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. «Բանկերում վերստուգումների իրականացումը» կանոնակարգ 4-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

 

1.1. կանոն 3.12-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

i

«Կանոն 3.12

 

Համալիր վերստուգումների ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, բանկի ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է վերստուգման արդյունքների նախնական քննարկում:

Նախնական քննարկմանը մասնակցող բանկի մասնակիցների անուն, ազգանունը, անվանումը բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից ներկայացվում է ԿԲ նախագահի համաձայնեցմանը:

Բանկային վերահսկողության դեպարտամենտի առաջարկությամբ` բանկը պարտավոր է ապահովել վերստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը բանկի մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը վերստուգման արդյունքների նախնական քննարկմանը: Բանկի մասնակիցների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ վերստուգման արդյունքների նախնական քննարկման չկայացման համար: Նախնական քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, կարող են հրավիրվել նաև տվյալ բանկում աուդիտային ստուգում անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները:

Նախնական քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն».

 

1.2. կանոն 4.4-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

i

«Կանոն 4.4

 

Նպատակային վերստուգումների ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, բանկի ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է վերստուգման արդյունքների քննարկում:

Քննարկմանը մասնակցող բանկի մասնակիցների անուն, ազգանունը, անվանումը բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից ներկայացվում է ԿԲ նախագահի համաձայնեցմանը:

Բանկային վերահսկողության դեպարտամենտի առաջարկությամբ` բանկը պարտավոր է մինչև քննարկումն ապահովել վերստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը վերստուգման արդյունքների քննարկմանը: Բանկի մասնակիցների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ վերստուգման արդյունքների քննարկման չկայացման համար:

Անհրաժեշտության դեպքում քննարկմանը կարող են մասնակցել վերստուգման խնդրին առնչվող բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները:

Քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն»:

 

2. ՈՒժը կորցրած համարել կանոնակարգի 6.7, 6.8, 6.9, 6.10 կանոնները:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.12.2001
N 333
Որոշում