Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏԻՆ ԳՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾԱՌԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

29 մարտի 2022 թվականի N 330

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ, ԱԱՀ-Ն ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը գովազդային ծառայություններ է ստանում ոչ ռեզիդենտ կազմակերպություններից (Facebook, Google, Yandex), որոնց դիմաց վճարում է անկանխիկ` ընկերության քարտային հաշվից: Կազմակերպությունը կարո՞ղ է մատակարարի անունից դուրս գրել ծառայությունների մատուցման հարկային հաշիվ (ինքնահաշիվ) և հաշվանցել ԱԱՀ-ն:

Վերոնշյալ կազմակերպություններից ծառայություններ ստանալու դեպքում առաջանու՞մ է որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման և վճարման պարտավորություն:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ստանում է, մասնավորապես, գովազդային ծառայություններ,

i

- 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունում կամ ստանում է նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները,

i

- 56-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում են գործարքի կողմ համարվող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում նաև` ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կողմից,

i

- 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման` ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության փոխարեն` որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները,

i

- 71-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ վճարողների կողմից դուրսգրվող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նույն կետով սահմանված է ԱԱՀ-ի գումարների հաշվանցման (պակասեցման) կարգը,

i

- 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի գումարների հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները, իսկ 73-րդ հոդվածով` պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը,

i

- 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,

i

- 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում` անկախ օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից: Մասնավորապես, համարվում է, որ աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում, եթե գովազդի պատրաստումը և (կամ) տարածումը կատարվում է ՀՀ տարածքում (նույն կետի «ը» ենթակետ):

Նույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-ին կետի կիրառության նպատակով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ՀՀ տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից,

i

- 125-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ՀՀ աղբյուրներից ստացվող` նույն մասի 1-4-րդ կետերում չնշված այլ եկամուտների մասով շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով,

i

- 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը, եթե եկամուտները վճարվում են առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին,

i

- 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ,

i

- 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային գործակալները օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված և պահված շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Հաշվի առնելով վերոգրյալ կարգավորումները` հայտնում ենք, որ.

i

1) ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող գովազդային ծառայությունների մատուցման վայրը, օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը և այդ գործարքի մասով ծառայություն ստացող ԱԱՀ վճարող համարվող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպության փոխարեն` որպես հարկային գործակալ կրում է ԱԱՀ հաշվարկելու և վճարելու, ինչպես նաև օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` մատակարարի անունից հարկային հաշիվ դուրս գրելու պարտավորություն: Ընդ որում, ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատակարարի անունից դուրսգրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համապատասխան` հաշվի առնելով օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված սահմանափակումները և առանձնահատկությունները,

2) ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ռեզիդենտ շահութահարկ վճարողին գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները դասվում են ոչ ռեզիդենտի ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտների թվին, որոնց մասով ռեզիդենտ շահութահարկ վճարողը` որպես հարկային գործակալ, պարտավոր է հաշվարկել և պահել ոչ ռեզիդենտի շահութահարկ` 20 տոկոս դրույքաչափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ո

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
29.03.2022
N 330
Իրազեկման թերթիկ