040.1136.201101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2001 թվականի N 1136
i
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 701 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Մանկապատանեկան և սպորտային բժշկության պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը սահմանված կարգով` բաժանման ձևով վերակազմակերպել «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության և «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մասով` Երևանի քաղաքապետին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սահմանված կարգով`
ա) (3-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 11.07.02 թիվ 1091 որոշում)
i
բ) նախարարության տնօրինության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի կողմից զբաղեցրած` Երևանի Պուշկինի 56ա հասցեում գտնվող շենքը` 9424078 դրամ հաշվեկշռային արժեքով, ներդնել «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում.
գ) (3-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 11.07.02 թիվ 1091 որոշում)
դ) (3-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 11.07.02 թիվ 1091 որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 20-ից: